Սա նյարդերի պայքար է. Ադրբեջանը փորձում է օգտագործել ժամանակը, իսկ այն աշխատում է Հայաստանի օգտին. փորձագետ

Երեկ մինչեւ ուշ գիշեր Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծման վերաբերյալ ՊՆ հաղորդագրությունում նշվում էր. «ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որեւէ փոփոխություն թույլ չի տալու»։

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը շփման գծի փոփոխությանը հասնելն է: Արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ սահմանի մի հատվածում իրավիճակի թեժացումը չի կարելի բացատրել միայն դիրքային փոփոխություններով: Իրականում, ըստ նրա, Ադրբեջանի նպատակներն ավելի լայն են: Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանին այս իրավիճակում մնում է սադրանքների չտրվել, գործել հանգիստ, քանի որ ժամանակն այս փուլում հօգուտ Հայաստանի է աշխատում: Մեր զրույցը Պետրոսյանի հետ՝ ստորեւ.

-Պարոն Պետրոսյան, ըստ  ձեզ ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը՝ հայ - ադրբեջանական սահմանի վերջին սադրանքները հրահրելով:

- Եթե մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ադրբեջանական կողմը փորձում էր ամեն կերպ ձախողել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունացման որեւէ փորձ՝ ձգտելով նրան, որ Հայաստանն ընկղմվի պերմանենտ ներքաղաքական ճգնժամի եւ անգամ քաղաքացիական պատերազմի մեջ, ապա հետընտրական շրջանում արդեն նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շունչ քաշի, գոնե ավարտի Կառավարության ձեւավորման գործընթացը: Այս ամենի նպատակն իրականում պատերազմում իրենց հաղթանակը կապիտալիզացնելն է: Ինչպե՞ս են դա փորձում անել, ի՞նչ գործընթացներ են փորձում զարգացնել՝ դրան հասնելու համար.

Առաջին. փորձում են ստիպել Հայաստանի Հանրապետությանը  եւ միջազգային հանրությանը՝ ընդունել այն «փաստը», թե իբր Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է  եւ միջազգային օրակարգում չկա նման հիմնախնդիր: Սա հայկական կողմը եւ միջազգային դերակատարները՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները իրենց հայտարարություններով բազմնիցս հերքել են՝ շեշտադրելով, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ կարգավորված չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ չլուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Այսինքն Ադրբեջանի այս նպատակը փաստացի չի իրականանում:

2-րդ նպատակը, որը համաթյուրքական նշանակության է, բայց  դրա առաջին ջութակի դերը ստանձնել է Ադրբեջանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումն է։ Այդ նպատակին հասնելու համար ադրբեջանական իշխանությունները ձգտում են պարտադրել հայկական կողմին տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացն իրականցնել այն տրամաբանությամբ, որը ձեռնտու է Ադրբեջանին. դա ե՛ւ աշխարհագրական տեղանքի ընտրությունն է, ե՛ւ կոնկրետ ձեւաչափը (ավտոմայրուղի, երկաթգիծ միաժամանակ), ե՛ւ իրավական կարգավորումներն են, որոնք հետագայում կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ, հավակնություններ գործադրելու տեսանկյունից:

3-րդ խնդիրը, որ նրանք դրել են իրենց առջեւ այս լարումներով՝ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացներն են: Դրանց Հայաստանն էլ դեմ չէ, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով ցանկանում է Ադրբեջանի Հանրապետությունը: Ակնհայտ է, որ այս գործընթացով Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստիպել Հայաստանի Հանրապետությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս, եւ բացի այդ, հօգուտ իրեն լուծել վիճելի  տարածքների կամ անկլավների հարցը:

- Երասխի ուղղությամբ կրակոցները այս մեծ նպատակների համատեքստո՞ւմ են, թե՞ հնարավոր է այդտեղ ավելի փոքր՝ դիրքային առավելության խնդիր են փորձում լուծել:

- Սահմանի որևէ կոնկրետ հատվածում իրավիճակի թեժացումը չի կարելի բացատրել միայն դիրքային փոփոխությունների հիմնավորմամբ: Սահմանային լարումների դեպքում աշխարհագրական տեղանքի ընտրությունը պատահական չի արվում, որովհտեւ դրանք հիմնականում տեղի են ունենում այն շրջաններում, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմն ունի հստակ հավակնություններ, մտացածին քարտեզներ, որոնց հիման վրա փորձում է պահանջներ ներկայացնել հայկական կողմին: Եթե նկատել եք՝ բոլոր լարումներն այն հատվածներում են, որտեղ վիճելի տարածքների կամ «անկլավների» խնդիր կա:

- Կարծիքներ կան, որ սահմանային լարումները Ռուսաստան-Ադրբեջան պայմանավորվածության արդյունք են, որպեսզի Հայաստանին ստիպեն համաձայնություն տալ ռուս խաղաղապահներ տեղակայել սահմանի այն հատվածներում, որտեղ նրանք դեռ չկան:

- Այս թեման ադրբեջանաթուրքական քարոզչությամբ ձեւավորված կեղծ օրակարգի հետեւանք է։ Չպետք է տրվել ադրբեջանական կողմի տեղեկատվական սադրանքներին. ադրբեջաբնական կողմը հետպատերազմական շրջանում քարոզչական հստակ ուղեգիծ է որդեգրել՝ ազդել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների վրա, եւ այդ նպատակով օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները՝ ադրբեջանաթուրքական մեդիա ռեսուրսները, Ռուսաստանում ադրբեջանամետ շրջանակների հնարավորությունները եւ այլն: Միանշանակ այդպես չէ, հայկական կողմը ինքն է հանդես եկել առաջարկով՝ սահմանի վիճելի տարածքներում նաեւ ռուսական խաղաղապահներ տեղակայել: Ակնհայտ է, որ դա առաջին հերթին ձեռնտու չէ հենց Բաքվին, որովհետեւ եթե  սահմանին բացի հայկական զինված ուժերից տեղակայվեն այլ երկրիների ռազմական ստորաբաժանումներ, ապա ադրբեջանական կողմի սադրանքներ հրահրելու, Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունները զգալիորեն նվազելու են:

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս իրադրության վրա  Պուտին-Ալիեւ հանդիպումը: Սահմանի լարվածությունը ինչ-որ չափով կարելի՞ է պայմանավորել նաեւ այդ հանդիպմամբ:

- Միանշանակ այդպես է, այս լարվածությունը, սահմանային սրացումները նաեւ նպատակ ունեին Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի հանդիպման ընթացքում օրակարգային դարձնել այն խնդիրները, որոնք առաջնային է համարում Ադրբեջանը եւ որոնց լուծման համար անհրաժեշտ է համարվում ճնշում գործադրել Հայաստանի վրա: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը փորձում է արհեստականորեն արագացնել դեռևս չկարգավորված խնդիրներին առնչվող գործընթացները, որովհետեւ ժամանակի գործոնն ազդում է ադրբեջանական կողմի վրա: Բաքուն առայժմ գործում է հաղթածի դիրքերից, շատ ավելի բարենպաստ դիրքերից, իսկ Հայաստանի Հանրապետությունը նոր-նոր դեռեւս փորձում է ոտքի կանգնել պատերազմի ծանր հետեւանքներից: Հետեւաբար ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս արագ օգտագործել ժամանակի գործոնը, որովհետեւ այս պայմաններում ժամանակը աշխատում է Հայաստանի օգտին: Այսինքն, որակապես իրավիճակային  փոփոխություն է տեղի ունեցել. եթե նախկինում ժամանակը, բանակցությունների ձգձգումն աշխատում էր Ադրբեջանի օգտին, որի ընթացքում այդ երկիրը փորձում էր շատ արագ զինել զինված ուժերը, բարելավել դիրքերը միջազգային կառույցներում, ապա այժմ ժամանակի գործոնն աշխատում է Հայաստանի Հանրապետության օգտին: Չշտապելով տարաբնույթ խնդիրների լուծման հարցում՝ մենք ժամանակի ընթացքում կբարելավենք մեր դիրքերը, գործընթացներում կկարողանանք ներգրավել նաեւ այլ դերակատարների՝ փոխելով այսօր առկա  դիրքային իրավիճակը հօգուտ հայկական կողմի: Նույն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի վերագործարկումը, Եվրամիության դերակատարման ակտիվացումը, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի, դերակատարման ակտիվացումը, Ռուսաստանի կողմից որոշակի քայլերը միանշանակորեն ժամանակի ընթացքում նպաստելու են հայկական դիրքերի բարելավմանը: Հետեւաբար հայկական կողմը առանց շտապելու պետք է օգտագործի ժամանակի գործոնը՝ հօգուտ մեր շահերի, որի հնարավորությունը կարծում եմ կա: Ի վերջո չպետք է մոռանալ, որ  սա նաեւ լայնախոհության և նյարդերի պայքար է, եւ Ադրբեջանն այսօր փորձում է բազմաքայլ կոմբինացիաներով, տարաբնույթ ճնշումների, շանտաժի միջոցով ստիպել Հայաստանին իրականացնել քայլեր, որոնք այս պահին բխում են բացառապես ադրբեջանական շահերից:

- Օրեր առաջ ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը մտադիր է նոր բախումներ  հրահրել սահմանին: Բացի այս կանխատեսումից ի՞նչ է պետք է անեն իշխանությունները: Դուք նշեցիք, որ պետք է ժամանակն օգտագործել. իսկ այդպես հնարավո՞ր է խաղաղության հասնել:

- Այո, ժամանակն ամենակարեւոր գործոններից է. չպետք է տուրք տալ հակառակորդի սադրանքներին, ճնշումներին, շանտաժին, որովհետեւ եթե մեկ անգամ զիջեցինք, ապա դա դառնալու է գործելաոճ: Պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ Ադրբեջանի սադրիչ, ոչ կառուցողական, թշնամական գործողությունները վեր հանելու, միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար: Պետք է կրկին ակտիվանա ԱԳՆ-ն, որը ոչ միայն պետք է պատասխանի Ադրբեջանի նման քայլերին, այլեւ միջազգային  կազմակերպություններում նախաձեռնի տարաբնույթ գործընթացներ՝ Ադրբեջանի ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պարբերական խախտմանը միտված գործողությունները ի ցույց դնելու եւ որոշակի պատժի մեխանիզմներ նախաձեռնելու նպատակով:

- Այդ ճանապարհին կրկին անհրաժե՞շտ է ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել:

- Կարծում եմ բոլոր մեխանիզմները գործարկելու կարիք կա՝ եւ ՀԱՊԿ-ն, եւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, եւ պայմանագրերը, եւ միջազգային կառույցները՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ այլն. այն բոլոր հարթակները, որոնք ի զորու են Ադրբեջանին զսպել, պատժել: Չպետք է հիմք ընդունվի նախկինում չստացված փորձը: Եթե կա հնարավորություն, արձանագրվել են նոր փաստեր, նորովի պետք է օրակարգ բերել Ադրբեջանի գործողությունները պատժելու հարցը:

- Պարոն Պետրոսյան, ձեր կանխատեսմամբ կշարունակվի՞ սահմանային լարվածությունը:

- 44-օրյա պատերազմի արդյունքներից չափից ավելի ոգեւորությունը դեռևս չհաղթահարած Ադրբեջանի նախագահն անձնական խնդրի, նոր հավակնոտ խաղադրույքի է վերածել սեփական պատկերացմամբ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը, ուստի ամեն կերպ փորձելու է հասնել իր առջեւ դրած նպատակներին՝ այդ ճանապարհին չխնայելով որեւէ միջոց: Այսինքն, եթե նրանք գտնեն, որ ռազմական թեժացման միջոցով կարող են զիջումներ կորզել, ապա միանշանակ գնալու են այդ քայլին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5752 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել