Երևան
12 °C
«Հայկական ժամանակը» շարունակում է ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Այս անգամ հերթը հայկական մարմնամարզության առաջատար Արթուր Դավթյանինն է:
Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այն մասին, թե որքան դժվար է Հայաստանում մարմնամարզիկների համար երկրում եղած մարզադպրոցների աղքատ ենթակառուցվածքների պատճառով: Հայ մարմնամարզիկները բազմիցս խնդիրների են բախվում միջազգային ասպարեզում, քանի որ Հայաստանում չեն կարողանում մարզվել նորմալ մարզագույքով: Պտտաձողերի և զուգափայտերի խնդրի պատճառով հայ բազմամարտիկները ցածր գնահատականներ են ստանում այդ վարժություններում: Հենացատկի հետ կապված խնդիրներ կան, նժույգթափերը համապատասխան չեն միջազգային ստանդարտներին:
Տարիներ առաջ հայկական մարմնամարզության առաջատարներից մեկը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որը մասնագիտացած էր հենց նժույգթափեր վարժության վրա, հերթական հաջողությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց նոր մարզագույքի մասին. «Նոր նժույգը բերել են, վատը չէ, բայց համապատասխան չէ, ստիպված ենք «ատվյորկայով» (պտուտակահան) ուղղել, հարմարեցնել…: Ո՞նց ասեմ…, նման է»:
Վերջին արտահայտությունը թերևս ամենավառն է նկարագրում մարմնամարզության խնդիրները: Մարզագույքն ընդամենը նման է անհրաժեշտին: Բավական է նշել, որ տարիներ առաջ կառուցված Օլիմպավանում մարմնամարզիկների համար ոչ մի հարմարություն չկա: Մինչդեռ մարմնամարզությունն ընկած է օլիմպիական մեծ թվով մարզաձևերի հիմքում: Ու այդ պայմաններում հայ մարմնամարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում, բազմաթիվ մեդալներն ու չեմպիոնություններն է՛լ ավելի բարձր արժեք են ստանում: Հայ մարմնամարզիկները կարծես պայքարում են մարզական բոլոր գրված ու չգրված կանոնների դեմ:
Ցավալի է, որ Տոկիոյում միայն մեկ մարմնամարզիկ է ներկայացված լինելու: Մարմնամարզության որակավորումը բավականին խիստ օրենքներ ունի հատկապես այն մարզիկների համար, որոնք մասնագիտացված են միայն մեկ գործիքի վրա: Մասնավորապես Վահագն Դավթյանը, որը վերջին տարիներին օղակների վրա վարժությունում Եվրոպայի առաջատարներից է և լավագույններից մեկը աշխարհում, այդպես էլ շանս չստացավ որակավորվելու Տոկիոյի խաղերին: Առանձին գործիքի վրա ուղեգիր վերցնելու համար պետք է աշխարհի առաջնությունում հայտնվել լավագույն եռյակում: Հակառակ դեպքում հնարավորություն է լինում ուղեգիր վաստակել աշխարհի գավաթի խաղարկության փուլերի ժամանակ, բայց կորոնավիրուսը խախտեց նաև այդ ծրագրեր:
Նույնը վերաբերում է օղակների «մասնագետներ» Արթուր Թովմասյանին ու Արթուր Ավետիսյանին, նժույգթափերի վարպետ Հարություն Մերդինյանին: Վերջինս արդեն ավարտում է կարիերան: Մյուսները միգուցե 3 տարի անց հնարավորություն ունենան պայքարել Փարիզում: Իսկ Տոկիո մեկնելու է միայն Արթուր Դավթյանը: Այնպես, ինչպես Լոնդոնում էր և Ռիոյում:
Մարզիկի մասին
Դավթյանը իր թիմակիցներից տարբերվում է նրանով, որ նա ուժեղ բազմամարտիկ է: Արթուրը 29 տարեկան է, ծնվել է Երևանում, մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում, բայց երկու տարի անց տեղափոխվել է Ռուսաստանի Ռոստով քաղաք, որտեղի մարզադպրոցում մարզվել է 9 տարի՝ մինչև նորից Հայաստան վերադառնալը: Ռոստովում Դավթյանը մարզվել է ներկայիս ուժեղագույն բազմամարտիկի՝ ռուս Նիկիտա Նագորնու հետ միասին: Վերջինիս հետ ջերմ հարաբերությունները մինչ օրս պահպանում են:
Առաջին հաջողությունները պատանեկան ասպարեզում երկար սպասեցնել չեն տվել: 2010թ.-ին Դավթյանը Բիրմինգեմում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն հենացատկում. աննախադեպ արդյունք հայկական մարմնամարզության համար (խոսքը, իհարկե, անկախ Հայաստանի պատմության մասին է): Ընդամենը երկու տարի անց Արթուրն արդեն մասնակցում էր մեծահասակների Օլիմպիական խաղերին: Թեև հենացատկը Դավթյանի ուժեղագույն գործիքն է, բայց նա չի դադրում աշխատել և անընդհատ կատարելագործում է մյուս գործիքների իր վարժությունները: Դա թույլ է տալիս նրան բարձր հորիզոնականներ զբաղեցնել բազմամարտում, ինչը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար առանցքային նշանակություն ունի:
Լոնդոնում Դավթյանը վնասեց ոտքը ու չկարողացավ հաղթահարել որակավորումը: Հաջորդ օլիմպիական ցիկլի ժամանակ եկան նաև առաջին խոշոր հաղթանակները: 2013թ.-ին Արթուրը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր հենացատկում: 2016թ.-ին Մոնպելեում Դավթյանն արդեն երկրորդն էր՝ Եվրոպայի փոխչեմպիոն: Բայց Ռիոյի օլիմպիական խաղերում Արթուրը երկրորդ ցատկի ժամանակ սխալվեց, ինչը թույլ չտվեց հաղթահարել որակավորումը:
Օլիմպիական անհաջողությունն ավելի ուժեղացրեց մարզիկին: 2017թ.-ի աշխարհի առաջնությունում Դավթյանը բազմամարտում գրավեց 13-րդ տեղը: Մեկ տարի անց Դոհայում նա արդեն լավագույն տասնյակում էր՝ 9-րդը: Հաշվի առնելով, թե ինչպիսի երկրների ներկայացուցիչների հետ էր մրցակցում Արթուրը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան)՝ դա կարելի է գերազանց արդյունք համարել:
Ճանապարհը դեպի Տոկիո
Մարզիկի համար գերազանց ստացվեց 2019թ.-ը: Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում Դավթյանը գերազանց կատարեց իր ցատկերը թե՛ որակավորումում, թե՛ եզրափակչում և արժանիորեն դարձավ չեմպիոն շատ բարձր միավորներով: Աշխարհի առաջնության ժամանակ Դավթյանը մազմամարտում զբաղեցրեց 37-րդ տեղը: Դա բավական էր օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Թեև հենացատկի ժամանակ Արթուրը ձախողեց երկրորդ ցատկը, ինչը թույլ չտվեց մեդալների համար պայքարել այդ վարժությունում, բայց օլիմպիական խաղերի ուղեգիրը ծածկեց այդ անհաջողությունը:
Շանսերն ու մրցակիցները Տոկիոյում
Տարիների ընթացքում Արթուր Դավթյանը աստիճանաբար կատարելագործել է նժույգթափեր վարժությունը և 2021թ.-ին իր կարիերայում առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն հենց այդ վարժությունում: Ճիշտ է, դրան նպաստեց նաև այն, որ եզրափակչում նրա գրեթե բոլոր մրցակիցները կոպիտ սխալներ թույլ տվեցին և ընկան նժույգից: Օլիմպիական խաղերում Արթուրը ամենայն հավանականությամբ շեշտը դնելու է հենց այդ երկու վարժությունների վրա: Հենացատկում Դավթյանի ցատկերն ամենաբարդերից են, եթե նա կարողանա լավ կատարել այդ ցատկերը թե՛ որակավորումում, թե՛ եզրափակչում, ապա մեդալների իրական հավակնորդ կլինի, իսկ գերազանց կատարելու դեպքում կարող է հավակնել նաև հաղթանակի:
Այլ հարց է, որ հենացատկում 4 գերազանց ցատկ կատարելը շատ դժվար է նույնիսկ ուժեղագույնների համար: Դավթյանի մոտ դա հաջողվել է միայն մեկ անգամ՝ 2019թ.-ին, Մինսկում: Հենացատկում նրա հիմնական մրցակիցներն են նույն Նագորնին, Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), Իգոր Ռադիվիլովը (Ուկրաինա), հոնկկոնգցի Շեկ Վայ-Հունը, որոնք իրենց զինանոցում բազային բարձր միավորներով ցատկեր ունեն: Ուժեղ մարզիկներ կան նաև Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Իսրայելից, Հարավային Կորեայից, ԿԺԴՀ-ից:
Նժույգթափերում Դավթյանի վարժության բազային միավորն ավելի ցածր է հիմնական մրցակիցներից (եթե, իհարկե, այս ընթացքում չի բարդացրել իր վարժությունը), փոխարենը նա կարողանում է գերազանց կատարման շնորհիվ բարձր միավորներ վաստակել: Բայց եթե բրիտանացի Մաքս Ուիթլոքը, իռլանդացի Ռիզ Մաքլենեգենը, ճապոնացի Կազումա Կայան իրենց վարժությունները լավ կատարեն, դժվար կլինի պայքարել մեդալների համար: Կան նաև ռուս Դավիդ Բելյավկսին, ֆրանսիացի Սիրիլ Տոմազոնը, թայվանցի Լի Չի-Կայը: Մյուս կողմից Դավթյանի համար դժվար բառը գոյություն չունի: Օլիմպիական մեդալը պակասում է Արթուրի մեդալների հավաքածուից, իսկ նա միանգամայն արժանի է այդ մեդալին: Քարքարոտ ճանապարհով անցնող մարզիկի հաջողության մեջ ինչ-որ մեծ արդարություն կա: Թող որ այդ արդարությունը հաստատվի Տոկիոյում:
Ռաֆաել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT