Երևան
12 °C
Քիչ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքից դուրս եկան Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ու դերասաններ Մարիաննա Դանիելյանը եւ Զառա Հակոբյանը: Հիշեցնենք, որ նրանք հանդիպման էին նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումը, կարելի է ասել, որեւէ արդյունք չի տվել: «Ես ազնվորեն ասացի, որ մեր պայքարը շարունակելու ենք, իրենք էլ ազնվորեն խոստովանեցին, որ մնալու են իրենց որոշմանը հավատարիմ»,- ասաց Ստեփանյանը:
Նա նաեւ նշեց, որ պահանջ են ներկայացրել առաջին հերթին Կամերային թատրոնը չմիավորել Պարոնյան թատրոնի կամ որեւէ այլ թատրոնի հետ: Երկրորդ՝ նշել են, որ կան հազարավոր տարածքներ, որոնք կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի տարածքային պահանջներին եւ երրորդ՝ ասել են, որ պետք չէ տարբեր մշակութային ոլորտների խնդիրները խառնել իրար:
Ստեփանյանը հայտնեց, որ նախարարությունում էլ բավականին հիմնավորված արգումնետներ են առաջ քաշել, ասել, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի խնդիր:
«Ես տեղյակ չէի, բայց իրենք թատերական ոլորտի մասնագետների հետ եւս ունեցել են բավականին շատ քննարկումներ: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ Պետական կամերային երաժշտական թատրոնն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունեն եզրեր՝ միասին աշխատելու ու ստեղծագործելու: Ես չգիտեմ, թե ովքե՞ր են ոլորտի այն մասնագետները, որ մեր փոխարեն որոշում են կայացրել, բայց եթե ազնվություն ունեն, թող խոստովանեն: Նախարարը մեզ ասաց, որ նախագիծ մշակելու որոշումից առաջ եղել է քննարկում ոլորտի մարդկանց հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի ժամ է՝ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց է: Նրանք պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ, որը, ի վերջո, ընդունեց:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT