Գանձասարում զբոսաշրջիկներին դիմավորող Գրիշա պապն ու նրա երգերը. լուսանկարներ

Արցախ այցելողների հիմնական ուղղություններից մեկն էլ հենց Գանձասարն է: Վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ՝ Գանձասար լեռան վրա: Արցախյան 2-րդ պատերազմից հետո էլ Գանձասար Արցախ այցելողների հիմնական վայրերից մեկն է:

Եկեղեցու տարածքում զբոսաշրջիկներին դիմավորում է Գրիշա Ասրյանը, ինչպես ինքն է իրեն ներկայացնում՝ Գրիշա պապը, Հայաստանի ու Արցախի դրոշը ձեռքերին պարզած: Նախ ուղղորդում է որտեղ կանգնեցնել մեքենան, հետո արդեն երգ ու պարով բարի գալուստ մաղթում զբոսաշրջիկներին ու շարունակում իր ավանդական խոսքերը. «Արցախ գնացել ես՝ գնացել եմ, Գրիշային տեսել ես՝ չէ, ձի նստել ես՝ չէ,  փող տվել ես՝ չէ, դու եթե Գրիշային չես տեսել, ուրեմն Արցախ չես գնացել»,-ասում է Գրիշա պապն ու չընդատելով խոսքը, ակրոբատիկ շարժում անում. «Արցախում կա 3 բան՝ տատիկը, պապիկը եւ Գրիշան»,-շարունակելով իր ավանդական խոսքերը, առաջարկում է զբոսաշրջիկներին ձի նստել, վայելել տարածքի գեղեցկությունն նկարվել, բայց այդ ամենն իհարկե՝ գումարի դիմաց, նախ 2000, հետո արդեն՝ 1000 դրամ: Պարոն Գրիշային մերժել հնարավոր չէ:

Արդեն ձիու վրա նստած զբոսաշրջիկից Գրիշան հետաքրրվում է ամուսնու ու երեխաների անունները, հետո սկսում երգել: Ձիավարությունը շարունակվում է պարոն Գրիշայի ուրախ երգերի տակ:

Գրիշան 10 տարի եւ ավել այս «աշխատանքին» է: Չի դժգոհում, ասում է՝ համ գումար է աշխատում, համ էլ՝ Արցախ այցելող զբոսաշրջիկներին տրամադրություն պարգեւում: Լուսանկարվելուց ու տեսանկարահանվելուց չի խուսափում, ասում է՝ իրեն ողջ աշխարհը գիտի, բայց երկար զրուցելու համար ժամանակ քիչ ունի, ասում է նա ու ձիու սանձը բռնած հեռանում վանքին մոտեցող զբոսաշրջիկների հաջորդ մեքենային: Նոյն խոսքերը կրկնելով ամեն անգամ՝ տատիկը, պապիկը ու Գրիշան ու շարունակում երգել. «Այս աշխարհում երկու բան կա՝ մեկ լավություն, մեկ՝ վատություն: Ցավը տանեմ ես Գրիշայի , որ անում է միշտ լավություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3226 դիտում

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով, պետք է պահպանվի Հայաստանի սուվերեն վիճակը. Ղուկասյան

Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար

Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան

Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ

Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան

Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը

Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան

Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է

1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարներն արգելափակումից 42 մեքենա են դուրս բերել

«Արտակարգ լավ վերջաբան». Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին