«Քաղաքացու որոշումը» ԳՄ նիստ կանի. կուսակցությունում ներքին գործընթացներ են, Սուրեն Սահակյանի հեռանալը չեն մեկնաբանում

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշումը ՔՈ-ականները չեն ցանկանում մեկնաբանել:

Միքայել Նահապետյանը, որ ՔՈ գործադիր մարմնի անդամն է եւ մամուլի խոսնակը, մեր զրուցում ասաց, որ այս պահին անձամբ իր կողմից քաղաքական մեկնաբանություն տալը նպատակահարմար չի համարում: 

Ընդգծեց՝ առաջիկայում պարզ կլինի, թե ինչու:

«Կարո՞ղ է դուք էլ եք դուրս գալիս կուսակցությունից»,- հետաքրքրվեցինք: «Առանց մեկնաբանությունների»,- արձագանքեց Նահապետյանը:

Ի դեպ, ինչպես Նահապետյանը, այնպես էլ մեր զրուցակից մյուս ՔՈ-ականները, այդ թվում՝ Գարեգին Միսկարյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, առաջարկում էին մեկնաբանության համար դիմել գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանին: 

Գոռ Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ հիմա որեւէ մեկնաբանություն չի անի, առաջիկայում գործադիր մարմնի նիստ են ունենալու, որտեղ հայտարարությամբ հանդես կգան, տեղի ունեցող գործընթացների մասին կտեղեկացնեն: 

Հարցին, թե ե՞րբ է լինելու այդ նիստը, Հակոբյանը պատասխանեց. «Դա մեր համար հանկարծակի որոշում չի, այս շաբաթվա մեջ կլինի ԳՄ նիստ...: Կուսակցությունում ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնք մինչեւ իրենց տրամաբանական ավարտին չհասնեն, որեւէ մեկնաբանություն չենք անելու»: 

ԳՄ քարտուղարը չպատասխանեց մեր այն հարցին, թե այս պահին քանի՞ դիմում կա կուսակցությունից դուրս գալու: 

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՔՈ առանցքային դեմքերից մեկը՝ վարչապետի նախկին թեկնածու Սուրեն Սահակյանը, հայտարարեց կուսակցությունը լքելու մասին:

«Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իր աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է»,- իր գրառման մեջ նշել էր Սուրեն Սահակյանը՝ վստահեցնելով, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես է շարունակվելու իր քաղաքական ճանապարհը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 20-ի ընտրություններում ստացել էր 3775 ձայն կամ ընդհանուր ձայների 0.3 տոկոսը: Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին կուսակցությունը ստացել էր ավելի քան 2 անգամ շատ ձայն (8514 կամ ձայների 0,68%-ը):

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ կուսակցությունից հեռանալու մասին գրառում կատարեց նաեւ Գարեգին Միսկարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4083 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից