Դեմերը կո՞ղմ են դարձել. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը բուռն քննարկվում է

«Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման մասին որոշման արտահերթ ռեժիմով ընդունումը պարզապես անընդունելի է։

Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել էր, որ ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ հուլիսի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ 

Առաքելյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել թեմայի վերաբերյալ ու շեշտել, որ աշխատավարձերի ավելացմանը վերաբերող ավագանու նախագծի հիմնավորումը եւս արդարացված չէ:  «Երկու տարի առաջվա չընդունած նախագիծը մի քանի կոսմետիկ փոփոխություններով նորից դնել քննարկման առանց բովանդակային փոփոխությունների, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի որակը ունի լուրջ քննարկման կարիք»,-մասնավորապես գրել է նա:

Հիշեցնենք՝ դեռեւս 2019 թվականին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում էր քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնել, բոլորինը հավասար՝ 30 տոկոսով: Ավագանու անդամն ավելի վաղ խոսելով թեմայի վերաբերյալ ասել էր. «Պարգեւատրումներով են փորձում կոմպենսացնել ցածր աշխատավարձի խնդիրը, բայց այդ պարգեւատրումները հատկապես վարչական շրջանների ղեկավարները շատ կամայական են տալիս»:

Սակայն «Իմ քայլը» խմբակցությունը դեմ էր արտահատվել, առաջարկելով՝ այդ  հարցն ավելի ուշ քննարկել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ այդ ժամանակ հստակեցրել էր, որ դեմ են, քանի որ բոլորի աշխատավարձերը համաչափ բարձրացնելը տրամաբանական չէ:

Նշենք, որ այս նոր նախագծի հեղինակներից մեկն այժմ հենց Գալջյանն է: Անդրադառնալով թեմային, նշել է, որ այս նախագծով Երեւան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։

Նախագծի համահեղինակ է նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը, որը ի դեպ ավագանի է եկել «Առաքելություն» կուսակցության միջոցով: Պարզվում է, Հովհաննիսյանն ավելի ուշ լքել է կուսակցության շարքերը:

«Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի անհամաձայնություններն ակնհայտորեն դուր չեն եկել «Լույս» խմբակցության անդամներին: Համենայնդեպս նրանք դա չեն թաքցրել, բազմաթիվ մեկնաբանություններ են թողել Առաքելյանի՝ հարցի վերաբերյալ արված գրառման տակ:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է Մեսրոպ Առաքելյանի նման դիրքորոշումը քանի որ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ ավագանու անդամները ժամանակին բազմաթիվ խնդրահարույց նախագծերի են կողմ քվեարկել: Նա նաեւ նշեց՝ վստահ է, որ «Առաքելություն» կուսակցության անդամները վերը նշված նախագծերի օգտին միաձայն կողմ քվեարկելուց առաջ իրենց այդ որոշումը քննարկել են Առաքելյանի հետ:

«Առաքելյանենց «Առաքելություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանու կազմում, այն «Իմ քայլը» դաշինքի հետ զուգահեռ գործել է խմբակցությունում ու այս ընթացքում կայացրել բազմաթիվ խնդրահարույց որոշումներ թե՛ բուն հաստիքացուցակների, թե՛ պարգեւավճարների ֆոնդի ուռճացման վերաբերյալ. այդ ամենին «Առաքելություն» կուսակցության անդամները, այդ թվում ե՛ւ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ կողմ են եղել: Հիմա էլ ստացվում է՝ մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետը դուրս է եկել այն կուսակցությունից, որով նշանակվել էր այդ պաշտոնին: Այդ ամենից բացի՝ Մեսրոպ Առաքելյանը այս իշխանության օրոք զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ: Ստացվում է՝ նա երեք տարի օգտվեց իշխանական արտոնություններից եւ հիմա, երբ արդեն դուրս է մնացել գործընթացներից, հետադարձ քննադատություններ է ուղղում այն հարցերի վերաբերյալ, որտեղ ինքը եւ իր կուսակցության  ներկայացուցիչները ունեն անձնական պատասխանատվություն»,- մանրամասնեց Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը նաեւ հայտնեց, որ երեկ մեկնաբանություններում փորձել է Մեսրոպ Առաքելյանին հուշել, որ պետք չէ հույս դնել մարդկանց կարճ հիշողության  վրա, քանզի իրենք հավասարապես կրում են այս քաղաքային իշխանության գործունեության պատասխանատվությունը:

Դիտարկմանը, թե փաստորեն երկու տարի առաջ իր կողմից բարձրաձայնված հարցերն ու առաջարկները կարծես, թե քննարկման լուրջ թեմա են դարձել ու հավանաբար ավագանու որոշմամբ կհաստատվեն, Խաժակյանն իր գոհունակությունը հայտնեց. հավելելով. «Պարգեւավճարները պետք է դառնան թիրախային եւ պետք է տրվեն ոչ թե աշխատավարձի հավելում, այլ որպես խրախուսման միջոց: Թերեւս այդ մասով այս նախագիծը փարատում է մեր մտահոգությունները: Ես այն կարծիքին չեմ, որ պետք է պարգեւատրման ֆոնդը զրոյացվի, այս նախագծով այն չի էլ զրոյացվում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2312 դիտում

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար