Երևան
12 °C
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ: Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում: Այս մասին տեղեկացանք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից:
Նշենք՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՍԴ-ի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այս տարվա մարտի 24-ին էր ընդունել օրենքը, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր այն ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան՝ Օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար: Նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել էին այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Օրենքի դատաքննությունը գրավոր ընթացակարգով տեղի էր ունենում հուլիսի 29-ից:
ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:
Ըստ այդմ՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթներն են․
Եվա Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու օրենքի ճակատագիրը, հակասահմանադրական ճանաչված դրույթները հնարավո՞ր է՝ փոփոխվեն կամ դուրս գան, որից հետո օրենքը նորից ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը և ընդունվի:
ՍԴ մամուլի խոսնակը պատասխանեց, որ ՍԴ-ի որոշումները վերջնական են եւ անբեկանելի, իսկ թե օրենքի շրջանակում ԱԺ-ն ինչ լուծում կտա, կարող ենք դիմել ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչին, որովհետեւ հարցն արդեն ԱԺ տիրույթում է գտնվում:
Սահմանադրկան դատարանում ԱԺ ներկայացուցիչ, ԱԺ իրավական եւ ապահովման սպասարկման բաժնի պետ Մերի Մոսինյանը մեր զրույցում նշեց, որ ՍԴ որոշման բովանդակությանը դեռ չեն ծանոթացել: Քանի դեռ այն չի հրապարակվել ՍԴ կայքում, մեկնաբանություն չեն կարող տալ:
Հիշեցնենք նաեւ, որ բուհական և գիտական մի շարք կառույցներ, օրինակ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ եւս մտահոգիչ ու անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ, մասնավորապես հենց Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (որ խորհրդի 9 անդամներից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը), ռեկտորների ընտրության կարգը: Նրանք պնդում էին, որ այդ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ բուհերին զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Նկատենք՝ ՍԴ-ում, բացի այս, ՄԻՊ-ի դիմումի հիման վրա վիճարկվում է 3 բուհերի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) վերաբերյալ Կառավարության որոշումը: Դատաքննության օր է նշանավել սեպտեմբերի 23-ը:
Ենթադրվում է, որ ՍԴ-ն դա եւս հակասահմանադրական կճանաչի, որովհետեւ որոշումն օրենքի հետ ունի որոշակի տրամաբանական կապ: Կառավարության որոշմամբ կրճատվել է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմն ու փոփոխվել ներկյացուցիչների համասնությունը: Նախկին 32 անդամի փոխարեն նոր հոգաբարձուների խորհուրդը պետք է բաղկացած լինի 20 անդամից: Այդ կազմից Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որից 5-ը՝ ուսանող: Մնացյալ 9 բուհերի մասով նախագիծը դեռ մնում է քննարկման փուլում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT