Ամենաանթույլատրելի բանն այն է, որ խոչընդոտվել է քաղաքացիների մուտքը Գառնու տաճար. Արա Խզմալյան

Սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած հարսանիքի շուրջ ստեղծված աղմուկն ու տարատեսակ քննադատությունները չեն դադարում: Տեղի ունեցածի վերաբերյալ այսօր պարզաբանում տարածեց ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ նշելով՝ պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ աղմուկ հանած հարսանիքը կազմակերպել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նույն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինիս որդու հարսանիքն է եղել, և տաճարը վարձակալվել է 4 միլիոն դրամով: Թարվերդյանի հետ զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: ՊՈԱԿ-ի հեռախոսահամարին պատասխանող աշխատակիցներից մեկը հայտնեց, որ տնօրենը տեղում չէ, մի փոքր ուշ զանգահարենք: Սակայն մեր հետագա զանգերը մնացին անպատասխան:

«Գառնի» արգելոց-թանգարանում տեղի ունեցածի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արա Խզմալյանի հետ.

- Պարոն Խզմալյան, տեղի ունեցածի վերաբերյալ նախարարության տեսակետին արդեն փոքրիշատե ծանոթ ենք: Իսկ ո՞վ էր այն լիազոր մարմինը, որին մատնանշել էին ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ՝ շեշտելով, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել նրա հետ:

- Լիազոր մարմինը մեր նախարարությանը նկատի ունեն: Մենք ինչքան էլ պայմաններ ստեղծենք, որ մշակութային կառույցները հասնեն ֆինանսական որոշակի ինքնավարության, հնարավորինս անկախանան պետական բյուջեից, (որովհետեւ խնդիրները ավելին են, քան պետական հնարավորությունները) միեւնույն է, կազմակերպությունների բնականոն գործունեության ամենակարեւոր բաղադրիչը մշակույթի հասանելիությունն է ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին: Տիրապետելով նման միջավայրերի՝ մենք չենք կարող չմտածել դրանց արտաբյուջեի գեներացման մասին, բայց որեւէ շահ չի կարող լինել ավելի գերակա, քան ՀՀ քաղաքացու շահն է: Ի վերջո, այդ քաղաքացիների հարկային հատկացումներից է ձեւավորվում այն բյուջեն, որով մենք պահպանում ենք կարեւորագույն այս կազմակերպությունները:

Ասեմ ավելին՝ վիճակագրությունները ցույց են տալիս, որ համանման միջոցառումներից ստացված եկամուտները այնքան մեծ չեն, որքան դա թվում է: Բացի դրանից, ոչինչ չի կարող մեզ ստիպել, որ փակենք տոմսարկղը կամ թանգարան-արգելոցի մուտքն ու թույլ չտանք, որ քաղաքացիները մուտք գործեն: Պետական քաղաքականության առաջնահերթությունը մշակույթի ոլորտում հենց հասանելիությունն է: Մարդիկ են գնացել ընտանիքներով, դրսից հյուրեր են ժամանել, որոնց ուղեկցել են Գառնի, եւ եղել է այն, ինչ եղել է: Մենք պարզապես ցավում ենք այս նախադեպի համար ու մեր ափսոսանքն ենք հայտնում: Սա մեզ կստիպի վերանայել գործող ընթացակարգերն ու սահմանափակել վարձակալությամբ տրվող միջոցառումների ցանկը:

- Իսկ նման միջոցառում առաջի՞ն անգամ է իրականացվել Գառնիում:

- Եթե չեմ սխալվում, այո: Տարիներ առաջ նման բան եղել է մեկ ուրիշ արգելոց-թանգարանի տարածքում, որը, ըստ էության, առիթ է դարձել մշակելու մի ընթացակարգ, որն էլ կարգավորում է պատմամշակութային միջավայրերը վարձակալությամբ տալու գործընթացը: Մենք հստակ պայմաններ ենք դրել՝ աշխատանքային ժամեր եւ թանգարանի բնականոն գործունեությունը խոչընդոտող միջոցառումներ. այս երկու կետը չի պահպանվել:

- Տեսանյութ էր շրջանառվում, որ ռաբիս երաժշտություն է հնչել, ինչը եւս չի համապատասխանում չափորոշիչներին:

- Տեսակետ կա, որ տեսագրություններում լսվող ռաբիս երաժշտությունը Գառնու տաճարից չի ելնում, դա լսվում է հարակից ռեստորանային համալիրներից: Բայց այդ ամենը պարզելու համար մեզ ժամանակ է պետք: Նախարարի հանձնարարությամբ հիմա աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ տարբեր մեր օղակների ներկայացուցիչներ պարզաբանում են ամբողջ ընթացքը:

- Կա՞ն արդեն նկատողություն ստացած անձինք՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ եւ այլք:

- Ուսումնասիրությունները կավարտվեն, իրավաբանները կտան իրենց գնահատականները, եւ դրանց հիման վրա մենք կանենք հայտարարություն:

- Նմանօրինակ միջոցառում բոլոր մշակութային օջախներում հնարավո՞ր է կազմակերպել: Այս օրերին, օրինակ, մարդիկ գրում են, որ Կառավարության շենքն էլ մշակութային արժեք ունի, եւ գուցե մի օր էլ ա՞յն հարսանիքների համար վարձակալությամբ տրվի:

- Գիտեք՝ ես չեմ ուզում բոլոր պետական կառույցների վերաբերյալ գնահատական տալ: Ամեն դեպքում, մշակույթի ոլորտում նման արտոնություն ունեն բոլորը կառույցները: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ միջոցառում է, բովանդակությունն ինչպիսին է, որ ժամերին ու ինչ պայմաններով են իրականացնելու այն: Արդյոք դա աշխատանքայի՞ն օր է, թե՞ չէ, արդյոք դա չի՞ խանգարում այցելուների մուտքին եւ այլն: Բայց պիտի նշեմ, որ անգամ գործող ընթացակարգը բավական հնարավորություններ է տալիս՝ կանխելու նմանատիպ միջադեպերը, որից, ցավոք սրտի, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը չի օգտվել:

- ՊՈԱԿ-ի ղեկավարությունը, փաստորեն, չի օգտագործել իր լիազորությունները: Եվ եթե ճիշտ են այն տեղեկությունները, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի որդու հարսանիքն է եղել, ապա կարո՞ղ ենք ասել, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում:

- Գիտեք՝ ես չեմ սիրում մեկնաբանել չստուգված տեղեկատվությունը: Եվ հարիր չէ իմ դիրքը զբաղեցնող մարդուն բանավոր զրույցների հիման վրա տալ ինչ-ինչ մեկնաբանություններ: ՊՈԱԿ-ի տնօրենից կարող եք հետաքրքրվել, ինքը թող այդ հարցերին պատասխանի: Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենաանթույլատրելի բանն այն է, որ խոչընդոտվել է քաղաքացիների մուտքը Գառնիի տաճար:

- Եթե պահպանվեն նախանշած չափորոշիչները, հետագայում կրկին նույն նպատակով վարձակալությամբ կտրվի՞, թե՞ վերանայելու է օրենքը:

- Այո՛: Նախարարի հրաման կա (2014 թվականի), որով արտոնվում է տալ  վարձակալությամբ այդ տարածքները, բայց որոշակի պայմանների եւ սահմանափակումների պարագայում: Տեսեք, ամենավատ բանը նման պատմությունների այն է, որ մենք առհասարակ վարկաբեկում ենք այս միջավայրերը վարձակալությամբ տալու գաղափարն ու հնարավորությունը: Մյուս կողմից էլ եթե մենք չօգտվենք այդ կամ հավելյալ միջոցներ գեներացնելու հնարավորությունից, պետական միջոցները անհամապատասխան են մեր ունեցած արժեքներին եւ խնդիրներին: Վերականգնման, համալրումների եւ ձեռքբերումների լրջագույն աշխատանքներ ունենք անելու: Հազար ու մի խնդիր ունենք: Եթե մենք գրագետ ձեւով չկարողացանք կապիտալիզացնել այս հնարավորությունները, ապա հեռուն չենք գնա:

- Զբոսաշրջության կոմիտեն եւս հաղորդագրություն էր տարածել՝ ընդգծելով, որ նման միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաեւ օտարերկրյա զբոսաշրջության համար:

- Իրավիճակը եղել է տհաճ, ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, բայց որ ասեմ, թե սա անդառնալի վարկանիշային հարված է մեր երկրին, չեմ կարծում: Տեղի է ունեցել վրիպում, որը կստիպի կարճ ժամանակում նախաձեռնել համապատասխան միջոցառումներ՝ կրկնությունից խուսափելու համար:

Տպել
8064 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ