ԿԿայանա «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը. կմասնակցեն թատրոններ Թբիլիսիից, Եգիպտոսից, ՌԴ-ից

08/09/2021 schedule10:45

Սեպտեմբերի 25-ից սեպտեմբերի  5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կկայանա «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում երկու տարին մեկ: Այս տարվա փառատոնը կասկածի տակ էր առնվել թագավարակով պայմանավորված հնարավոր սահմանփակումների և ֆինասական խնդիրների պատճառով: Բանն այն է, որ վերջին տարիներին փառատոնը չունի գլխավոր հովանավոր: Երկար տարիներ գլխավոր հովանավոր  «Վալլեքս» խմբի ընկերություններում ստեղծված իրավիճակի պատճառով այն այլևս չի կարող անում աջակցել փառատոնին: «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի անցկացումը հնարավոր է դարձել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի, Ալավերդու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է ,,Русский мир,, հիմնադրամը:

Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անց է կացվում Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում: Սակայն միջազգային դառնալուն լուրջ խոչընդոտ է մարզի քաղաքներում առկա դահլիճների անբավարար պայմանները: Այս տարի փառատոնը նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման իննսունամյակին և ուղիղ տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան մայրաքաղաքային թատրոններ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Միմոս, Ստեփանակերտի, Վանաձորի Ալավերդու և այլ թատրոններ և այլն: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ, այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները: Թատրոններ Թբիլիսիից և Եգիպտոսից: Ընդհանուր առմամբ 14 թատերախումբ, որոնք կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ կխաղացվի շուրջ 28 ներկայացում: Փառատոնի շրջանակներում կնշվի նաև Ալավերդիում թատրոնի հիմնադրման 100-ամյակը:  «Կարմիր Լոռի» թերթի 1921 թվականի դեկտեմբերյան համարում պահպանվել է մի հրապարակում, որ ընդամենը տասը ամիս առաջ` 1921 թվականի փետրվարին Խորհրդային Հայաստանին միավորված Ալավերդիում գործել է թատրոն, որի ներկայացումից ստացված շահույթը՝  4000 ռուբլի մուծվել է Վոլգյան սովյալների օգնության ֆոնդին: Դա եղել է 100 տարի առաջ: Ի դեպ փառատոնի հյուրերի ակզմում է Վոլգոգրադի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետի և մշակույթի կոմիտեի նախագահի ղեկավարությամբ, որոնք հանդիպումներ կունենան մարզպետարանում, Ալավերդի համայնքում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36024 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել