ՌԴ ԱԻ նախարարի հետ միասին զոհվել է նաև կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը. հենց նրան է փորձել փրկել Զինիչևը. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով այսօր մահացել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում էլ հենց նա փորձել է փրկել:

Արկտիկայում միջգերատեսչական վարժանքների ժամանակ տեղի ունեցածի մասին մանրամասներ են հայտնում ռուսական լրատվամիջոցները:

Այս վարժանքները որակվել են որպես շատ կարևոր: Փրկարարներն առաջին անգամ մարզվել են արկտիկական մասում՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևն անձամբ է հետևել նրանց գործողություններին: Միջոցառումը ոչ միայն միջգերատեսչական է, այլև միջազգային. դրանց մասնակցելու համար ժամանել են 50 պատվիրակներ 20 երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Նորվեգիայից, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչներ ևս:

Զորավարժությունները սկսվել են երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ու արդեն այսօր՝ հաջորդ օրը, երկիրը ցնցվեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հայտարարությունից այն մասին, որ Եվգենի Զինիչևը «ողբերգական կերպով մահացել է ծառայության ընթացքում՝ փորձելով փրկել մարդու կյանք»:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայտնի ու սիրված կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկը մասնակցել է վարժանքին՝ Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման մասին նոր ֆիլմի վայրեր ընտրելու համար: Զինիչևը մոտակայքում է եղել, երբ կինոռեժիսորը, պատահաբար սայթաքելով, ժայռից ընկել է ջուրը:

Նախարարը թռել է նրա հետևից՝ փրկելու համար վերջինիս: Ականատեսների վկայությամբ,  թռիչքի պահին նա հարվածել է ժայռի եզրոտ քարին: Նրանց երկուսին վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով տարհանել են հիվանդանոց: Օդանավում անձնակազմը խնդրել է երկու վերակենդանացման մեքենա, արհեստական շնչառության սարք և փոխներարկման համար արյուն պատրաստել: Սակայն Զինիչևն ու Մելնիկը մահացել են՝ նախքան ուղղաթիռը կհասցներ վայրէջք կատարել:

Զինիչևի մահը ցնցել է բոլորին. Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի պաշտոնյան դժբախտ պատահարի զոհ է դարձել: Նախարարը 55 տարեկան էր, ունի կին և մեկ որդի:

Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել մահացածի հարազատներին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարը «խորապես ցավակցում է»: «Նախագահին և Զինիչևին կապում է երկար տարիների համատեղ աշխատանքը: Սա մեծ կորուստ է»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ալեքսանդր Մելնիկն էլ հայտնի ու սիրված էր Ռուսաստանում: Նա ծնվել է 1958 թվականի հունիսի 11-ին, կինոռեժիսոր և սցենարիստ էր, Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ: Պրոդյուսեր Անտոն Մելնիկի հայրը «Անդրեևսկի դրոշ» կինոընկերության գլխավոր տնօրենն էր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Նիկայի կինոարվեստի ակադեմիայի անդամ, Նիկա մրցանակի դափնեկիր:

Հիշեցնենք՝ Զինիչևը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին, Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսավարկային ֆակուլտետները: 2013 թվականին նա մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

1984-1986 թվականներին ծառայել է Հյուսիսային նավատորմի ԽՍՀՄ զինված ուժերում: 1987-2015 թվականներին աշխատել է պետական անվտանգության մարմիններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8540 դիտում

Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է

Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը

Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները

Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը

Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամուսիններ են

Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները

Մեխիկոյում դիմակավորված անձը ոչնչացրել է Նեթանյահուի մոմե արձանը

Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 8-ին

Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին

Roadpolice.am-ի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80 հազար 439 քաղաքացի. ինչպես է այն գործում

Դադարեցվել է Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին. վարչապետը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին

Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, սեպ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև. Միրզոյան

Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ. Փաշինյան

«Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական նարատիվը տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. նախարար

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան. տեսանյութ

Որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու՝ Հայաստանի Հանրապետության իրավունքը. վարչապետ

Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ. նախարար

Զենք ձեռք բերելը ՀՀ սուվերեն իրավունք է, չենք պատրաստվում մեր սպառազինությունը վերադարձնել. Միրզոյան

Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու առաջարկ ենք արել Բաքվին, դա ավելին է, քան առաջարկ. վարչապետ

Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ

Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Ադրբեջան, այնուհետ կժամանի Հայաստան

Չունենք ստորագրված փաստաթուղթ, 1,5 ամիս առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը. Միրզոյան. տեսանյութ

Դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

Կառավարության մոտից Դատախազություն ուղևորված անձինք քաղաքական պահանջներ չունեն, անձնական բողոք է

Մի քանի մարզում ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա

Երևանում այրվել է չշահագործվող սրճարան

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ. տեսանյութ

Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

Վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը. Չախոյան