Խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: Խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է: Այս մասին նախարարության ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է առկա.

«Խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:

Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերներին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։

«Կարող ենք ասել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում բավականին փաստեր են վերհանվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջանքով ընդգրկուն գործողություններ են իրականացվել, պատվիրակված ստուգումներ, որոշակի փաստերի համադրում է իրականացվել, և հանգել ենք մի իրավիճակի, որ արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ»։

Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,-իր խոսքում նշել է Շրջակա միջավայրի նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը, նախարարի իրավախորհրդատուները,Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը։

Պետք է ամենատեսանելի ապագայում հատու միջոցներով այս խնդիրը լուծել։

Տպել
1179 դիտում

Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ

Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել

Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց

«Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար)

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին

Լիբանանը կրկին իսրայելական հարձակման է ենթարկվել. զոհերի թվում տասնյակից ավել փրկարարներ են (տեսանյութ)

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Աբխազիայում ցուցարարները կոտրել են ԱԺ-ի դարպասը, ընդդիմադիրներին կոշտ ձերբակալել են. ինչ է կատարվում երկրում

Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա

Առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Դատարանը որոշել է մյուս նիստին ներկայացնելու համար բերման ենթարկել Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին իր կանչը կիրականացնի 112 հեռախոսահամարով. նախագիծ

Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին

Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը

Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան

Ազգերի լիգա․ ինչ հանդիպումներ են սպասվում

Շվեդ նախարարը ամենատարօրինակ ֆոբիաներից մեկն ունի. նա արգելել է բանանի առկայությունն իր այցելած վայրերում

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու

Իմ համբերության բաժակը լցվել է, կայացնելու եմ որոշումներ. վարչապետը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)

Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

2018-ից հետո շատերն ակնկալում էին, որ խմբեր կձևավորվեն, կմտնեն կասեն՝ սեյֆդ բացիր, փողերդ հանիր. վարչապետ

Առանց Քոչարյանի և մյուսների շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ

Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին

Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը

Հիմա ամեն մարզում ունենք քրեական, համայնքային և պարեկային ոստիկանություն. Փաշինյան

Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը՝ մոտ 100 մլն դրամ

Վրաստանը կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նախկին առաջարկը