Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

17/09/2021 schedule21:22

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության  բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան:

Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել են մարզադահլիճները, դասասենյակները, միջանցքներն ու լաբորատոր սրահները, փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, վերանորոգվել են սանհանգույցները, թարմացվել են կումոնալ համակարգերը, ուժեղացվել է նաև շենքերի սեյսմակայունությունը: Առաջիկայում նախատեսվում է դպրոցական հաստատությունները համալրել նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով:

Նախարարի տեղակալը ծանոթացել է կատարված աշխատանքներին, քննարկել նոր գույքի համալրման կազմակերպչական խնդիրները: Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցների ուսուցչական անձնակազմերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Ուսուցիչները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել կամավոր և պարտադիր ատեստավորման, համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների պատվաստումների, նոր կրթական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ:  

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի հիմնանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված է 13 դպրոց: Առաջին փուլում հիմնանորոգվել են 5 դպրոցներ: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացել են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում: Ի սկզբանե նախատեսված 7 դպրոցի փոխարեն մրցույթների արդյունքում խնայված միջոցների հաշվին երկրորդ փուլով հնարավոր է եղել հիմնանորոգման ծրագրում ներառել 8 դպրոց: Աշխատանքներն այժմ շարունակվում են Գորիսի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցներում: Մնացած հաստատություններում բուն շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ է պատրաստում և որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն եզակի պրոֆիլային ուղղվածություն ունի: Նախարարի տեղակալը ծանոթացել է քոլեջի ուսումնական հնարավորություններին, քննարկել ուսումնական հաստատության զարգացման հնարավորությունները: Քոլեջի տնօրենը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  հետ, և նրանց աջակցությամբ առաջիկայում քոլեջում նախատեսվում է ուսումնական երկու սրահների բացում:

ԿԳՄՍՆ-ն նշում է նաև, որ այցի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական խոհանոցային սրահի բացմանը:

Տպել
1153 դիտում

Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

Բախվել են «Մերսեդես»-ն ու հնդիկ տղամարդու վարած մոպեդը, վերջինը կողաշրջվել է

Հայաստանից Իրան մեկնած մասնավոր ներդրողները եղել են Չաբահար նավահանգստում, ծանոթացել գործող պայմաններին

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ՊԵԿ-ի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Հիասթափված ենք․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին

Ընթանում է Հայաստան-Ֆարերեյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումը. այն կարճ ժամանակով ընդհատվել է

ԱՄՆ-ում 3 հայ արջի հագուստով քերծել են մեքենաները և խոշոր փոխհատուցում ստացել

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակների գովազդի համար․ զգուշացում

Կան շրջանակներ, որոնք մտածում են իշխանություններին սպանելու մասին, պետք է պաշտպանել. Իոաննիսյան

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, գրառում թողել թանգարանի մատյանում

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հետաքրքրության հարցեր

Հարբած վարորդի մեքենան գնացքը վրաերթի է ենթարկել. ՀԿԵ-ն ներկայացրել է երկաթուղային ռելսերի վրա եղած դեպքերը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին

ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել

Նա պարզապես «PR» է անում. Լուկաշենկոն բացատրել է Լեհաստանի նախագահի՝ իր հետ լուսանկարվելուց հրաժարվելը

ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Գալյանը մասնակցել է միջազգային համաժողովի

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ավստրիայի հետ խաղում

«Աստված մի արասցե». Լուկաշենկոն՝ ԲԵլառուսում կին նախագահ ընտրելու հավանականության մասին

Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր. ԱՆ-ն՝ գրիպից խուսափելու տարբերակների մասին

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Գնահատման համաձայն՝ նոր չափորոշչով սովորողները 2 տարում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ են ունեցել. նախարար

Ողջույն սպիտակամորուս. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսելու է չվերթերը. հայտնի է չվացուցակը

«Papa likes mambo, mama likes mambo». Խաչատրյանն ԱԺ-ում սխալ պնդումներ է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ անցկացված ակցիային

Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի հոսպիտալացվել է, կան ձերբակալվածներ

Հրապարակվել է «երջանիկ երկրների» զեկույցը. ցանկի որ տեղում են Հայաստանն ու տարածաշրջանի մյուս պետությունները

Մի քանի օրից Ոսկեպար-Ոսկևան/Բաղանիս ճանապարհի ռուսական «խաղաղապահ» հենակետն այլևս հիշողություն կլինի. Սաֆարյան

Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից մինչև ջրային համակարգ և կոշտ թափոններ. հանդիպել են Խաչատրյանն ու Ֆալչեթը

Արդեն երգում են, նույնիսկ՝ պարում. Չախոյանը՝ Արթուր Խաչատրյանի՝ ԱԺ-ում երգելու մասին

ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ-ի հետ․ վարչապետն ընդունել է Թերեզա Չերվինսկային

Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը

Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել

Քաղսիում բախվել են գյուղի դպրոցի նախկին տնօրենի «Նիսսանն» ու բեռնատար գնացքը

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա․ ՀՀ վարչապետ

Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Մի շարք համայնքներում ջրանջատումներ կլինեն

Ասրյանը ռազմական ակադեմիայում հանդիպել է սերժանտների վերապատրաստման դասընթացների մասնակցող զինծառայողներին

Իսրայելը բռնի տեղահանել է Պաղեստինի բնակչությանը․ Human Rights Watch