Երևան
12 °C
Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 28 մարդ: Նրանց մի մասը հոսպիտալացվել է, մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«28 տուժած դիմել է բժշկական օգնության, նրանցից ոմանք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով»,- ասել է նա:
Վիրավորներից մի քանիսը վնասվածքներ են ստացել ոչ թե հրազենի, այլ փրկվելու համար պատուհաններից ցատկելու հետևանքով:
Բացի այդ, ՔԿ ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե կրակահերթի հեղինակը մահացել է: Նա ողջ է, գտնվում է հիվանդանոցում՝ իրավապահների հսկողության տակ:
Երիտասարդը հրազենային վիրավորում է ստացել ոստիկանության պատասխան կրակից, որից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են նրան և ցուցաբերել առաջին բուժօգնություն, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն:
«Առաջինը դեպքի վայր է ժամանել Պերմ քաղաքի Ներքին գործերի նախարարության Տրանապարհային անվտանգության պետական տեսչության ճանապարհային ոստիկանության գնդի անձնակազմը: Ոստիկանության կրտսեր լեյտենանտ Կոնստանտին Կալինինը մտել է հիմնական շենք, իսկ նրա գործընկեր ավագ լեյտենանտ Վլադիմիր Մակարովն սկսել է կազմակերպել քաղաքացիների տարհանումը: Կոնստանտին Կալինինը շենքում տեսել է զինված տղամարդու: Նա մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Պատասխան կրակից հրաձիգը վիրավորվել է, որից հետո Կալինինը վնասազերծել է նրան»,- ասել է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը:
Նա պարզաբանել է, որ այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները հսկում են համալսարանի տարածքը:
Ըստ ՔԿ-ի՝ ուսանողը կրակ է բացել Պերմի պետական հետազոտական համալսարանում: Հաստատված վերջին տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 28-ը: Կասկածյալը ձերբակալման ժամանակ վիրավոր վիճակում դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
Հիշեցնենք՝ նրա ինքնությունը հայտնի է, նա նույն համալսարանի ուսանող է՝ 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգության մասին, ասել է, որ գնահատականը պետք է տրվի իրավապահների կողմից: Ամենայն հավանականությամբ կրակողը որոշ հոգեկան շեղումներ է ունեցել, անհրաժեշտ է հասկանալ ողբերգության պատճառները:
Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ
Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև
Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը
Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին
Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ
Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը
Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ
Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան
Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ
Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը
Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ
Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ
Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ
Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ
Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն
Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ
Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր
Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր
Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել
Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ
Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր
Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ
FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը
Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ
Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը
Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք
Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա. երեխան վիրահատվում է
Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը. լուսանկարներ, տեսանյութ
Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա, Ռուսաստանից հրադադարի հաստատման որոշում ենք սպասում. Թրամփ
Դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտները դասասենյակում վիճաբանել են, ծեծել իրար
Քննարկվել են ՀՀ-ի և Չեռնոգորիայի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները
Թրամփը շանտաժ է անում. Պուտինին պահանջ կներկայացնի, եթե չընդունի, պատերազմը կշարունակվի. Ստեփանյան. տեսանյութ
Գյումրու համայնքապատկան բոլոր մանկապարտեզներն անվճար են դառնալու. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Պատմական հաջողություն. ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր է նվաճել
Երևանի մանկապարտեզներից մեկում դաստիարակը սաների հագուստներից բռնած բարձրացրել է վերև, հարվածել դեմքերին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT