Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
Դատախազության հանրային կապեր տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Նկատի ունենալով, որ լրացել է 2020թ. արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:
Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝
. ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը,
. ԱՀ զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը:
. Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը,
. ռազմական գործողությունների ընթացքում ԱրՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը,
. ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը,
. ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերաազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը,
. ՀՀ տարածքում, Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի «ՄԻ 24» տեսակի ռազմական ուղղաթիռը ԱՀ զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձանց սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:
Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:
Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում:
Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են: Բազմաթիվ դրվագներով, նաև դատախազների կողմից տրված համապատասխան ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագերսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի այլ ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցների լիարժեքությունն ապահովելու, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրական քանակը հստակեցնելու, նրանց նկատմամբ խոշտանգման, ապօրինի գործողությունների փաստերն ամբողջացնելու, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց դաժանաբար սպանած, նրանց արժանապատվությունը նսեմացնող, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնության բացահայտման, դրանց վերաբերյալ հավելյալ, հատկապես անձանց նույնականացման հնարավորություն տվող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. Գալյան
ՌԴ-ն ՀՀ-ին չի թելադրում՝ ում հետ համագործակցել, պաշտոնական մակարդակով մեր հարաբերությունները հեշտ չեն. Լավրով
Առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը. Սրբուհի Գալյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ այցելելու հրավեր է ստացել, մոտ ապագայում մենք սպասում ենք նրան. Լավրով
Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
17-ամյա երիտասարդը դանակ և գազային ատրճանակ կրելու համար ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
Հայտնի են Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը
Ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագածի գագաթին. Գագիկ Սուրենյան
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Անդրադարձ է արվել Չաբահար նավահանգստում ՀՀ-ի ներկայացվածության հեռանկարին. Պապոյանն ընդունել է Շահվերդյանին
Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ. Սրբուհի Գալյան
ՍԱՏՄ պաշտոնյաները կաշառք, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն են ստացել, թույլ տվել պաշտոնեական կեղծիք
Ինչ անել, եթե ձեզ հակերը զանգել է «ՎոթսԱփ»-ով. Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում կա դրվագային կոռուպցիա. Արդարադատության նախարար
Չհայտարարված այցով Կիևում է Գերմանիայի պաշտպանության նախարարը
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան
Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան
Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում, ԵՄ-ն պատրաստ է խորացնել երկկողմ գործակցությունը. Կոշտա
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հաստատման դեպքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են անցնում․ Ավանեսյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին
Տուգանքը 15 օրում վճարելու դեպքում կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը. տեսանյութ
«Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր
Խաշթառակի և Բերքաբերի տնամերձերում հին, անարդյունավետ այգիների փոխարեն ինտենսիվ այգիներ են հիմնվել. վարչապետ
Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տեղափոխելու դեպք է կանխվել. ԱԱԾ
Այս տարի կվերանայենք հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 14-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT