Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի՝ տեսնելով ներկան և պատկերացնելով ապագան, որն առաջարկվում է. Հարությունյան

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցության հայտ են ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: 

«Հայկական ժամանակ»-ը սպասվող ընտրություններին ընդառաջ զրուցել է Հովհաննես Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, այս տարվա հունվարին՝ հետպատերազմյան ծանր շրջանում, Դուք նշանակվեցիք Շիրակի մարզպետ: Վերջերս էլ Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Դուք իշխող ուժի համար քաղաքապետի ամենացանկալի թեկնածուն եք: Ինչո՞ւ են Ձեզ համարում ամենացանկալին:

- Դեկտեմբեր-հունվարը ծանր ամիսներ էին Շիրակի մարզի համար՝ կապված գերեվարվածների հետ: Պետք է ընտրվեր այնպիսի մարդ, որը պատրաստ կլիներ այդ բեռն իր ուսերին վերցնել՝ Շիրակի մարզը զերծ պահելով ցնցումներից: Եվ ամենակարևոր մոտիվացիան կլիներ Շիրակի մարզի զարգացումը: Քննարկումները եղել են միայն սրանց շուրջ: Արդյունքում երկուստեք նույն պատկերացումն ենք ունեցել Շիրակի համար, և որոշում է կայացվել, որ ես պետք է զբաղեցնեմ մարզպետի պաշտոնը: Գյումրու քաղաքապետի թեկնածությունը ևս նույն հիմքերն ունի: Բոլոր քննարկումների և հանդիպումների ժամանակ որպես առաջնահերթություն ես անընդհատ առաջ էի տանում Շիրակը, Գյումրին զարգացնելու միտքը: Հատկապես պատերազմից հետո մի լուսավոր կետ էր պետք: Եվ այդ հոգատարությունն էր գուցե պատճառը, կամ իմ ասած այդ անընդհատ պարտադրանքը Գյումրու համար, և որոշումների կայացման ժամանակ քննարկվեց նաև իմ անունը:

- Իսկ Ձեզ համար բա՞րդ էին այս որոշումները կայացնելը:

- Այո, բարդ որոշում էր համաձայնելը: Ես շատ պատասխանատու եմ համարում Գյումրու քաղաքապետի պաշտոնը, որովհետև գործ ունես մի կենդանի օրգանիզմի հետ, և քո գործողություններից է կախված քաղաքի զարգացումը, մարդկանց ճակատագիրը: Եվ ընդհանրապես, եթե դու քաղաքի կառավարման մեջ անում ես սխալներ, դրանք դառնում են ճակատագրական և՛ քաղաքի, և՛ քեզ համար: Բայց պատերազմից հետո ոչինչ այլևս բարդ չի թվում ինձ այն իրավիճակի հետ համեմատ, որի միջով անցել ենք: Ես մեծ պատվով համաձայնել եմ լինել Գյումրու քաղաքապետի թեկնածու և որպես քաղաքապետ զարգացնել քաղաքը: Այն 30 տարիների կուտակված բացերը, որոնք օր օրի ավելի ահագնացել են, մաքսիմալ արագ կարգավորել:

- Գո՞հ եք այն կազմից, որով գնում եք ընտրություններին:

- Այո, ցուցակն անձամբ եմ կազմել:

- Շահարկումներ կան ցուցակում գտնվող որոշ անունների հետ կապված: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբոր:

- Ի պատիվ իմ քաղաքական ղեկավարության՝ չեմ ունեցել հատուկ ցուցումներ: Պատասխանատվությունը տալուն զուգահեռ՝ նաև տալիս են որոշում կայացնելու իրավունքը, որը կրկնակի ավելի պատասխանատու է դարձնում աշխատանքը: Արման Բաղդասարյանը ՔՊ անդամ է, բացի դրանից, նա իմ շատ լավ ընկեր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է: Իր՝ 2-րդ համարում լինելը պատահական չէ: Սկսած 2018 թվականից՝ համապետական ընտրություններում ներգրավվածությունը, հետագայում էլ նա այն եզակի մարդկանցից է եղել, որը համապետական ընտրություններից հետո ամենօրյա ռեժիմով կարողացել է կապող օղակ լինել բազմաթիվ քաղաքացիների ու իմ միջև: Ես նրան առաջարկել եմ լինել այդ տեղում, նա համաձայնել է:

- Խոսակցություններ են շրջանառում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կուլիսային պայմանավորվածություն ունի «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ: Ի՞նչ կասեք այս մասով:

- Այդ լուրերն ու խոսակցությունները ոչ թե հերքելու են ենթակա, այլ ծիծաղելի են: ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, շատ կարճ ժամանակամիջոցում շատ ծանր փորձությունների միջով անցավ: «Բալասանյան դաշինք» կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, դեռևս ունի շատ մեծ ճանապարհ անցնելու, ինչպես ասում են՝ շատ հաց ու պանիր ունի ուտելու, որպեսզի փորձեն մի հարթության վրա դիտարկեն մեզ ու իրենց ու խոսեն ինչ-որ պայմանավորվածություններից: ՔՊ-ն անգամ համապետական ընտրություններին մասնակցեց առանց դաշինքի, նույնն էլ հիմա Գյումրիում և մյուս համայնքներում է:

Եթե լիներ ինչ-որ մարդկանց օգնության անհրաժեշտությունը, ապա նրանք անպայման կլինեին ՔՊ ցուցակում, բայց ասել, թե մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցության հետ երկրի կառավարող ուժը կարող է գնալ ինչ-ինչ համաձայնությունների, միամտություն է: Եվ այն մարդիկ, որոնք հավատացել են այդ բացառիկ մտքին ու շատ մարդկանց վառ երևակայության արդյունքին, որ կարող է լինել պայմանավորվածություն, կարող եմ տխրեցնել ու ասել, որ ՔՊ-ն ունի բավականաչափ անցած ճանապարհ, որ մենակ գնա ընտրության, հետագայում էլ մենակ զբաղվի կառավարումով: Միգուցե շատերի համար ցանկալի կլիներ նման արտահայտություններով ձայն փախցնել: Նման օրինակ մենք ունենք 2018-ին, երբ «Լուսավոր Հայաստանը» ամեն պատի տակ, ամեն քարի տակ կանգնում, ասում էր՝ մենք նույնն ենք, մենք Փաշինյանի հետ նույնն ենք, և այդպես կարողացան ձայներ փախցնել: Շուրջ 2 տարի տեղեր զբաղեցրին ԱԺ-ում, բայց բոլորը տեսան, նաև այս ԱԺ ընտրությունների արդյունքները փաստեցին, որ նրանք կապ չունեին ՔՊ կուսակցության հետ, և նրանց  ժողովուրդը չի տեսնում ոչ մի տեղ:

- Ե՞րբ կմեկնարկի քարոզարշավն ու ինչ ձևաչափով կընթանա:

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» ցուցապաստառներ փակցրել է, բայց, անկախ քարոզարշավի մեկնարկից, չի շտապում: Պասիվությունն աննպատակ չէ: Քանի դեռ սեպտեմբերի 27-ը չէր անցել, նման քայլի չէինք գնա: Քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից: Մինչև հոկտեմբերի 15-ը նախատեսում եմ հանդիպել քաղաքացիների հետ: Չնայած այնպես չէ, որ նոր եմ ծանոթանալու խնդիրներին, բայց կուզենամ մարդկանց հետ շփվել, մարդիկ իմ հետ շփվեն: Նախ առաջինը, որ տեսնեն՝ մենք նույն միս ու արյունից ենք, և այն, ինչ իրենք իրենց համար պատկերացնում են, իմանան, որ մի քիչ ավելի շատ ես եմ ուզում իրենց համար անել: Իմ ամենակարևոր մոտիվացիան է ապրել զարգացած քաղաքում, զարգացած ու ուժեղ երկրում: Կարծում եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի՝ տեսնելով ներկան և պատկերացնելով այն ապագան, ինչն առաջարկվում է:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1828 դիտում

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել