Երևան
12 °C
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» (ԵՆԿ) վերագործարկել են դեռահասների և երիտասարդների համար նախատեսված, Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը:
Նախաձեռնությանն են միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որում ասված է.
«Հիմնադրվելով 2018 թվականին՝ կենտրոնը չուներ ռեսուրսներ և համապատասխան հարմարություններ Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում բնակվող ավելի մեծ թվով դեռահասների և երիտասարդների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ծառայություններ մատուցելու համար:
2021 թվականի մարտին ԼՂ հակամարտությանը դրա մարդասիրական արձագանքի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ եղավ կենտրոնը վերանորոգելու, վերակառուցելու և մատչելի դարձնելու գործին, որպեսզի համայնքը կարողանա ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների:
Կենտրոնի նպատակն է՝ բարելավել դեռահասների և երիտասարդների բարեկեցությունը, հնարավորություն տալ նրանց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ուսման, հմտությունների և կարողությունների զարգացման, այդ թվում շրջապատ ստեղծելու հնարավորություններ ընձեռել՝ դրանով իսկ բարելավելով ապագայում աշխատանք ունենալու հավանականությունը:
«Իր ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ -ը պարտավորություն է ստանձնել ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաների և դեռահասների համար: Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք կօգնենք վերանորոգել, վերակառուցել և հիմնել ևս 10 կենտրոն ամբողջ Հայաստանում: Այդ կենտրոնները մենք անվանում ենք «ապահով վայրեր», քանի որ դրանք տարբեր ծառայություններ են մատուցում երեխաներին և դեռահասներին, այդ թվում պաշտպանություն չարաշահումներից, անտեսումից, շահագործումից կամ բռնությունից, ինչպես նաև հոգատար խնամք, ինչն օգնում է նրանց հաղթահարել տարատեսակ դժվար իրավիճակները կյանքում և վերականգնվել», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
ՄԱԿ -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ն բարելավել են կենտրոնի կանաչապատ տարածքը, այն մատչելի դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել են ցուցանակներ, երեկոյան լուսատուներ, թեքահարթակ, հեծանիվների կայանատեղի: Կենտրոնում տեղադրվել են նաև արևային վահանակներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ ներսում այն վերանորոգվել է՝ մատչելի դառնալով հաշմանդամություն ունեցող անձնանց համար:
«Նման կենտրոնները չպետք է շքեղություն լինեն: Դրանք անհրաժեշտություն են Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար: Ապահով վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասները կարող են զբաղվել տարատեսակ գործունեությամբ, կյանքի հմտություններ ձեռք բերել և ստանալ միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև աջակցություն աշխատանք ձեռք բերելու հարցում, մասնակցել առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումներին, որոնք բարելավում են տարատեսակ խնդիրների լուծման կարողությունն ու ինքնազգացողությունը»,-նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի նախագահ Արթուր Նաջարյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները ողջունել են հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին և երիտասարդներին այս կենտրոնում, որտեղ քննարկում է ծավալվել Գյումրի քաղաքի և հարակից տարածքների երիտասարդական համայնքի կարիքների, ինչպես նաև հաջորդ քայլերի վերաբերյալ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյ բալամ, պարտվելուց առաջ գոնե ռինգ մտեք. Սաֆարյանը՝ ՀՀ նախկին նախագահների՝ բանավեճից հրաժարվելու մասին
Ձվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ տղադ ա կերել՝ չենք տեսել. նպատակը մտքի հեղինակին օգնելն է
Եթե մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին. Իոաննիսյան
Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյան
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը
Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան
Քննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները
Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ
2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում
ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները
Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ
Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ
Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը
Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը
Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ
Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT