Երևան
12 °C
Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյեկտները (ենթակառուցվածքները) դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության օբյեկտ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Գրառումն ամբողջական՝ ստորև.
«Ինչքան բախտ չենք ունեցել, որ 10 տարի մեր նախագահն է եղել մեկը, ով
-համաձայնել է մեզ առաջարկված բոլոր տարբերակներին, որոնցից շատերը մեր կարմիր գծերը հատող են եղել /1998թ․ Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ/, ու խոսում է Մինսկի խմբին ֆռցնելու ու նրա անվստահությունը կորցնելու մասին։ Ու դա անում է անմեղ դեմքով, կարծես թե տեղյակ չէ, որ հենց իր բանակցած ու 2007թ․ կրկին հավանություն տված Մադրիդյան առաջարկություններից հետո չէր, որ բանակցային պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները մի քանի անգամ համատեղ հայտարարությամբ ամրագրեցին, թե ինչ է խոստանում հայկական կողմը կարգավորման համար /ԼՂԻՄ-ի հարակից բոլոր տարածքների վերադարձ/, և ինչ է խոստանում ադրբեջանական կողմը /ԼՂԻՄ կարգավիճակի համար խորհրդատվական նշանակությամբ պլեբիսցիտ, ու այս առումով անգամ այդ բանակցային ժառանգությունն ստացած Սերժ Սարգսյանին կարող ես խղճալ/։
Կարծես թե տեղյակ չէ, թե ի՞նչ է նշանակում աշխարհի մեծերին ասել «կտամ», բայց գավառական շուստիրությամբ մի քանի տարի չտալ», ու փորձել ասել, թե ինքը լավ Vբանակցող է եղել» ու մտածել, թե աշխարհը այդ հարցը մոռանալու է․․․․
-ինքը Արցախին բանակցային սեղանի կողքից դրել է բանակցային սեղանի վրա՝ քննարկելու համար, ու կարծես թե տեղյակ չէր, որ եթե դա այդքան անէական հանգամանք լիներ, Ալիևը ատամներով չէր պահի իրենց այդ դիվանագիտական հաջողությունը, ու որ հենց այս իշխանությունն էր, որ փորձում էր Արցախին իջեցնել կառափնարանից, ուր բարձրացրել էր ինքը․․․ Հանուն արդարության, անգամ Սերժ Սարգսյանն էր դա փորձում․․․
Ու ասես թե ինքրը չէր, որ ուժ տվեց ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին, երբ օրը ցերեկով Արցախյան հակամարտությունը դարձրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տաածքային վեճ, առաջ բերելով Արցախի վրա Հայաստանի էֆեկտիվ վերահսկողության թեզը, Հայաստանի՝ որպես միջազգային հարաբերությունների ճանաչված սուբյեկտ, կախելով դրանից բխող բոլոր պարտավարությունները՝ տարածքները հանձնելու, զորքերը դուրս բերելու, ինչը և արվեց 2020թ․ սեպտեմբերին՝ թուղթը ստորագրել տակով Հայաստանին, ումյ դեմ պատերազմ չէր հայտարարվել, բայց ով պետք է այդ ամենը՝ (տարածքները հանձներ, զորքը հանձներ) աներ, ետ շրջելով զինադադարի 1994թ․ եռակողմ հայտարարությունը ու տեղ չթողներ, որ գոնե այս անգամ էլ թեկուզ ճակատամարտը տանուլ տված Արցախը որպես սուբյեկտ ստորագրեր․․․
-Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյեկտները/ենթակառուցվածքները դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության օբյեկտ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար․․․
Ասեք՝ գոնե լռի էլի այս հարցերով․․․․
-Ու փոխարենը ասեր, թե ինչու էին Ստեփանակերտի հյուրանոցներից որոշ մարդիկ զանգում հրամանատարներին, որ նրանք չենթարկվեն Երևանի կենտրոնական հրամանատարությանը
-Ինչու իր խմբակցությունը չգնաց Ստարսբուրգ ԵԽԽՎ նսիտին ու գերիներին նվիրված կարևոր զեկույցի քննարկմանը,
-Ինչո՞ւ 7-8 ամիս ամեն ինչ արեց, որ Սյունիքի ու սահմանների ուժեղացում, ամրապնդում թույլ չտա, որպեսզի հայտնվենք այս վիճակում․․․»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT