Երևան
12 °C
Վաղաժամկետ դադարեցվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպում է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։
«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանն ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով»,- ասել է նա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ հայտնել է, որ Թարվերդյանին ճանաչում է 2017 թվականից, երբ Հայաստանի Զբոսաշրջության հիմնադրամի տնօրենն էր:
«Մենք շատ սերտ համագործակցում էինք։ Թարվերդյանին ճանաչել եմ որպես իր գործի հանդեպ պատասխանատու, պրոֆեսիոնալ կառավարիչի։ Պատկերացնելով այս կառույցի ռազմավարական նշանակությունը՝ պատկերացնում եմ նաև, թե անցած տարիների ընթացքում ինչ մտավոր ներուժ է դրվել՝ այս գործն առաջ տանելու համար։ Վստահ եմ, որ Թարվերդյանի կենսագրությունը չի սկսվել այս պաշտոնավարմամբ և չի ավարտվում պաշտոնավարման դադարեցմամբ։ Ուզում եմ ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն հայտնել այս տարիների աշխատանքի համար, որովհետև գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, արդյունքներ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- իր խոսքում մասնավորապես ասել է Խզմալյանը:
Թարվերդյանը ևս շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին, ում հետ աշխատել է իր պաշտոնավարման ընթացքում։ Կազմակերպության ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ արգելոց-թանգարանների, մարզային ծառայությունների և վարչական շենքի գործընկերներին, որոնք, իր բնորոշմամբ, իրենց գործի նվիրյալներն են։
«Կազմակերպության գործունեությունն անխափան է եղել 44-օրյա պատերազմի, համավարակի ընթացքում։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև ցանկացած իրավիճակում»,- խոսքը եզրափակել է Արա Թարվերդյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած հարսանիքի շուրջ ստեղծված աղմուկի եւ տարատեսակ քննադատությունների ֆոնին ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով՝ պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ:
Դրանից հետո Թարվերդյանը տեսաուղերձի միջոցով պարզաբանել էր կատարվածն ու «Գառնի» տաճարում կազմակերպված հարսանիքի որոշ դետալներ: Նա նաեւ նշել էր, որ, օգտվելով առիթից, ուզում է հայտարարել իր ազատման մասին:
«2021 թվականի հուլիսի 14-ին ես իմ ազատման դիմումն եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին: Ինձ համար անհասկանալի պատճառներով տեւական ժամանակ դիմումս ընթացք չի ստացել, որից հետո սկսվել է համապատասխան գույքագրման ընթացակարգ: Իմ մոտավոր հաշվարկներով՝ կա՛մ սեպտեմբերի վերջ, կա՛մ հոկտեմբերի սկիզբ տեղի կունենա իմ ազատումը: Լրատվամիջոցներին եւ սոցցանցերի բոլոր ակտիվ օգտատերերին խնդրում եմ երբեւէ չփորձել իմ ազատումը կապել Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ»,- ասել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրփա գետի ափին ուռենիներ են հատվել
Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան
Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու
Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն
Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին
Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 9-ին
Ալիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև
40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ. Հովհաննես Դավթյան
Վարչապետն ընդունել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
2024-ին «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ
Ես հիմա այդ պատվավոր կոչումը կրում եմ, զինվորի մայր եմ. Ավանեսյան
Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել
Ճանապարհների կառուցման ընթացքում թերացում, անորակ աշխատանք կլինի, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. նախարար
Պուտինն Ալիևի հետ խոսել, ներողություն է խնդրել. Պեսկովը՝ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին
20% քեշբեք AMIO Mastercard-ով
3 մարզում սպասվում է մառախուղ, որոշներում՝ մերկասառույց
2024-ին շուրջ 200 կմ ճանապարհ կառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով, 503 կմ՝ պետբյուջեի միոցներով
Բացառում եմ, որ Սանոսյանն ու Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան
Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով
Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան
Վրդովված եմ Ալիևի վիրավորական հայտարարություններից. եվրախորհրդարանական
Ադրբեջանում մոբիլիզացիոն և զորակոչային ծառայության 249 աշխատակից պատասխանատվության է ենթարկվել
Ահմադիանն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը
44-օրյա պատերազմի ընթացքում զենք կիրառելուց հրաժարվելու հրաման տված բարձրաստիճան զինվորականները դատապարտվել են
Ինչ քայլեր պետք է կատարեն հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT