Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն (տեսանյութ)

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը կրակում հայկական դիրքի ուղղությամբ։

«2020թ. հոկտեմբերի սկզբից սկսած՝ ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում»,- նշել է Արցախի ԱԱԾ-ն:

Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը՝ որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը:

«Երեկ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից»,- գրված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:

Միաժամանակ, ԱԱԾ-ն կրկին խնդրում և հորդորում է զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից։ Ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով երեկ երեկոյան Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Մինչ այդ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող: Արցախի ՊԲ-ն, սակայն, հերքել էր այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմը հավատարիմ է հրադադարի պահպանմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3443 դիտում

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ