Երևան
12 °C
Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մոսկվայում նաև կդադարեցվի դաշինքի ռազմական առաքելության և դրա տեղեկատվական բյուրոյի գործունեությունը: Սա պատասխան է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության կրճատմանը: ԶԼՄ-ները ավելի վաղ հայտարարել էին հենց նման պատասխանի մասին:
«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների՝ մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական առաքելության աշխատանքը, ներառյալ՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Հավանաբար դա կլինի նոյեմբերի 1-ից կամ ևս մի քանի օր էլ կտևի, բայց նոյեմբերի սկզբին աշխատանքը կավարտվի»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք կասեցնում ենք նաև Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության գործունեությունը, նրա աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում այս տարվա նոյեմբերի 1-ից: Եվ բացի այդ, կդադարեցվի ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի գործունեությունը Մոսկվայում, որը ստեղծվել է Բելգիայի Թագավորության դեսպանատանը»,-«Ինտերֆաքսի» մեջբերմամբ՝ շարունակել է նախարարը:
Ինչո՞ւ կայացվեց նման որոշում
Բանն այն է, որ հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշեց կիսով չափ կրճատել ռուսական առաքելությունը կազմակերպությունում, վտարել 8 ռուս դիվանագետների և վերացնել ևս երկու պաշտոն: Մինչ այդ, Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը կազմված էր 20 հոգուց, ուստի այն պետք է կրճատվեր մինչև 10 դիվանագիտական անձնակազմ:
BBC-ն գրում է, որ ՆԱՏՕ-ի խոսնակն այն ժամանակ որպես պարզաբանում ասել է, թե առաքելության 8 աշխատակիցներին զրկել են հավատարմագրումից, քանի որ նրանք ռուսական հետախուզության չհայտարարված անդամներ են:
Հաջորդ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ըստ էության, հաստատեց խոսնակի խոսքերը.
«Մենք չեղյալ համարեցինք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության 8 անդամների հավատարմագրումը, որոնք ռուսական հետախուզության չհայտարարված անդամներ էին: Այս որոշումը կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ»,- ասել է Ստոլտենբերգը:
Sky News-ը նշում է, որ ՆԱՏՕ-ն կիսով չափ կրճատել է Ռուսաստանի առաքելությունը դաշինքում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ենթադրյալ թշնամական գործողությունների:
«Կոմերսանտ» -ը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ էր հայտնել, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ փակել ՆԱՏՕ-ի իր մշտական առաքելությունը՝ ի պատասխան Բրյուսելից 10 ռուս դիվանագետների վտարման:
Ենթադրելի է, որ պատասխան միջոցները կազդեն Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապերի առաքելության վրա, որը ստեղծվել է 2002 թվականին և գործում է Բելգիայի դեսպանատան հովանու ներքո: Նրա աշխատակիցներն օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ: ՆԱՏՕ-ի կայքում նշվում է, որ առաքելությունը բաղկացած է 13 հոգուց, սակայն, ըստ թերթի, իրականում նրանց կեսից էլ պակասն է աշխատում:
«Եթե ՆԱՏՕ-ում՝ կառույցի ներսում, ՌԴ-ի հետ կապված հրատապ խնդիրներ լինեն, նրանք կարող են դիմել Բելգիայում մեր դեսպանին այդ հարցերով: Դեսպանն ապահովում է երկկողմ հարաբերությունները»,- երկուշաբթի ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դաշինքի հայեցողությամբ Մոսկվայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններից ցանկացած մեկը կարող է կատարել կառույցի հետ կապված դիվանագիտական գործառույթներ:
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել Լավրովի խոսքերը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ փակման մասին, սակայն Մոսկվայից դեռ պաշտոնական ծանուցումներ չի ստացել: Այս մասին էլ հայտարարություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
Մոսկվայում ՆԱՏՕ-ի առաքելությունը կոչված էր նպաստելու Բրյուսելում դաշինքի ռազմական կոմիտեի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկխոսությանը և փոխազդեցությանը:
Կոնֆլիկտի նախապատմությունը
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը սառեցվել է դեռ 2014-ի ապրիլին դաշինքի նախաձեռնությամբ, որն այդպիսով արձագանքել էր Ղրիմի «բռնակցմանը» (ըստ կառույցի):
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ստեղծվել է 1998 թվականին: 2002 թվականի մայիսին ստեղծվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը: Այս մարմինների մասնակցությամբ ստորագրվել են մի քանի պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության և համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ:
Դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ 2008 թվականի օգոստոսին՝ Վրաստանում պատերազմի ֆոնին, այնուհետև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը կասեցվեց, բայց հետագայում վերսկսվեց:
2014-ի մարտին՝ Ղրիմի հարցի ի հայտ գալուց հետո, Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կրկին սրվեցին: Դաշինքը սահմանափակել էր Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցության բոլոր ձևերը, և 2014-ի սեպտեմբերին՝ սառը պատերազմի ավարտից հետո, առաջին անգամ Ռուսաստանը չհրավիրվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դաշինքում Ռուսաստանի մշտական առաքելության թիվը սկսեց կտրուկ նվազել:
2018 թվականին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, և այդ ժամանակվանից մինչ հիմա ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում:
2018-ի մարտի վերջին Ստոլտենբերգը հայտարարեց ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության յոթ անդամների վտարման և ևս երեքի հավատարմագրման երկարացումը մերժելու մասին: Մինչ այդ ավելի քան 20 երկիր հայտարարել էին տասնյակ ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ ի նշան Բրիտանիայի հետ համերաշխության՝ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված:
«Տասը տարի առաջ՝ 2011-ի հունիսին, պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից առաջ ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ կողմերի ամենակարևոր ձեռքբերումը, որոնց հետ նրանք եկել են այս հանդիպմանը, այն է, որ նրանք դադարել են միմյանց իրար համար սպառնալիք համարել:
Այնուհետ կողմերը պատրաստել են փաստաթուղթ՝ «21-րդ դարի անվտանգության ընդհանուր սպառնալիքների համատեղ վերանայում»: Սա այն պահն էր, երբ կողմերը քննարկել են ոչ միայն Մոսկվային հուզող հարցերը (դաշինքի ընդլայնում և եվրոպական հակահրթիռային պաշտպանություն), այլ նաև սուզանավերի և մարտական ինքնաթիռների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են պլանավորել:
10-ը տարի անց կողմերի հարաբերությունները հավասարվել են 0-ի
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացում տեղի ունեցավ 2014-ից հետո, այնուհետ Բրյուսելը ամբողջությամբ սառեցրեց ռազմական համագործակցությունը՝ թողնելով միայն դիվանագիտական ուղին: Հարաբերությունները փոքր-ինչ բարելավվեցին 2016 թվականին, երբ վերսկսվեց մշտական ներկայացուցիչների մակարդակով խորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան. անհրաժեշտ էր լուծել Աֆղանստանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հրատապ խնդիրները:
Այնուամենայնիվ, փոխադարձ պահանջները ոչ միայն չվերացան, այլ ավելի բարդացան: Մինչև 2030 թվականը դաշինքի նոր ռազմավարությունը, որը կազմվել և ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերին, մասնավորապես ասում է՝ փաստ է, որ Ռուսաստանը «անօրինական կերպով միացրել է Ղրիմը և ներխուժել ու գրավել Ուկրաինայի արևելքը», շարունակում է զբաղեցնել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը և խոչընդոտում է Վրաստանի և Ուկրաինայի մերձեցմանը ՆԱՏՕ-ի հետ, ամրապնդում է իր ուժերը Բալթիկ ծովում, Սև ծովում և Արկտիկայում և, ընդհանրապես, «խորհրդային ժամանակաշրջանի իր տիրապետության վրա հեգեմոնություն է փնտրում»:
Դաշինքի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն էլ պակաս վատը չէ: Կողմերը զորավարժություններ են անցկացնում, որոնցում նրանք միմյանց դեմ ռազմական գործողություններ են իրականացնում, ռազմական ինքնաթիռներն անընդհատ թռչում են սահմանների մոտ: Ի վերջո, այս ամբողջ առճակատումը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների իսպառ կասեցմանը:
Միջազգային փորձագետների կարծիքով՝ պետությունների կամ ռազմական դաշինքների միջև անմիջական հաղորդակցության ուղիները կարևոր են առաջին հերթին հակամարտությունների սրումը կանխելու համար: Երկրորդ, դրանք ծառայում են միմյանց մտադրությունների՝ գոնե ինչ-որ մակարդակի հասկացմանը, հակառակ դեպքում կողմերը սկսում են միմյանց նայել միայն այլ տեսադաշտից՝ կասկածելով հակառակորդին պատերազմի պատրաստվելու մեջ և հաշվի առնելով նրա ցանկացած քայլ այս համատեքստում: Այդ իսկ պատճառով մինչև վերջերս կողմերի համար շատ կարևոր էր պահպանել գոնե որոշակի շփումներ:
Թե ինչպիսին կլինի կառույցի և ՌԴ-ի հետագա աշխատանքը, ցույց կտա ժամանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT