Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը Հայաստանում է

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։

«Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակի նվիրաբերության համար, հատկապես Հայաստանի համար այս ծանր շրջանում։ Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնելու ծածկույթն ամբողջ Հայաստանում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը», - նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հույս ունենք, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակից պաշտպանվելու, սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով», - նշել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։

«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են», - կարևորել է ԵՄ դեսպան Վիկտորինը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1303 դիտում

2025-ի 5 ամիսների ընթացքում բյուջե վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը

Վեճ, կրակոցներ Ավան վարչական շրջանում. վիրավորում են ստացել մասնակիցներից մեկն ու 76-ամյա կին անցորդը

Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ 2 երկրի նախագահների քննարկման առանցքում

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը Գյումրիում մեքենա է գողացել, բռնվել՝ Բավրայի ճանապարհին

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հունիսի 10-15-ը

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա

Մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոն

Հայաստանը վերահաստատել է ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը. Ղազարյան

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Միրզոյանը ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ անունից համաձայնագիր է ստորագրել

Բացահայտվել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք. տեսանյութ

1,8 կգ թմրամիջոցի իրացման փորձ կատարած 5 անձ կալանավորվել է, 2 օտարերկրացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Բախվել են մեքենաներ. ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Խաչատուրյանը Շումեյքերի հետ քննարկել է հաջորդ տարի Երևանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցեր

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու 13 կանայք և աշխատակազմի 3 անդամ մեկնում են Չինաստան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա․ կա տուժած

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

Փաշինյանը նոր սաղմոս է մեջբերել

Վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու համար պետք է ստեղծել համակարգող խորհուրդ. վարչապետը մանրամասնել է

Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գտեք տղամարդկություն ձեր մեջ, պարոնա՛յք Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, անձամբ եկեք Ազգային ժողով. Ալեքսանյան

Գործընկերոջս հետ ներկա էի Անի համայնքի տոնին. հիմնահարցերը կրկին կլինեն ուշադրության կենտրոնում. Մանավազյան

Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից

Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակիչում են

Նրանք պիտի հստակ ասեն՝ օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվե՞լ է սա, թե՞ ոչ. Ռուբինյան

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում

«Madleen» հումանիտար նավի նկատմամբ իրականացված գործողությունը դատապարտելի է. Թուրքիայի փոխնախագահ

Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. Հայաստանը մասնակիցների թվում է

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Եկեղեցիներում պատարագի փոխարեն քաղաքական քարոզ է արվում, այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել. տեսանյութ

«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը. Ավինյան

Վերանորոգվել և վերազինվել է «Ավան»-ի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունը

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ, մոտ 392 մլրդ վերադարձ՝ հարկ վճարողներին. ՊԵԿ

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին Բարեկամության շքանշան է փոխանցել