Երևան
12 °C
Այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները մարզի դատախազից հետաքրքրվեցին նախկին և ներկա համայնքապետերին առնչվող քրեական գործերի ընթացքից:
Անդրադառնալով Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և խափանման միջոց կալանավորմանը՝ դատախազը մանրամասնեց. «Կոնկրետ այս դեպքով մենք ունենք վերջերս հարուցված քրեական նոր գործ՝ ՀՀ քրեական օրսենգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է, որ նշված անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 15 անուն տարբեր տարածքներ օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ ու ազգակցական կապի մեջ գտնվողներին, որոնցից 3-ը որոշակի ժամանակ հետո փոխակերպել էր ընտանիքի անդամների անունով: Այդ փաստերը մենք ունենալով՝ արդեն դատախազությունում քրեական գործ հարուցեցինք ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի հատկանիշներով (եկամուտների օրինականացում, փողերի լվացում): Հաշվի առնելով, որ նախկին քաղաքապետի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն նրան ազատազրկման հետ կապված խափանման միջոցով, մենք միջնորդություն ներկայացրինք դատարան, որը բավարարվեց, և կիրառվեց խափանման միջոց կալանավորումը»:
Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ կար սույն գործով բազմաթիվ անձանց հարցաքննելու անհրաժեշտություն, որոնք նախկինում գործել են նախկին քաղաքապետի ենթակայության տակ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին քաղաքապետը ունի ենթադրյալ ազդեցություն այդ անձանց նկատմամբ, մենք կալանք կիրառելու միջնորդության հիմքերից մեկն էլ դա էինք ներկայացրել՝ բացառելով հնարավոր ապօրինի ազդեցությունը վկաների վրա»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այս ամենն արվեց նախընտրական շրջանում, մարզի դատախազն ասաց. «Իրավապահ մարմինները որեւէ առնչություն չունեն մարզի տարածքում իրականացվող քաղաքական գործընթացների հետ: Մենք անձանց արարքներին գնահատական ենք տալիս ըստ գործում առկա ապացույցների»:
Հարուցված նոր քրեական գործերի համար հիմք են հանդիսացել պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքներն ու կայացրած ակտը:
Նախկին ու ներկա համայնքապետերի հետ կապված քրեական գործերը չեն սահմանափակվում միայն Ստեփանավանով: Մարզի դատախազն ասում է՝ մի շարք նախկին ու ներկա համայնքապետերի մասով եւս քրեական գործեր կան հարուցված: Թե քանի՞ համայնքապետեր են անցնում քրեական գործերով, եւ ո՞ր համայնքների ղեկավարներն են, դատախազն անուններ ու հստակ թվեր չասաց:
«Կան մի շարք թե՛ նախկին, թե՛ գործող համայնքապետեր, որոնց նկատմամբ վարույթը դեռ շարունակվում է: Բազմաթիվ չարաշահումներ կան ալեհավաքների հետ կապված, որով մի շարք համայնքապետերի գործունեության ընթացքում հայտնաբերվել էին դեպքեր, երբ համայնքապետերն անհրաժեշտ հողամասերն օտարել էին կամ վարձակալության հիմունքներով տվել իրենց բարեկամներին, ապա պայմանագրեր կնքել կապի օպերատորների կողմից: Հստակ թիվ ասել չեմ կարող, բայց բազմաթիվ համայնքնապետեր անցել են այս քրեական գործերով»,- ասաց նա:
Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ կան համայնքապետեր, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով: «Մոտ 4 համայնքապետեր էլ վերականգնել են պետությանը պատճառված վնասը: Անուններ թույլ տվեք չտամ՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից»,- նշեց դատախազը:
Անդրադառնալով Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ նա ասաց՝ գործն ուղղարկվել է դատարան:
«308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 4 դրվագ կար, 1 դրվագ՝ 308 հոդվածի 1-ին մասի եւ 1 դրվագ՝ 314 հոդվածի հատկանիշներով: Խոսքը վերաբերում էր Վանաձորի տարբեր թաղամասերի 5 շենք-շինությունների ապօրինի օտարմանը: Համապատասխան կալանք է դրվել Սամվել Դարբինյանի այն գույքերի վրա, որոնցով հնարավոր կլինի ապահովել պատճառված վնասի ապահովումը՝ 61 մլն դրամ արժեքով: Դատարանին նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատարանի կողմից հոկտեմբերի 22-ին կայացվել է ոչ արդարացնելու հիմքով որոշում, եւ Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- հայտնեց մարզի դատախազը՝ հավելելով, որ այդ որոշումը թույլ է տալիս իրենց ենթադրել, որով փաստվում է կոնկրետ անձի կողմից նշված արարքները կատարելու հանգամանքը:
Դատախազի խոսքով՝ այդ որոշումն ու դատական ակտը ստանալով՝ դրանք ուղարկել է Վանաձոր համայնքի ղեկավարին, Լոռու մարզպետին և ՏԿԵ նախարարին, որպեսզի նշված դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո միջոցներ ձեռնարկեն այդ տարածքները համայնքի հաշվեկշիռ բերելու, ինչպես նաեւ գույքային առումով պատճառված 61 մլն դրամը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:
«Ճիշտ է, անձն իրեն մեղավոր չի ճանաչել, չի ընդունել իրեն մեղսագրված արարքը, սակայն նաեւ չի առարկել վաղեմության ժամկետի հիմքով, բայց ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ հետապնդումը վերացնելու ուղղությամբ: Ինչը հիմք է համայնքի գույքը համայնքին վերադարձնելու համար: Այս ամենի համար համայնքը պետք է դիմի քաղաքացիական դատարան 1 ամսվա ընթացքում»,- նկատեց նա:
Լրագրողները մարզի դատախազից հետաքրքրվեցին նաեւ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանանի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ ապօրինություններից ու հարուցված քրեական գործերի ընթացքից: Նա ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում քրեական գործ չի հարուցվել:
«Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում գտնվող քրեական գործ, որով Մամիկոն Ասլանյանը ներգրավված կլինի որպես մեղադրյալ, չունենք այս պահին»,- վստահեցրեց Կարեն Գաբրիելյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT