Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Ֆլեթչերի դպրոցում և Հարվարդի համալսարանում

10/11/2021 schedule10:24

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին և 8-ին հանդես է եկել դասախոսությամբ Ֆլեթչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցում և Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ որպես ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ պետական նախարարը հրավիրվել էր դիվանագիտության առաջատար այդ համալսարանը՝ դասախոսություն կարդալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ապակայունացնող վարք դրսևորել տարածաշրջանում՝ պարբերաբար խախտելով նաև Արցախի բնակչության իրավունքները:

Պետական նախարարը կարևորել է հակամարտության արդարացի կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի, ներառյալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, որպեսզի հնարավոր լինի կայուն խաղաղություն ապահովել Հարավային Կովկասում:

Պետական նախարարը և իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են լայն տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում Հարավային Կովկասի զարգացումներն ու առկա միտումները՝ Մերձավոր Արևելքում աճող արմատական խմբավորումներն ու վարքագիծը համարելով համաշխարհային կարգի հանդեպ երկարաժամկետ վտանգ:

Նրանք շեշտադրել են, որ Արցախը 2020թ. դարձել է նման մարտահրավերների գլխավոր թիրախներից մեկը, որն իր մեթոդաբանության ու ահաբեկչական խմբավորումների ընդգրկման պատճառով հղի է շոշափելի վտանգներով նաև հեռավոր տարածաշրջանների համար:

Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործությունները հայ ժողովրդի հանդեպ:

Նա կարևորել է միջազգային գիտահետազոտական շրջանակների պատշաճ ուշադրության անհրաժեշտությունը կատարված վայրագությունների նկատմամբ, ինչը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ տարածաշրջանում և աշխարհի այլ հատվածներում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների համար:

Տպել
439 դիտում

Թուրքիան առաջիկայում կարող է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին․ Չավուշօղլու

ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg

Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան

Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում

ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա

Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով

Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)

Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան

Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է

Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է

Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել

Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները

ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա

Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի միջև «սև կատու» է անցել. ռեփերի կինը մանրամասներ է պատմել

Երևանի Ադոնց փողոցում թմրանյութ իրացնելու մեղադրանքով 24-ամյա երիտասարդ է կալանավորվել. ՔԿ-ն մանրամասնում է

Առկա է երկկողմ և բազմակողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ. վարչապետը՝ Թունիսի նախագահին ու վարչապետին

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ անձրև

Ադրբեջանում գեներալներ են կալանավորվել

Գեղարքունիքում ջրագծի վթարի հետևանքով 7 գյուղ ջրազրկված է