Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (լուսանկարներ)

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ այդ մասին հայտնում է վարչապետի լրատվական ծառայությունը։

Նախ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել է արարողակարգային տեսալուսանկարահանում:

Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ուրախ եմ ողջունել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ հարգարժան Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք իր պատասխանատու պաշտոնում։

Այսօրվա հանդիպումը մեզ համար շատ նշանակալից իրադարձություն է։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերի, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը։

Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։

Հարգելի գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկում։

Մենք փորձել ենք մեր հանդիպման համար ստեղծել առավել հարմարավետ մթնոլորտ։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի աշխատել ոչ միայն մեր օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև օգտվել անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորությունից»:

Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13262 դիտում

Բանակը չի պարտվել, այլապես պատերազմի 10-րդ օրը Հայաստանը գոյություն չէր ունենա. Խուդավերդյան. տեսանյութ

Երբ ԶՈւ-ն օգտագործվեց սեփական ժողովրդի դեմ՝ այդ պահից գնաց ինքնաոչնչացման, Օհանյանը դրա մասնակիցն է. Քոչարյան

Բանակը պետք է լինի մրցունակ, ոչ թե օրվա հացի խնդիր լուծելու վայր, բանիմաց մարդիկ են պետք. Կարեն Հովհաննիսյան

Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենա նույն գինը. Ալեքսանյան

Տեղեկատվությունը կեղծ է, ԱԺ նախագահը Ռուսաստանի վերաբերյալ նման հայտարարություն չի արել. Հարությունյան

Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ. վարչապետը մանրամասնել է

Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

Բանակի մաս լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, բայց նաև՝ մեծագույն պարտավորություն. Պապիկյան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Խելքին մոտ սակագին է այս պահին, մնացածը հետագան ցույց կտա. Մկրտչյանը՝ Ավինյանի վերջին հայտարության մասին

Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավոր. նա կպաշտոնավարի 9 տարի

Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տրանսգենդեր տիկտոկերը ձերբակալվել է

Երևանի խաչմերուկներից մեկում «Նիսսան»-ներ են բախվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եթե ԶՈւ փոփոխություններն առաջ բրթողները հաջողեցին, պետություն ունենալու մեր շանսերը էապես աճում են. Իոաննիսյան

Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս. 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մանրամասնել է

Զինված անձինք փորձել են ներխուժել Ատլետիկի ֆուտբոլիստի տուն, սպառնացել են Բերենգերին և նրա հղի կնոջը

Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի. վարչապետ

Բախվել են «Լեքսուս»-ն ու «Միցուբիշի»-ն. վերջինը գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

Անհամբեր սպասում եմ Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների ամրապնդմանը. վարչապետը շնորհավորել է Միխոլ Մարտինին

Հայրենասեր հանրապետականներից տեսնես քանի՞սն են մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի. Հակոբյան

Բոլորն ուզում են լինեն հայրենասեր, բայց այդ ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա. վարչապետ

Ալիևը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու «GLOBSEC»-ի նախագահը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

Պաշտպանել միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը. այս մոդելով պետք է կառուցենք բանակը. վարչապետ

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև

Կոստանյանը և Ահմեդ Սայեղին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ, անսահման հպարտ ենք ձեզնով. Ավանեսյանը հրապարակել է որդու լուսանկարը

Երևանում կահույքի արտադրամաս է այրվում. հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

Փոխհրաձգություն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին. անօրինական ներգաղթյալները փորձել են լողալով անցնել նահանգներ

Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար. Տիգրան Ավինյան

Այրվում են Թբիլիսիի հայտնի «Լիլո» շուկայի պահեստները. տեսանյութ

Զգույշ խոսեք կանանց մասին՝ հատկապես ձեր ընտրած. դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 28-ին

Վարչապետը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումներին

Անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը առանցքային դեր ունի տարածաշրջանի խաղաղության գործում. Կարապետյան

Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում իր արտադրանքը

Եթե ձեզ զանգում են, ինչ-որ բան առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, անջատում եք զանգը. Մարտիրոսյան