Երևան
12 °C
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չէին ներկայացել նիստին։ Դատարանում էին երկու կողմերի ներկայացուցիչները:
Դատավոր Սերգեյ Սահակյանի հարցին՝ արդյոք կողմերը տեսնո՞ւմ են գործը հաշտությամբ լուծելու հնարավորություն, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն ասաց, որ հնարավոր է, եթե հայտարարվի՝ այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են, իրականությանը չեն համապատասխանում։ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ հաշտության հարցը չի կարող քննարկվել։
Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 25-ին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ նիստի ընթացքում ամբիոնից ելույթ էր ունեցել և արել հետևյալ արտահայտությունը. «Բոլորդ լավ գիտեք, որ երրորդ նախագահը կազինոներում հարյուր միլիոնից ավելի կրվել ա նույն Բադեն Բադենում, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, ինչի՞ հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի՞ հաշվին, կրթության հաշվին, ինչի՞ հաշվին, առողջապահության հաշվին: Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել․ մեկ մարդ է որոշել՝ ով ինչ անի»:
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, անդրադառնալով հայցին, հայտարարեց. «Մեր պահանջն է՝ պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ հերթական նիստում, իսկ ժամկետը պահպանելու անհնարինության դեպքում՝ ԱԺ հերթական նիստում, ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» արտահայտությունը»:
Սարգսյանի ներկայացուցիչը պահանջեց նաև, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում:
Բացի այդ, հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում։
«Հայցի մեջ նշել ենք և հիմա էլ պնդում ենք, որ գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ Հայցվորը նույնիսկ չի առարկում, որ Խաչատուր Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին»,- ասաց Մակինյանը:
Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչն առարկություն ներկայացրեց՝ ասելով, որ հայցվոր կողմը չի կարող իր հայցում հերքում պահանջել, որովհետև այն տեղ չի գտել լրատվություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, իսկ օրենքով նշված է այդ սահմանումը, և հետևաբար այդ դեպքում է, որ հերքումը տարածվում է այդ նույն լրատվության միջոցով: Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հավելեց նաև, որ պատգամավորի արտահայտությունները եղել են գնահատող դատողություններ:
Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը, քանի որ Երևանի պետական համալսարանում դասախոսություն ուներ: Դատական հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT