Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը: «Հայկական ժամանակ»-ն Այվազյանի հետ զրուցել է ծրագրերի, քարոզարշավի ընթացքի, 5 տարի առաջ իրենց «դավաճանած» գործընկերների և հնարավոր կոալիցիոն գործարքների վերաբերյալ:
- Պարոն Այվազյան, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը Դուք պետք է գլխավորեք, ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Ձեզ վրա:
- Նախ՝ մենք հանդես ենք գալիս թիմով, և տվյալ դեպքում ընտրությունը կանգ առավ ինձ վրա, քանի որ թիմը գտավ, որ այս ընտրություններին ես ավելի պատրաստ եմ, ունեմ ավելի մեծ փորձառություն: Ես հասարակական գործունեության 20 տարվա փորձ ունեմ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում: Եղել եմ ավագանու անդամ, քաջածանոթ եմ ՏԻՄ խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Լինելով պատգամավոր՝ ես եղել եմ ՏԻՄ, տարածքային կառավարման և բնապահպանական և գյուղատնտեսական հանձնաժողովում: Մեր թիմում ընդգրկված են երիտասարդ, ինքնաբավ ու կայացած մարդիկ, որոնք համայնքային շահը գերադասում են անձնական շահից և պատրաստ են իրենց փորձով ու գիտելիքներով ծառայել ի շահ համայնքի:
- Ըստ Ձեզ՝ Վանաձորում առաջնային լուծման անհրաժեշտություն պահանջող խնդիրը ո՞րն է:
- Խնդիրները բազմազան են: Ակնառու խնդիրներ են աղբահանությունը, շների խնդիրը, տանիքներն ու վերելակները, սրանք պետք է առաջնային լուծում ստանան: Սակայն թիվ մեկ խնդիրն ինձ համար ներդրողների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է, բայց նախ վանաձորցին պետք է ցանկանա մնալ Վանաձորում, որ ներդրողը շահագրգռված լինի ներդրում անել այստեղ: Թիվ մեկ խնդիր է նաև համայնքի համաչափ զարգացումը:
- Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
- Ելնելով երկրի ներկա պայմաններերից՝ որոշեցինք փոքր-ինչ հանրային ակտիվ քարոզարշավ չծավալել, փոխարենը ավելի շատ բակային ու անհատական հանդիպումներ ենք ունենում, հանդես ենք գալիս նաև ԶԼՄ-ներով: Պետք է նկատել, որ շատերը տեղյակ են համամասնական ընտրակարգի մասին: Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության պես, մինչդեռ համամասնական ընտրակարգւը տարբեր է մեծամասնականից:
- Ինչպե՞ս եք գնահատում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրվելու շանսը:
- Բավականին լավ եմ գնահատում, համոզված եմ, որ մեր համայնքում կան մարդիկ, որոնք կարող են վեր կանգնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքից և ընտրել այնպիսի թիմ, որն ունակ է իր փորձով ու գիտելիքով ծառայել համայնքին:
- Խորհրդարանական արտահերթ ընտրություններում կրած պարտությունից հետո չկա՞ մնտավախություն, որ ՏԻՄ ընտրություններում ևս կպարտվեք:
- Տարբեր ընտրություններ են: Այսօր համայնքի ղեկավարումը ստանձնելու համար 10 ուժ է հայտ ներկայացրել, ու բնակիչները պետք է այդ 10-ի մեջ ընտրեն:
- Ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն արդեն ունե՞ք:
- Պայմանավորվածություն չկա որևէ ուժի հետ, սակայն մեր թիմի հաղթանակի դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ: Ես համոզված եմ, որ բոլոր ուժերի մեջ էլ կան պրոֆեսիոնալ, պոտենցիալ ունեցող մարդիկ:
- Իսկ եթե չընտրվեք ու Ձեզ առաջարկե՞ն:
- Այս պահին նման հարց չենք քննարկել: Ընտրություններից հետո կտեսնենք:
- Այսինքն՝ չի բացառվո՞ւմ:
- Քաղաքականության մեջ ոչինչ չես կարող բացառել:
- Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ կա՞ մի ուժ, ում հետ խմբակցությունն առհասարակ կոալիցիա չի կազմի:
- Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ նման քննարկում թիմի ներսում չի եղել:
- Պարոն Այվազյան, ինչպես հայտնի է, նախորդ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ը հուշագիր ստորագրեց 3 ուժերի հետ, սակայն հուշագիրն ստորագրած մյուս կողմերի ավագանու 4 անդամ «դավաճանեցին» ձեզ՝ իրենց ձայնը տալով Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին: 5 տարի անց, ի վերջո, գտա՞ք դավաճաններին:
- Այդ պրոցեսները տեղի են ունեցել հանրության աչքի առաջ, և հասրակաությունը կարող է այդ գնահատականը տալ:
- Բայց չէ որ Ձեզ էին դավաճանել, չունե՞ք մտավախություն, որ հնարավոր է՝ կրկին դավաճանեն:
- Եթե հիշում եք, նախորդ անգամ փակ քվեարկություն էր, և դրանից ելնելով՝ 4 մարդ քվեարկեց մյուս ուժի օգտին: Այս անգամ քվեարկությունը լինելու է բաց:
- Ամեն դեպքում, դավաճանողներին գտա՞ք, թե՞ ոչ:
- Ես որևէ մեկին անձնապես չեմ կարող կասկածել կամ դավաճան համարել: Ես չեմ կարող ասել, որ այս, այս, այս մարդիկ դավաճանել են, բայց կարող եմ ասել՝ անտրամաբանական է, որ մեր թիմակիցները գնային նման քայլի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT