Ստիպել է կիսամերկ լուսանկարվել երեխաներին, այնուհետ՝ գումար շորթել ծնողներից. 32-ամյա տղամարդը կալանավորվել է. ՔԿ

Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով գործի մանրամասները:

Այսպես, հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն ընդամենը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն:

Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան:

Այնուհետև, երեխայի մասին արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի՝ իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ևս: Մասնավորապես քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ նույն տղամարդը, հաստատապես իմանալով, որ «Tiktok» սոցիալական ցանցի միջոցով իր հետ ծանոթացած անձը 17 տարեկան է, իսկ վերջինիս եղբայրը՝ ընդամենը 10 տարեկան, շահագրգռել է նրանց մտացածին խաղով՝ ստելով, թե հիշյալ խաղի պահանջները կատարելու դեպքում նախատեսվում են պարգևատրումներ: Եղբայրները, ենթարկվելով իրենց ներկայացված խաղի կանոններին, կատարել են անառակաբարո գործողություններ, այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել են տղամարդուն, որոնք նա պահել է իր բջջային հեռախոսում և արատավորող  տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ավագ եղբորից պահանջել է գումար:

Սակայն տեսնելով, որ պատանին հրաժարվում է պահանջված գումարը վճարել, զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես ոստիկան և հայտնելով, թե խաղի կանոնները խախտելու խնդրով իրեն դիմել է «Tiktok» սոցիալական ցանցում խաղի կազմակերպիչ անձը, բողոքը չեղարկելու նպատակով պահանջել է գումարը փոխանցել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1585 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին

Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ

«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար

Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ

Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր

Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ

Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ