G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար

Մեծ յոթնյակի խումբը (G7) նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա ներխուժումը Ուկրաինա լուրջ հետևանքներ կունենա և ՌԴ-ն թանկ գին կվճարի։

«Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիան կունենա լայնածավալ հետևանքներ և լուրջ ծախսեր»,- ասվում է ոչ պաշտոնական ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների նախագծում, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան:

Փաստաթուղթը պետք է ընդունվի Լիվերպուլում երկօրյա հանդիպումից հետո։ Դրանից հատվածներ մեջբերում է Reuters-ը։

Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների թեման կարող է ներառվել G7-ի առանձին հայտարարության մեջ։ G7-ի անդամները նաև կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը Ուկրաինայում, նշում է գործակալությունը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսը, իր հերթին ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած մամուլի ասուլիսում, ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի համար «մեծ հետևանքների» մասին՝ իբր ծրագրված Ուկրաինա ներխուժման դեպքում։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած ներխուժում էական հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակը ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ ագրեսիայից»։ Նա հավելել է, որ G7-ի բոլոր երկրները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։

«Մեծ յոթնյակի այս հանդիպումից շատ հստակ և միասնական ուղերձ հղեցինք Վլադիմիր Պուտինին, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Պատասխանելով Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին լրագրողների հարցին՝ Տրասը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այն դեպքում, եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակի լարված մնալ։ «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, քննարկում ենք այս դեպքում գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, G7-ի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաները եղել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները։ Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի՝ «եթե Ռուսաստանը սխալ ընտրություն կատարի», G7-ը հանդես կգա որպես միասնական ճակատ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Նա նաև ընդգծել է, որ թեև Չինաստանի ռազմաքաղաքական գործունեությունը և նրա տնտեսական մեթոդները չեն կիսում G7-ը, սակայն միության երկրները չեն ցանկանում, որ այն ընկալվի որպես «հակաչինական ակումբ»։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Միաժամանակ, Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Նա նաև վստահեցրել է, որ Մոսկվան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ օգնելու Կիևին՝ լուծել Դոնբասում հակամարտությունը՝ պահպանելով իր հավատարմությունը նորմանդական ձևաչափին և Մինսկի համաձայնագրերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2201 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ