Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու նախագիծ բերել խորհրդարան, որին միանալու է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց՝ ԱԺ նախագահի հարցում իշխանությունը, բնականաբար, միասնական է:
«Ընդդիմությունը որքան էլ փորձի էժանագին քաղաքական դիվիդենդների հետևից ընկնելով՝ տարատեսակ անպատեհ, անհեռանկարային ու աննպատակ նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,- շեշտեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն ինքը դեմ է քվեարկելու։
«Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը շոուներից մեկն է»,- ասաց Ջուլհակյանը և հավելեց՝ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է:
«Իմ այս խոսքն ապացուցում է նաև այն փաստը, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից, հրաժարվել է տարբեր երկրներում մեր միջազգային գործընկերներին ՀՀ խնդիրների մասին տեղեկացնելուց, այդ թվում՝ գերիների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց: Մենք գործուղումների չենք գնում զվարճանքի կամ զբոսանքի համար, այլ գնում ենք Հայաստանի խնդիրները բարձրացնելու և Հայաստանի շահը սպասարկելու: Մենք կարող ենք արձանագրել, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվում է Հայաստանի շահը սպասարկելուց, լքում է արտաքին ճակատի խրամատը, իսկ գերիների հարցը բացառապես ներքաղաքական հարցի է վերածել և Հայաստանի ներսում մեր հանրության համար շոուներ կազմակերպելու համար է օգտագործում»,- նշեց Ջուլհակյանը:
Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Դրանից հետո համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ։
Սիմոնյանը նաև ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ընդդիմության՝ իր հրաժարականը պահանջելու վերաբերյալ ներկայացված նախագծին՝ գրելով. «Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան՝ Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT