Երկխոսությունը միայն բարեկամների հետ չեն վարում. քննադատությունների արժանացած գործիչները մեկնաբանել են կատարվածը

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած հայ եւ ադրբեջանցի հասարակական գործիչների հանդիպումը մեր քաղաքացիների որոշ հատվածի շրջանում քննադատությունների է արժանացել:

Հիշեցնենք՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ:

Մի քանի օր է՝ ամոթանքի ու վիրավորական խոսքերի տարափ է այս անձանց հասցեին: Որոշներն անգամ նշել էին, որ մեր հասարակական-մշակութային գործիչները հայ զինվորների հաշվին իրենց սեփական գովազդն են անում եւ այլն: Քննադատական մեկնաբանություններ էին գրել ինչպես հայ ընդդիմադիր որոշ գործիչներ, այնպես սովորական քաղաքացիներ:

44-օրյա պատերազմից հետո սա նման ձեւաչափով առաջին հանդիպումն էր:

Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է քննադատությունների մասին: Երբ դեկտեմբերի 22-ին մեկնելու առաջարկ է ստացել, շատ լավ գիտակցել է, որ կարող է թիրախ դառնալ, սակայն առանց գեթ մեկ վայրկյան երկմտելու համաձայնել է:

Մխիթարյանը խոստովանեց՝ խոսել մեր տղաների, մեր ցավոտ հարցերի մասին Հայաստանում, մի բան է, բայց մեկ այլ բան է դա Ադրբեջանի ներկայացուցիչների դիմաց ասելը. «Մենք-մերոնցով եղած ժամանակ ամեն ինչ այլ կերպ է, բայց կարծում եմ՝ ես կարողացա շատ կոռեկտ, միեւնույն ժամանակ կարեւոր շեշտադրումներով այդ ամենն ասել հակառակ կողմին»,- նկատեց Մարիաննա Մխիթարյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Ադրբեջանից նույնպես 4 հոգի է մասնակցել հանդիպմանը՝ երեք տղամարդ եւ մեկ կին. «Կարծում եմ՝ նույնպես արարողակարգի հարց էր, որ իրենց կողմից էլ 1 կին ներկա լիներ։ 3-ը ռեկտորներ էին՝ իրենց ճարտարագիտական համալսարանի ռեկտորն էր, կոնսերվատորիայի, գրականագետ եւ կինոգետ»,- ասաց Մխիթարյանը: Արդյոք առաջիկայում նոր հանդիպումներ կլինե՞ն, թե՞ ոչ, Մխիթարյանը չգիտի, սակայն եւս մեկ անգամ շեշտեց իրենց դիրքորոշումը. «Մենք կոնկրետ ասել ենք՝ մինչեւ մեր տղաները չվերադառնան, որեւէ ուրիշ հանդիպում չի կարող լինել»:

Կինոգետ, «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ցավալին են հայկական կողմում նմանօրինակ քննարկումներն ու անհիմն շահարկումները: Խաչատրյանը նկատեց, որ որեւէ քաղաքական կամ կուսակցական շահ չի պաշտպանում, իսկ հանդիպմանը մասնակցելն ու իր փոքրիկ ներդրումն ունենալն ունեցել է հույժ կարեւոր դրդապատճառ, այն է՝ հայ զինվորների, գերեվարված մեր տղաների ազատումը:

«44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին թոռնիկս Հադրութում էր, հետո որդիս գնաց նրա հետեւից: Ամեն օր լսում էինք՝ ինչքան զոհ ունենք, գերիներ, ես չդիմացա եւ ուղեղի կաթված էի ստացել: Կարծում էի՝ էլ չեմ ապրի, բայց, Փառք Աստծո, հետ եկա: Ես ինձ մեղավոր էի զգում, որ ծանոթների, ընկերների երեխաները չեն վերադարձել»,- պատմեց կինոգետը:

Նա ցավով փաստեց, որ, իր կարծիքով, աստիճանաբար մարում է հետաքրքրությունն ու ուշադրությունը մեր գերեվարված եւ վիրավոր զինծառայողների նկատմամբ: «Գիտեի, որ մեր խոսքը հասնելու է իրենց ղեկավարին, եւ ես ասացի կտրուկ: Մենք իրենց ասացինք՝ որեւէ խոսակցության կամ հանդիպման մասին այլեւս խոսք լինել չի կարող, եթե մեր տղաները չեն վերադարձվելու իրենց ընտանիքներ: Մենք իրենց պարզ հասկացրինք, որ այդ հանդիպումը ձեւականության համար չէ: Քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է լինել, այնտեղ կարող են ձեւական հանդիպումներ կազմակերպել, հետո դատարկաբանություններ գրել: Իսկ մեզ մոտ ավելի շատ հոգեւոր եւ զգայական պատասխանատվություն էր»,- կարծում է Հարություն Խաչատրյանը:

Խաչատրյանը նաեւ նկատեց՝ ադրբեջանական կողմը փորձել է մտերմության նշաններ ցույց տալ, ինչը մի փոքր ծիծաղելի է թվացել կատարվածի ֆոնին: «Իմ գնահատմամբ՝ բարձր մակարդակի հանդիպում էր: Իրենք հասկացան, որ այսուհետ եթե ցանկություն կա հայկական կողմից որեւէ մեկի հետ հանդիպելու՝ կլինի մշակութայի՞ն, թե՞ հասարակական գործիչ, ապա դա հնարավոր կլինի միայն մեր տղաների հարցի լուծումից հետո: Մենք մեր պահանջն ենք ներկայացրել. առանց տղաների վերադարձի այլեւս չի լինի ոչ մի հանդիպում, ոչ մի «թատրոն», բոլոր կողմերի «թատրոններ»-ն արդեն մեզ հոգնեցրել են»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանը եւս հանդիպումը արդյունավետ է համարում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար հարցեր: «Ադրբեջանական կողմն այնքանով հասկացավ մեզ, որ իրենք մեր բարձրաձայնած խնդիրը բարձրաձայնեցին նաեւ իրենց մոտ՝ հարցազրույցներում եւ այլն»,- ասաց Բաբայանը:

Նա նաեւ մանրամասնեց՝ հանդիպումն սկսվել է առանց ձեռքսեղմման, ավարտվել՝ իրար ձեռք սեղմելով: Բաբայանի խոսքով՝ փոխադարձ հարգանքի միջավայր է եղել. ոչ ոք ոչ մեկին չի ընդհատել:

Նա նաեւ նշեց՝ եթե տեսնեն, որ առաջին հանդիպումն արդյունք է ունեցել, արդեն երկրորդ, երրորդ հանդիպումների մասին կարող են մտածել:

Անդրադառնալով տարատեսակ քննադատություններին՝ Բաբայանն ասաց. «Ես «փորձված գայլ եմ», հոյակապ գիտեի, թե այնտեղ գնալով՝ ինչ վերաբերմունքի կարժանանանք այստեղ: Բայց պատրաստ էի դրան: Ամեն ինչի պատրաստ եմ՝ հանուն մեր տղաների վերադարձի»:

Բաբայանը համոզմունք հայտնեց, որ երկխոսությունից հրաժարվելը խոսում է թուլության մասին. «Դու պետք է լինես ամուր, ուժեղ, քանի որ մեկուսանալը պարտության նշան է: Նա ով ուժեղ է, երբեք չի խուսափում երկխոսությունից. երկխոսությունը միայն բարեկամների հետ չեն վարում»,- եզրափակեց նա:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը եւս անդրադարձել է քննադատություններին ու որոշ մանրամասներ ներկայացրել հանդիպման մասին: ԵՊԲՀ ռեկտորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որով էլ հայտնել է, որ հանդիպման ժամանակ խոսել է՝ որպես բժիշկ, պատմել «Զինվորի տան» մասին, որն ստեղծել է համախմբված հայ ժողովուրդը, պատմել է շուրջ 7000 հայ տղաների մասին, որոնք հայտնվել են «Զինվորի տան»-ը հենց ադրբեջանցու պատճառով:

«Ասեմ՝ խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու...: Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին՝ հստակ ասացինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում: Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվությունը, այդ իսկ նպատակով առաջարկել ենք բժիշկների խմբի գործուղում՝ գերիների մոտ»,- գրել է նա:

Տպել
1531 դիտում

ԱԳ նախարարն ու Յուրի Քիմը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Նյու Յորքում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց

Նարեկ Մալյանը կալանավորվեց

Լաչինով և Ակնայով 50 տոննա սննդամթերք է հասցվել ԼՂ. ռուս խաղաղապահների մոտ 826 խաղաղ բնակիչ կա, որից 440-ը երեխա է

ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին

Քանի միավոր զենք և ինչ ռազմական տեխնիկա է հանձնել ԼՂ ՊԲ-ն. ՌԴ պաշտպանության նախարարությունը թվեր է հրապարակել

Ասկերանում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել գնդակոծված Ստեփանակերտից

Երևան-Գյումրի ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ

Ինչ են այրում քաղաքացիները Ստեփանակերտի փողոցներում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 19-ից 22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձի հետ. ՄԻՊ

Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. քաղաքացին ձերբակալվել է

Մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում. Քոչարյան «Factor»

ՀՀ կտեղափոխվի մանկահասակ երեխայի դին, ծանր վիրավորում ստացած եղբայրն ու երեխաների մայրը. ԼՂ առողջապահության նախարար

ՆԳ նախարարն ընդունել է ԽԿԿ պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին (տեսանյութ)

Հարևանները գերակտիվացել են, փորձում են ձեզ կոտրել. փորձագետը՝ հերթական վտանգի մասին

Վերջին 2 օրվա ընթացքում անհետ կորածների վերաբերյալ 600 զանգ է ստացվել. ԼՂ ՄԻՊ

ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի ծանր հետևանքները

ԼՂ հայերի ինտեգրման հարցում Բաքուն դժվարություններ կունենա, կլինեն նոր պայմանները չընդունող մարդիկ. Հաջիև

Ռուս խաղաղապահների 15 մեքենա Լաչինի միջանցքով մտել է ԼՂ

Աշտարակ-Ուջան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

Ժողովրդավարական ճանապարհով նախկին ռեժիմը իշխանության գալու շանս չունի, եթե բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը. Խալաթյան

Երեխաներին հարվածած «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց օրակարգում դեռ չկա. Պեսկով

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը շարունակում է ապահովել դասերի բնականոն ընթացքը

Անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունել ԼՂ բնակիչներին. Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Ըմբշամարտի ԱԱ-ում Գևորգ Ղարիբյանը hաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Կարեն Ջալավյանի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԿԽՄԿ-ն շրջափակված Մարտունուց 9 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ

Մեր կազմակերպությունը չի կարող այդպիսի գործելաոճ որդեգրել. Ամատունին՝ ՀՀ-ից ԼՂ բժիշկներ տեղափոխելու մասին

Նման քննարկում անգամ չկա. Չախոյանը պարետային ժամ մտցնելու և այլ տարածվող ապատեղեկատվությունների մասին

Հունգարիան վետո է կիրառել ԼՂ հարցով ԵՄ համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ

Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են. Կոնջորյանը մանրամասնել է

Անհայտ անձինք ծեծել են քաղաքացուն, հափշտակել պայուսակը, որում եղել են 5900 դոլար, ատրճանակ և անձնագիր

Բուժաշխատողները ԿԽՄԿ-ից պահանջում են ապահովել ԼՂ-ից վիրավորների տարահանումը և պատրաստակամ բուժաշխատողների մուտքը ԼՂ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական զորքի հետ քաշման համար. տեղեկատվական շտաբ

Նիկոլ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը