Երևան
12 °C
Հաշված ժամեր հետո կամփոփենք 2021 թվականը և մուտք կգործենք 2022 թվական, որը նոր հորիզոններ կբացի յուրաքանչյուրիս կյանքում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքական և պետական գործիչներ խոսել են 2021 թվականին կատարվածի և 2022-ի ակնկալիքների մասին: Զրուցակիցները նաև իրենց բարեմաղթանքի խոսքերն են հղել մեր երկրին ու ժողովրդին:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես շատերը, այս տարի Ամանորը նշելու է տանը՝ ընտանեկան միջավայրում: Խոսելով անցնող տարվա մասին՝ Բադասյանը նշեց՝ 2021 թվականին հաղթահարել է նոր փորձություններ և գրանցել ձեռքբերումներ. «Իսկ ՊԵԿ համակարգի դեպքում, հաշվի առնելով արձանագրված ցուցանիշները, կարծում եմ՝ լավատեսություն ապագայի նկատմամբ»: Որպես բարեմաղթանք 2022-ի համար՝ Բադասյանը կարևորեց երկրում խաղաղությունը. «Հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն և համատեղ ուժերով կայուն զարգացման նախադրյալների ստեղծում»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ Նոր տարին իր համար նախևառաջ ընտանեկան տոն է, որն իմաստավորում է կյանքի նոր էջը՝ մարդու համար ամենաթանկ, ամենահարազատ, ամենաանկեղծ ու նվիրական մարդկանց հետ թերթելով՝ սիրո և ընտանեկան ջերմության միջավայրում:
«Ուզում եմ, որ այս Նոր տարվա գալուստը բերի մեր ժողովրդի վերքերի ամոքման, մեջքն ուղղելու, մեր հազարավոր զոհերի նախանշած՝ նվիրական երազանքների ճանապարհով վստահորեն առաջ շարժվելու վստահություն: Մաղթում եմ, որ մեր երեխաներն Ամանորի կախարդանքին շարունակեն սպասել իրենց հայրենիքում, իրենց օջախներում: Թող գերության մեջ մնացած իրենց որդուն, ծնողին, հարազատին սպասող բաց մնացած դռներ այլևս չլինեն, և բարությունը, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության շունչը վերջապես վտարեն մեզնից շատերի սրտերում բույն դրած վհատությունը, արմատախիլ անեն ատելության սերմերը և վերադարձնեն մեզ ազգային միասնականության ոգին»,- մաղթում է ՀՀ գլխավոր դատախազը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս Ամանորը ընտանեկան միջավայրում նշելու կողմնակիցներից է, քանի որ տոնը համարում է ընտանեկան: 2021-ի մասին խոսելիս էլ Խաչատրյանը նշեց՝ շատ կարևոր տարի էր նոր ձևավորող կոմիտեի շուրջ աշխատանքներ տանելու առումով:
«Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորման առաջին իսկ օրերից արդեն իսկ անցել է բավականին բարդ և լարված աշխատանքային առօրյայի: Նորաստեղծ կառույցն այս ընթացքում հասցրել է ընդլայնել նաև միջազգային գործընկերների շրջանակը՝ նրանց հետ ձևավորելով սերտ համագործակցային միջավայր: Մեծ հույսեր ունեմ, որ 2022-ին կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր առջև դրված մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի կոռուպցիայի դեմ պայքարում»,- վստահ է Խաչատրյանը:
Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողներին գալիք՝ 2022 թվականին մաղթեց առաջընթացի ու ձեռքբերումներով լի տարի.« Թող արդարության ձգտումը դառնա առանցքային յուրաքանչյուրիս վարքագծում, որովհետև միայն համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք կառուցել արդար ու բարեկեցիկ երկիր»,-ասաց Խաչատրյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Ամանորը նշելու է հայրական տանը՝ Մարտունիում:
Սանոսյանն արձանագրեց՝ 2021 թվականը լի էր չծրագրած բազմաթիվ գործերով ու մարտահրավերներով. «Մարտահրավերներն ընդունել ենք և դրանց տվել լուծումներ, մի մասը տեղափոխվել է 2022 թվական: Գալիք տարում բազմաթիվ ծրագրեր ունենք իրագործելու, 2021-ի կատարած աշխատանքի կրկնապատիկն իրականացնելու ենք նոր եկող տարում, ինչով պայմանավորված՝ աշխատանքային ծանր տարի կլինի»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս Ամանորը դիմավորելու է տանը: Գալիք 2022 թվականին էլ ցանկանում է, որ երկրում տիրի խաղաղությունը, իսկ քաղաքացիներին առողջապահական գերատեսչության ղեկավարը, բնականաբար, նախ և առաջ, առողջություն է մաղթում:
Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով ամանորյա տոների մասին, ընդգծեց, որ հունվարի 3-ից անցնելու է գործի. «Թող գալիք տարին հաջողությունների և նվաճումների տարի լինի մեր ժողովրդի և պետության համար։ Բոլորին լավ տրամադրություն և առողջություն եմ մաղթում»:
ԱԺ պատգամավորների դեպքում ևս դիրքորոշումը նույնն է. Արուսյակ Մանավազյանը, Հայկ Սարգսյանն ու Թագուհի Թովմասյանը բոլորի նման նախընտրում են Նոր տարին դիմավորել ընտանիքի անդամների հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնված օրերի պատճառով շատ ժամանակ չի կարողացել տրամադրել դստրերին, Ամանորը լավ առիթ է՝ ժամանակը սիրելիներին նվիրելու:
Խոսելով անցնող և գալիք 2022 թվականի մասին՝ պատգամավորը նշեց՝ 2021-ը բարդ տարի էր: «Վստահ եմ՝ հեշտ չի լինելու նաև 2022-ին։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ երազանք են պահելու մեր հայրենակիցներն այս տարի. հիմա բոլորիս երազանքները կապված են մեր հայրենիքի հետ։ Մաղթում եմ, որ գալիք տարում ավելանան մեր երազանքները, չպիտի դադարենք երազել, պիտի առաջ նայենք, բուժենք եղած վերքերն ու ավելի ամրանանք, միասնական լինենք ու սիրենք միմյանց և մեր հայրենիքը»,- ասում է նա և հավելում, որ շատ է ցանկանում՝ մարդիկ իրար հանդեպ դառնան ավելի հանդուրժող, բարի ու կամեցող:
Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ Նոր տարին դիմավորելու է կնոջ, զույգ եղբոր և նրա ընտանիքի հետ՝ ծնողների գլխավորությամբ:
Խոսելով գալիք՝ կապույտ վագրի տարվա մասին՝ Սարգսյանը բարեմաղթեց՝ ուզում է, որ 2022-ին ազգովի իրար ավելի շատ սիրենք, լինենք ավելի հոգատար ու սիրալիր, տեղի-անտեղի վատը հիշատակելու և իրար փնովելու փոխարեն միմյանց մասին լավը խոսենք ու հնարավորինս շատ սեր տարածենք:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս, սովորության համաձայն, Ամանորը նշելու է տանը՝ ընտանիքի հետ. «Երեխաներիս հետ կդիմավորենք Ձմեռ պապիկին, կզբոսնենք մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ կլինեմ նաև իմ ծննդավայր Վարդենիսում»:
Խոսելով 2022-ից ակնկալիքների մասին՝ պատգամավորը կարևորեց՝ ցանկանում է ունենալ անվտանգ երկիր և փակվի կորուստների էջը, տարին էլ լինի ձեռքբերումներով լի։ Սկզբում իշխանական, այժմ արդեն ընդդիմադիր պատգամավորն ակնկալում է նաև, որ իշխանությունն իրատեսություն կցուցաբերի և գրանցած անհաջողությունները չի փորձի տեղավորել «հնի և նորի, ներկայի և նախկինի տրամաբանության մեջ»։
««Հայկական ժամանակ»-ի ընթերցողներին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ խաղաղ և բարեկեցիկ կյանք և որ բոլորն ապրեն իրենց երազած Հայաստանում»,- մաղթեց Թովմասյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT