Երևան
12 °C
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական վարչությունը պատրաստել է հարցազրույց՝ մարզիկի անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների և իր առջև դրած գերնպատակի մասին: Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
Պատմական արդյունք՝ օլիմպիական խաղերում
Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը թեև բարդ, բայց հաջողակ տարի էր իր համար. «Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձա, իսկ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեցի: Բարդ, դժվար տարի էր, բայց կարողացա ամենը պատվով հաղթահարել»:
Դավթյանն օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը նվաճեց մարմնամարզությունում: Չնայած պատմական արդյունք գրանցելուն՝ 29-ամյա մարզիկն ափսոսում է, քանի որ շատ մոտ էր նաև ոսկե մեդալին. «Երկրորդ ցատկիս ժամանակ գծերից դուրս եկա: Ցավալի էր, քանի որ այդ ցատկս շատ լավ էի կատարում, լավ էի տիրապետում ու հենց այդ ցատկի ժամանակ վրիպեցի: Առաջին տեղով էի ընթանում իմ կատարած ցատկից հետո, բայց լիարժեք ուրախ չէի, քանի որ չկատարեցի այն, ինչ կարող էի:
Իհարկե, կա ափսոսանք, քանի որ կարող էի ոսկե մեդալ նվաճել: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Ուրախ եմ, որ գոնե կարողացա երրորդ տեղը զբաղեցնել ու մեդալ նվաճել: Անկասկած, եթե չորրորդ տեղը գրավեի, դա ոչինչ կլիներ, զրո արդյունք: Միայն սա էր ցավալի»:
Եվրոպայի առաջին չեմպիոնությունը՝ ապրիլի 24-ին
2021 թվականն Արթուր Դավթյանի համար նշանավորվեց նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը առաջին մասնակցությամբ և չեմպիոնությամբ. «Բոլորովին այլ զգացողություններ ունեի. նախ առաջին անգամ մեծահասակների պայքարում դարձա Եվրոպայի չեմպիոն, այն էլ՝ ապրիլի 24-ին: Բոլորս էլ գիտենք՝ դա ինչ ծանր օր է մեզ համար:
Կարողացա կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին. բոլորովին այլ զգացողություն էր, որը բառերով դժվար է նկարագրել: Շատ ուրախ էի ու հպարտ, որ այդ օրն իմ շնորհիվ բարձրացավ մեր երկրի դրոշը, ու հնչեց ՀՀ օրհներգը»:
Տպավորիչ արդյունքներ՝ ոչ բավարար պայմաններում
«Ուրիշ տարբերակ չունենք: Սա է պայմանը. եթե ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել, պետք է անենք մեր գործը: Եթե ուզում ենք մեդալ նվաճել, պետք է պայքարենք, ամեն բան անենք արդյունքի հասնելու համար»,- ընդգծում է Արթուր Դավթյանը և փաստում, որ իրենց նպատակը մեդալ նվաճելն ու մեր երկրի պատիվը բարձր պահելն է, այնպես որ այլ տարբերակ չկա:
Մարմնամարզիկն ասում է՝ սպասում են նոր մարզադպրոցի կառուցմանը. «Գիտեմ, որ նոր մարզադպրոցի կառուցման համար արդեն տեղը որոշվել է, ճարտարապետական մրցույթ է հայտարարվել: Բոլորս սպասում ենք, շատ ենք ցանկանում, որ պայմանները բարելավվեն, հանդերձարանները բարեկարգվեն:
Եթե վնասվածք չունենամ, շատ եմ ցանկանում մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին ու այդ խաղերին նախապատրաստվելու համար չեմ ցանկանա նորից Վրաստան գնալ՝ ուսումնամարզական հավաքի: Աստված տա՝ մեր նոր մարզադպրոցն արդեն կառուցված լինի, հենց այդտեղ էլ պատրաստվենք ու մեր երկրից էլ մեկնենք օլիմպիական խաղերին»:
Ճկունություն, որը տարավ դեպի մարմնամարզություն
«Յուրաքանչյուր սպորտաձև սկսվում է մարմնամարզությունից: Նույն ըմբշամարտը, ֆուտբոլը... Ոչ մի վնաս չի լինի՝ բացի օգուտից: Մարմնամարզությամբ որոշ ժամանակ զբաղվելուց հետո կարող ես ցանկացած մարզաձևով զբաղվել, միայն օգուտ կլինի»,- փաստում է Արթուր Դավթյանն ու պատմում, որ այս մարզաձևով սկսել է զբաղվել 5 տարեկանից:
«Շատ ճկուն էի, ծնողներս որոշեցին ինձ տանել մարմնամարզության. անկեղծ լինեմ, չէի ցանկանում հաճախել, նույնիսկ հիշում եմ՝ լացելով էի գալիս, բայց կարծում եմ՝ ոչ մի երեխա էլ չի ցանկանում չարչարվել, այնպես որ երբեմն չպետք է նայես երեխայի կամակորություններին: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, պետք է չարչարվես, պետք է ցավի ... Չկա մի մարզիկ, որ այդ ամենի միջով անցած չլինի: 7,5 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստանի Ռոստով քաղաք, իսկ 16 տարեկանում ընտանիքով նորից վերադարձանք: Դպրոցս այնտեղ եմ ավարտել, մանկությունս, կարելի է ասել, այնտեղ է անցել: Կարևորն այն է՝ այնտեղ էլ շարունակեցի մարզվել»,- ասում է 29-ամյա մարզիկը:
Ֆուտբոլիստի կարիերայի մասին երազանքը
Հայաստանի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկը խոստովանում է՝ ինքն ամբողջ կյանքում երազել է զբաղվել ֆուտբոլով. «Հիմա, երբ առիթ է լինում, երբ ստացվում է, անպայման խաղում եմ. ոչ միայն ֆուտբոլ, նաև թենիս, վոլեյբոլ: Ես, առհասարակ, սպորտ շատ եմ սիրում: Դիտել չեմ սիրում, բայց զբաղվել սիրում եմ: Նույնիսկ մարմնամարզությանն այդքան չեմ հետևում հեռուստացույցով»:
Ամենակարևոր մարդիկ
2019 թվականի ապրիլին լույս աշխարհ եկավ Արթուր Դավթյանի առաջնեկը՝ Ալիսան: 29-ամյա մարզիկն ասում է՝ դստեր ծննդից հետո իր հաջողությունները եռապատկվել են. «Աղջկաս ծննդից հետո հաջողություններս եռապատկվեցին: 2019 թվականի հունիսին Մինսկում մասնակցեցի Եվրոպական խաղերին ու հռչակվեցի չեմպիոն: Նույն տարում աշխարհի առաջնության ժամանակ օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշային միավորներ հավաքեցի: 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը չմասնակցեցինք, քանի որ դրանք անցկացվեցին Բաքվում, իսկ արդեն 2021 թվականին դարձա Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Ընտանիքս շատ մեծ դեր ունի իմ հաջողություններում և, առհասարակ, իմ կյանքում: Բառերով կդժվարանամ նկարագրել այն զգացողությունները, որն ունենում եմ, երբ յուրաքանչյուր մրցումից հետո՝ Հայաստան ժամանելիս, աղջիկս օդանավակայանում դիմավորում է ինձ՝ անկախ օրվա ժամից: Ընտանեկան ջերմությունը շատ հաճելի է»:
2022 թվականի հետ կապված գլխավոր նպատակը
Արթուր Դավթյանի համար 2022 թվականի գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է. «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»:
Մարզչի բարդ աշխատանքը և ապագայի հեռանկարները
Խոսելով ապագայի հեռանկարների մասին՝ Դավթյանը դժվարանում է պատասխանել՝ արդյոք կշարունակի՞ մնալ մարմնամարզությունում. «Մարզչի դերը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է: Երևի չէի ցանկանա մարզիչ դառնալ, թեև չեմ էլ բացառում:
Երեխաների հետ աշխատելը հեշտ չէ: Ամեն մարդ չի կարող մարզիչ լինել: Ամեն դեպքում կարիերաս ավարտելուց հետո շատ կուզենամ օգնել մեր պատանի սերունդներին և իմ ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի մեր մարզաձևը զարգանա»:
Դավթյանը նշում է՝ մարզիչների դերը շատ մեծ է այս մարզաձևում. առանց մարզչի ոչինչ չի կարող ստացվել: Այս համատեքստում Արթուրն ընդգծում է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի բացառիկ դերակատարությունը. «Ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ թիմի հաջողություններում շատ մեծ է Հակոբ Սերոբյանի դերը: Մեր մարմնամարզությունը հենց ինքն է ոտքի կանգնեցրել: Էլի լավ մարզիչներ ունենք՝ Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը»:
Ստացած ամենալավ խորհուրդը
Արթուր Դավթյանի հավաստմամբ՝ իր ստացած ամենալավ խորհուրդն է՝ «Մշտապես ձգտել առավելագույնին և պայքարել մինչև վերջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT