Այրված շորեր, մոխրացած դուռ ու պատուհան. ինչ վնասներ են կրել երեկվա պայթյունից ու հրդեհից տուժած բնակիչները (տեսանյութ)

Հունվարի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում պատահած ողբերգական դեպքից հետո տեղի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս: «Օպել» մակնիշի մեքենայի՝ գազատարին բախվելուց հետո առաջացած պայթյունի ու հաջորդած հրդեհի հետեւանքով շուրջ 30 ընտանիք է տուժել: 44/4 շենքի՝ փողոցին հարող տների բոլոր պատուհանները այրվել են, պատշգամբները՝ վնասվել:

Տարհանված բնակիչներից շատերը վաղ առավոտից շտապել են իրենց բնակարանները՝ հասկանալու պատճառված վնասի չափն ու հետագա անելիքները: Տուժածներից Շուշանիկ Ազատյանի խոսքով՝ Շենգավիթի թաղապետարանից այցելել են իրենց բնակարան, գույքագրել, չափագրել, սակայն կոնկրետ բան չեն ասել: Բնակչի խոսքով՝ թաղապետարանը պարտավորվել է միայն պատուհանների փոխարինման հարցում աջակցել, սակայն պայթյունի հետևանքով հասցված վնասի ամենաչնչին մասն են պատուհանները:

«Հայկական ժամանակ»-ի նկարահանող խմբի այցելության ժամանակ շենքի բակում էին նաեւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները: Խնդրեցինք մեկնաբանել բնակիչների բարձրաձայնած բողոքներն ու նշել, թե թաղապետարանն ինչ պարտականություններ ունի առաջացած խնդրի կարգավորման հարցում: Աշխատակիցները, սակայն, հրաժարվեցին պատասխանել մեր որևէ հարցի:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով մեքենայի ետնամասում նստած անձը մահացել էր, փրկարարները հայտնաբերել էին վերջինիս մոխրացած դին, իսկ 76-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է: Տղամարդն ունի մարմնական վնասվածքներ եւ բազմակի այրվածքներ: 

Հիշեցնենք նաեւ, որ երեկ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր մեկ հրշեջ-փրկարար՝ Է․ Մ․-ն, վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ-ում: Այսօր ԱԻՆ-ից մեզ փոխանցեցին, որ իրենց աշխատակիցը ծխահարված է եղել, բայց արդեն լավ է զգում իրեն, հիվանդանոցից դուրս է գրվել:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել երեկվա ավտոպատահարի եւ դրա հետեւանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի
(Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով (Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7379 դիտում

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ