Երևան
12 °C
Կամք, պայքար ու առաջ շարժվելու ձգտում․ զինվորական և անկոտրում կամքի տեր մարտիկ Սարգիս Ստեփանյանի անցած ճանապարհն է, որը հավաքել և մի տեղում ամփոփել է ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը։ 2,5 տարի անց՝ այսօր՝ հունվարի 28-ին՝ ՀՀ զինված ուժերի 30-րդ տարեդարձի օրը, կայացավ «Բազկամարդ» գրքի շնորհանդեսը։
Գրքում Սարգսի կյանքն է՝ մանկությունը, երիտասարդությունը, մասնագիտական ընտրությունն ու սպորտը, պատմվում է նաև 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում ստանալու մասին, որի ժամանակ նա կորցնել է ստորին վերջույթները և աջ վերին վերջույթը:
«Սարգիսը, նրա բարեկամները, նրա հետ կապ ունեցող մարդիկ, նրան վիրահատած բժիշկը, վերականգնողական շրջանում օգնած բժիշկները պատմել են, ես՝ գրել։ Ընդհանուր առմամբ միասին ենք գրել գիրքը։ Գրքում ամեն ինչ առաջին դեմքով է ներկայացված։ Բնականաբար, մեծ անդրադարձ կա պայթյունից հետո նրա վերականգնողական շրջանին, ծանր կորուստներից հետո՝ հասած բարձունքներին։ Սարգսի մասին գիրք գրելու գաղափարը «Newmag» հրատարակչությանն է եղել, առաջարկն ստացել եմ նրանցից ու սիրով համաձայնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Դավիթ Դավթյանը։
Գիրք գրելու ողջ ճանապարհը Դավիթն անցել է զարմանալու, ապշելու, Սարգսի ուժեղ կամքի, հետաքրքիր պատմությունների դրվագներով։ Ասում է՝ Սարգսին ճանաչելով, միևնույն է, այս ընթացքում նրա մասին շատ բան է բացահայտել:
«Էմոցիոնալ առումով գիրք գրելը շատ դժվար էր։ Գրքում նկարագրված են՝ ինչպես է եղել հոսպիտալ հասցնելը, վիրահատական և հետվիրահատական ամբողջ ընթացքը: Այս ամենի ընթացքում, սակայն, Սարգիսն իրեն միայնակ չի զգացել. ընտանիքը մեծ դեր է խաղացել։ Թեև փորձել ենք գիրքը զերծ պահել էմոցիոնալ պահերից, բայց, միևնույն է, այդ դրվագներին ընթերցողը գրքում ևս կհանդիպի»,- ասում է ռազմական լրագրողը։
Զգացմունքային դրվագներից գրքի հեղինակն առանձնացնում է երկու դրվագ։ «Ցավոտ պահերից առաջինը Սարգսի կնոջ՝ Արմինեի առաջին այցն էր ամուսնուն պայթյունի հետևանքով ստացած վիրահատությունից հետո։ Դա բավականին բարդ զգացողություն է, ու ընթերցողն էլ կզգա այդ տպավորությունն ու ջերմությունը՝ կին էակի հզորությունն ու սերը դեպի իր ամուսինը։ Սարգսի և նրա հոր հետ կատարվածը դրվագն էլ է շատ ազդեցիկ․ Սարգիսը փողոցում հոր հետ քայլելիս պրոթեզներով ընկել է գետնին։ Դա հոգեբանորեն շատ է ազդել հոր և որդու վրա»,- ասում է հեղինակը:
Գրքի հեղինակի խոսքով՝ «Բազկամարդը» մոտիվացիա է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, պետության համար և, առհասարակ, բոլորի. «Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա առաջ շարժվել, որքան էլ հանդիպած լինի մեծ ողբերգության։ Ընթերցելով գիրքը՝ պետք է հասկանալ, որ բազմապատիկ հարվածներ ստացած մարդը, եթե կարողացել է այսքան առաջ շարժվել, ամուր կամք ունենալ, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է»։
Պատմության հերոսն էլ՝ Սարգիս Ստեփանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ «Բազկամարդը» ապրելու, կյանքը սիրելու ու այն շարունակելու ձգտումը պահելու մասին է: «Դու պետք է ապրես, լիարժեք ապրես։ Անկախ ամեն ինչից, մարդու հետ ինչ էլ պատահում է, նա պետք է ապրի, դժվար ոչինչ չկա»,- շեշտում է Ստեփանյանը։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT