Ինչ նպատակով կծառայի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի շենքը. մանրամասնում է Առնակ Ավետիսյանը

Երեկ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով. գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հյուրանոցը պահպանելու է իր նշանակությունը: «Շինությունը շարունակվելու է օգտագործվել որպես հյուրանոց, սակայն անվան հետ կապված փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց Ավետիսյանը:

Հարցին՝ կա՞ հստակ ժամկետ, որի սահմաններում պետք է հյուրանոցը կրկին գործարկվի, Ավետիսյանն ասաց. «Առաջին տարվանից սկսված՝ ներդրումները պետք է արվեն: Առաջիկա 5 տարիներին 4,5 միլիարդի ներդրում պետք է արվի: Եթե չպահպանվեն ներդրումային պարտավորությունները, պետությունը կարող է տուգանքներ կիրառել, ինչպես նաև՝ շենքը հետ վերադարձնել»:

Կոմիտեի նախագահը նշեց՝ 5 միլիարդ դրամը պետությանը տվյալ կազմակերպությունը վճարելու է 5 տարվա ընթացքում՝ ամեն տարի 1 միլիարդ դրամ:

«Յուրաքանչյուր վճարումից 30 տոկոս կփոխանցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 300 միլիոն դրամ»,- նկատեց Ավետիսյանը:

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խոշորացված համայնքը մի շարք խնդիրներ ունի, և գումարն ուղղվելու է հենց դրանց լուծմանը:

«Ունենք ոռոգման և խմելու ջրի խնդիր, ինչպես նաև՝ ասֆալտապատման: Գումարը նաև կուղղենք Ծաղկաձորի բարեկարգման, արտաքին տեսքի փոփոխմանը, որպեսզի էլ ավելի շատ տուրիստների հոսք ապահովենք մեր համայնք: Մտածում ենք սահադաշտ կառուցելու մասին, նոր հետաքրքիր ժամանցի վայրեր, որն էլ ավելի կհետաքրքրացնի անցկացրած օրերը Ծաղկաձորում»,- ընդգծեց համայնքապետը:

Նշենք, որ հյուրանոցը գնած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն գտնվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, զբաղվում է ալյուրի, ցեմենտի, տնտեսական ապրանքների մատակարարմամբ, ինչպես նաև՝ բեռնափոխադրումներով, սառնարանային տնտեսությամբ և ավտոսպասարկմամբ: ՍՊԸ-ի տնօրենը Նարեկ Նալբանդյանն է:

Նշենք նաև, որ 2019 և 2020 թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել «Գոլդեն փելիս»-ի համար, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չէին կայացել հայտեր չլինելու պատճառով։ Առաջին անգամ աճուրդի մասին հայտարարվեց 2019 թ-ին: Գույքի աճուրդի մեկնարկային գինը կազմում էր 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ: 

Հիշեցնենք՝ 2019 թ-ի սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8053 դիտում

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ