ՀՀ-ում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40 տոկոսը լեյկեմիաներն են

Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։

Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է գրեթե 75-80% կատարյալ առողջացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտավորապես 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքներն են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երեխաների բուժումը հնարավոր է անցկացնել ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև հասանելի է ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով։

2021 թվականից հետազոտությունը ներառվել է հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնել առողջապահության նախարարի հրամանով:

Նախորդ տարի Հայաստանում նաև առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը: Մասնագիտական թիմը ծառայություններ է տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքը:

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար 2021 թվականին ձեռք է բերվել 23 անվանում ուռուցքաբանական դեղ, որոնք անվճար տրամադրվել են համապատասխան հիվանդներին: Հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:

Փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2294 դիտում

35-ամյա վարորդը «Տոյոտա»-ով բախվել է բլոգեր 222Lava-ի «BMW X6»-ին. ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի

2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը

Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը

Գերագույն գլխավոր մերժված Սերժ Սարգսյանը չլինի՞ նոր ահաբեկչական ակտ է ծրագրում, թող բախտները փորձեն. տեսանյութ

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալը լճի ջրային հատվածներում ապօրինի հարթեցումներ է արել

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Այցելեցի Վեդիի ջրամբար՝ հետևելու լցման ընթացքին. Դավիթ Խուդաթյան. տեսանյութ

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը նորացվել են. տեսանյութ

Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը. տեսանյութ

ԱՄՆ-ն ՀՀ-ին ուրույն տեղ է հատկացնում. Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի կարևոր ազդակը

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Դատախազություն

Ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի. տուժածները հիվանդանոցում են

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարին. Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված լուսանկարներ է վերահրապարակել

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը. Դատախազություն

Ուիթքոֆի ավտոշարասյունը հեռացել է Կրեմլից, Պուտինի հետ նրա հանդիպումը տևել է մոտ 3 ժամ. տեսանյութ

«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում

Ես երբեք Հայաստանում չեմ տեսել Հայոց ցեղասպանությունը ուրացող մարդու. Վլադիմիր Վարդանյան

Պարգևատրվել են Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները. լուսանկարներ

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրևները չեն դադարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող 254մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ

1000 խոշոր հարկատուները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից. արժեքները հայտնի են

Ես երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք, ավելի երազելի է. Թագուհի Թովմասյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Արշակյանը ստորագրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը

Մեկնարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Վիթքոֆի բանակցությունները

2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ. ամփոփում

Կողես գյուղում Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը կամրակայվի, Սանահինի վանքի բակը կբարեկարգվի

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Պահանջում եմ «Հայաստան» խմբակցության պատգամավորի ասածն ընդունել որպես հանցագործության հաղորդում. Ալեքսանյան

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. 79 բնակավայրում և Երևանում կանցկացվեն միջոցառումներ

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է. «Ֆորդ»-ի վարորդը որոնվում է

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են

2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք