Պաշտոնապես հայտարարում եմ՝ արտասահմանում ոչ մի անշարժ գույք չունեմ, վաճառել եմ. Խաչատուր Սուքիասյան

parliamentmonitoring.am-ը հերթական հարցազրույցն է ներկայացրել, այս անգամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Այն առանց միջամտության ներկայացնում ենք ստորև:

- Պարո՛ն Սուքիասյան, կես տարուց ավելի իշխող թիմի անդամ եք. համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում։ 

- Ես ասել էի, որ եթե տեսնեմ բարեփոխումները վտանգված են, կմիանամ իշխող թիմին, որ թավշյա հեղափոխությունը շարունակություն ունենա։ Այդ պատճառով ես եկա խորհրդարան: Իհարկե, թիմում կան փորձառու մարդիկ, կան նաև փորձի կարիք ունեցողներ, բայց փորձն էլ տարիների ընթացքում է ձեռք բերվում։ Մեր փորձն էլ 1990-ականներին էր պակաս: Այսօր շատերն են իրենց վրա աշխատում, բայց ես հիմքում այլ բան կուզեի տեսնել: Խոսքը գաղափարական հենքի, քաղաքական համակարգի մասին է։ Ես չեմ կարծում, որ այս երեք տարում և անցած 20 տարիներին մենք կարողացել ենք բալանսավորված քաղաքական համակարգ ստեղծել: Չեմ կարծում, որ վերջին 20 տարիների քաղաքական համակարգը մեր երկրի համար նպաստավոր է եղել, հիմա տեսնենք, թե նորն ինչ աստիճանի կձևավորվի: Միայն ՔՊ-ն չէ, որ պետք է ձևավորի այդ համակարգը, մի այլ հակառակ գաղափարական հարթակ էլ պետք է ապագայում ձևավորվի, որ համարենք, որ այդ ինստիտուտները գնում են կայացման և պիտանի են լինելու Հայաստանին: Այն, ինչ ես այսօր տեսնում եմ ընկալումների առումով, ինձ գոհացնում է: 

- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արդեն նիստեր է անցկացնում. ո՞րն է Ձեր դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրության հարցում: 

- Աշխարհում կան զարգացած տնտեսություն ու հասարակություն ունեցող երկրներ, որոնք նախագահական են, կիսանախագահական են, կամ խորհրդարանական: Տվյալ երկրի տնտեսական, կրթական զարգացվածության աստիճանից է կախված, թե որքանով լավ կաշխատի այս կամ այն մոդելը, որովհետև երկու մոդելով էլ երկիրը կարող է զարգանալ։ Օրինակ, Գերմանիան խորհրդարանական երկիր է, Ֆրանսիան՝ կիսանախագահական, և երկուսն էլ շատ լավ էկոնոմիկա ունեն: Նախ պետք է կրթենք մեր հասարակությանը, ունենանք լավ կրթություն, առողջապահություն, բանակ, որքան հնարավոր է՝ շուտ անցնենք էլեկտրոնային կառավարման, որովհետև այդ դեպքում բավականին նվազում են կոռուպցիոն ռիսկերը և բյուրոկրատիան:

- Այսինքն, էական չէ՞, թե երկիրն ինչ կառավարման մոդել է ընտրել, կարևորը գործե՞լն է: 

- Իհարկե, կարևորը գործելն է։ Նույն ներդրումային քաղաքականության առումով, եթե մարդիկ տեսնեն, որ Հայաստանում անձի մասնավոր ունեցվածքը պաշտպանված է, ավելի շատ ներդրումներ կկատարեն: Եթե տեսնեն, որ պետական մարմինները ցանկացած հայտի դեպքում արագ արձագանքում են և ճիշտ ժամանակին հարցերին ընթացք են տալիս, ներդրողները կշատանան, և նման միտում հիմա կա: Հաճախ հարցնում են՝ ո՞ւր են ներդրումները: Հայաստանը 3-միլիոնանոց երկիր է, և ես, օրինակ, չգիտեմ, թե ԵՄ-ից տրվող 2,6 մլրդ եվրոյի աջակցությունը ինչքան ժամանակում կարող են իրացնել: Դա այդքան էլ հեշտ չէ: Եվ ամենակարևորը, վերջին հաշվով, արդյունավետությունն է: Եթե պետք է այդ գումարն այնպիսի մի տեղ ծախսես, որն ավելի շատ վնաս բերի, վերջում էլ մնա եկող սերունդների ուսերին, դա խայտառակություն կլինի: Դրա համար մասնագիտական կառույցները պետք է որոշեն, թե Հայաստանում, տարածաշրջանում այս հաղորդակցության ուղիների առկայության դեպքում, որ ծրագիրն է նպաստավոր, արդյո՞ք մենք ներդրված գումարները X ժամանակ հետո հետ կբերենք, և որ ենթակառուցվածքների վրա դրանք դրական կազդեն: Այս հարցերի պատասխանները պետք է տան մասնագետները: 

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանում մեծ ներդրումներ չեն արվում, եղածներն էլ հիմնականում ներքին, տեղական ներդրումներ են։ 

- Պատճառը փոքր երկիր լինելն է, մեծ ծրագրեր չկան։ Աշխարհում վառելիքի շուկայում էներգակիրների գները բարձրանում են: Աշխարհում էներգակիրների մասով մեծ ներդրումներ կան, դրա ինժեներիայի մասով բավականին մեծ ինստիտուտներ են աշխատում, բայց միաժամանակ չեմ կարող չնշել, որ Հայաստանը որպես IT հարթակ, բավականին լուրջ է՝ փոքր երկիր լինելով, ամբողջ աշխարհի հետ կոմունիկացված է: Մենք ունենք, եթե չեմ սխալվում, 4 IT հարթակ: Առաջինը հզոր կազմակերպությունների մասնաճյուղերն են այստեղ, երկրորդը Հայաստանում գրանցված և ՀՀ-ում գործող կառույցներն են, որոնք պատվերներ են կատարում և պրոդուկտ են ստեղծում, երրորդը freelanser-ն է դեռ հաշվարկված չէ, թե քանի մարդ է այդտեղ զբաղված, 4-րդն այն է, որ շատ հայկական կազմակերպություններն IT խմբեր ունեն, որոնք սպասարկում են հզոր կորպորացիաների:

- Նախկինում ներդրումների պակասը բացատրում էին ոչ թե փոքր շուկայով, այլ կոռուպցիոն ռիսկերով, ատկատներով և այլն: 

- Հիմա ես երկու օրինակ կբերեմ, որ կոռուպցիա չկա և ֆանտաստիկ ձևով Հայաստանում սկսել են զարգանալ այդ ոլորտները: Արևելյան Եվրոպայում մոտ 20 տարի առաջ սկսեցին ձևավորվել support կազմակերպություններ, որոնք ծառայություն էին մատուցում, և որոնց վերևի նշաձողը, աշխատավարձի մասով, մինչև 800 դոլար էր: Այդ երկրներում կրթված երիտասարդություն կար: Ծառայությունները մատուցում էին Facebook-ի, Booking.com-ի, Amazon-ի և այդ կարգի կազմակերպությունների համար: Տարիներ առաջ 800 դոլարը դարձավ իրենց ամենաներքևի սահմանը, և արդեն այդ լեզուներ իմացող մարդիկ այլ կազմակերպություններում ստանում էին հազարից բարձր: Այդ կազմակերպությունը պետք է այդ երկիրը լքի, որովհետև իր սահմանը 800 դոլարն է: Հայաստանում արդեն 1-2 այդպիսի կազմակերպություններ կան, որոնցից յուրաքանչյուրում մոտ 300 մարդ է աշխատում, և ուզում են ընդլայնվել: Հայաստանը ավելի բարենպաստ է, որովհետև այստեղ կան Սիրիայից եկած հայեր, որոնք նաև արաբերենով են ծառայություն մատուցում: Երկրորդը լոգիստիկ կառույցներն են, որոնք 3-4 տարում հարյուրներով են ստեղծվել Հայաստանում: 

- Շատ է խոսվել, որ գործարարները չպետք է լինեն խորհրդարանում, բայց նրանք միշտ էլ եղել են։ Այս խորհրդարանում էլ Դուք եք, Գուրգեն Արսենյանը, ընդդիմության մեջ նույնպես կան։ Ի վերջո, չպե՞տք է լինի այդ հստակ տարանջատումը: 

- Ի՞նչ է նշանակում գործարար: Իսկ բժիշկը, որ սեփական կլինիկա ունի, նա ի՞նչ է, գործարար չի՞: Բա ո՞վ պետք է գա Ազգային ժողով իր փորձով… Պարզապես մտածել եմ, ինչ-որ չափով պիտանի լինեմ, օգնեմ:

- Գուցե պատգամավոր լինելը բիզնեսն ընդլայնելու լավ հնարավորություն է:

- Այն աստիճանի կարգավիճակ ու ազատություն, որ ես ունեմ, անհնար է, որ նույնիսկ մի փոքր շեղում տամ: Դա իմ տարիների հեղինակության խնդիրն է: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես մի անօրինական բան թույլ տամ, կզրոյացնեմ իմ հեղինակությունը: Այսօր էլի մի սուտ լուր ենք հերքել, ասում են՝ ինչ-որ տեղ մենք տերմինալ ենք կառուցում: Տեղյակ էլ չեմ՝ ինչի մասին է խոսքը: Զանգել եմ եղբայրներիս, բարեկամներիս, հարցրել եմ՝ նման բան մտածե՞լ եք, ասել են՝ ոչ, նման բան գոյություն չունի: Հասարակ ժողովուրդը կարող է ասել՝ դե լավ, բոլորն էլ նույնն են, բայց երբ որ քաղաքականացված սուտ լուր են տարածում, անթույլատրելի է: Ինչո՞ւ են հասարակության տրամադրությունը գցում, առանց այդ էլ մեր ժողովուրդը էմոցիոնալ է, շատ արագ տարածվում է: Համակարգը, որ ես եմ ստեղծել, միլիոնավոր մարդիկ կերազեին ունենալ: Ես ո՞նց կարող եմ մի փոքր բանի համար արժանապատվությունս նվազեցնել: 

- Բայց Դուք բարեհաջող գործունեություն եք ծավալալել բոլոր իշխանությունների ժամանակ, կարողացել եք լեզու գտնել բոլորի հետ․ այսպիսի տեսակետ կա։ Ինչպե՞ս է դա ստացվում: 

- Հավաբնում էլ տեսակետ կա, հավաբնում մեկը կանգնում, բան է խոսում: Ես Հայաստանի քաղաքացի եմ, աճել եմ «Սիրիուս» գործարանից: Եթե ցույց տամ, թե ինչ պրոդուկտ եմ արտադրել, չեք հավատա: Ես միշտ ձգտել եմ ինչ-որ բան ստեղծել: Սերժ Սարգսյանն ո՞վ է, Ռոբերտ Քոչարյանն ո՞վ է, Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ ինձ թույլ տան, կամ չտան, եթե օրենքը թույլ է տալիս: Հենց այդտեղից է մեր երկրի կործանումը գալիս: Այսօր Նիկոլ Փաշինյանն եկել, ասում է՝ ես ոչ մեկն եմ, գնացեք, աշխատեք, իսկ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես եմ որոշում, ու շատ մարդկանց թույլ չէին տալիս: Փաշինյանն իր բերանով ասում է՝ ես, որպես վարչապետ, ուղղակի համակարգող եմ: Փաշինյանը երբևէ ասե՞լ է՝ սա՝ քեզ, սա՝ քեզ: Բա ի՞նչ են ուզում: Նիկոլ Փաշինյանն իրեն իրական, դասական, սահմանադրական կարգավիճակով է պահում, դրա համար էլ իմ հարգանքը նրա նկատմամբ ավելի մեծ է: Հիմա անցնենք Սերժ Սարգսյանին:

- Որի հետ Դուք դատական գործի մեջ եք: 

- Ես չգիտեմ՝ ինչ կա, այդ դատական գործը ծիծաղելի է: Սերժ Սարգսյանը եկել է Հայաստան, ես տեսել եմ՝ ինչպիսին է եղել: Նա էր որոշում՝ ով ինչ անի, դրա համար էլ երկիրը չէր զարգանում: Ես 27 տարեկանում միութենական նշանակության գործարանի տնօրեն եմ եղել, նշանակում է՝ արդյունաբերական ինչ-որ պոտենցիալ ունեմ, չէ՞: Եթե վարչապետ են կամ նախագահ, նշանակում է տիրո՞ւմ են Հայաստանին: Իրենք ո՞վ են, օրենքը պետք է գործի: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արտասահմանում ոչ մի անշարժ գույք չունեմ: Երկու հատ ունեի, վաճառել եմ, բոլոր իմ ներդրումներն այստեղ եմ անում: Բայց մեկ է, ստերի շարք են հրապարակում, որն ունի երկու նպատակ։ Առաջինը քաղաքական է, երկրորդը՝ ֆինանսական, որ պատվերներ տան, գովազդ տան: Մարդը թիրախավորվում է, որովհետև հաջողակ է: Ասում եք՝ բոլորի հետ կարողացել եմ աշխատել: Ի՞նչ պետք է ինձ անեին, ուտեի՞ն, գնդակահարեի՞ն: 

- Հիշում ենք, թե ինչպես էին փորձում Ձեր բիզնեսները խլել:

- Խլեցին, մենակ չեն խլել, ինչ ասես, արել են մեզ հետ: Փոխանակ այդ մարդկանց կանչեք, հարցնենք՝ ինչի՞ եք այս բաներն արել, ինձ եք հարցնում:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս իշխանությունը չի կարողանում ավարտին հասցնել դատական գործընթացները։ Ընդդիմությունն ասում է՝ կերե՞լ ենք բանակի փողերը, դատեք, չկա մի գործ, որը կապացուցեր, որ մենք թալանել ենք: 

- Ես գիտեմ, որ վերջին տարիներին, մինչև իշխանության հանձնումը, ընդունել են շատ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պաշտպանել են այս կամ այն ոլորտին վնաս բերող իրենց գործողությունները։ Հիմա իշխանությունն ասում է՝ ամեն բան պետք է լինի օրենքով: Առաջ կանչում–ասում էին՝ գնա, ունեցվածքդ այսպես արա, այնպես արա: Հիմա ասում են՝ օրենքով թող լինի: Այո, պաշտոնյան կարող է դանդաղել, սխալվել, բայց ժամանակ է պետք, որ մարդիկ հասկանան՝ չեն կարող այլ ձևով, օրենքն ավելի մեծ ուժ ունի:

- Իսկ եթե դատական իշխանությունը չի գործո՞ւմ, ինչը փաստում են նաև իշխանության ներկայացուցիչները: 

- Դատական համակարգը չգործելու մասին հայտարարությունը չվերլուծած արտահայտություն է: Ինչ-որ աստիճան գործում է, ինչ-որ չափով էլ չգործելու հետևանքով մեծ վնասներ ենք կրում, որոնք ժամանակի ընթացքում նույնպես պետք է կարգավորվեն:

- Երևան-Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկային փուլում են: Նիկոլ Փաշինյանը շատ մեծ տնտեսական ակնկալիքներ ունի այդ երկաթգծի շահագործումից, բայց հնչում են նաև կարծիքներ, որ դա բերելու է Հայաստանի թուրքացմանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք: 

- Նախ, Նիկոլ Փաշինյանի անունն իզուր եք տալիս, պետք է տաք մասնագետների անուններ, որովհետև մասնագետներն են դա որոշում: Վարչապետն էլ իր խոսքն ասել է մասնագետների տեղեկանքներից ելնելով: Իրանը ավելի մեծ գյուղատնտեսություն ունի, ավելի էժան գին է ստանում, քան Թուրքիան: Իրան-Հայաստան սահմանը բաց է, և Իրանի ցանկացած ապրանք գալիս է Հայաստան: Շատ դեպքերում իրանական ապրանքը հայերն այստեղ վաճառում են, հայկականը տանում, արտահանում են: Այնպես որ, Թուրքիայի ճանապարհը բացվելուց ես լոլիկի կամ այլ մթերքի մասով վտանգ չեմ տեսնում: Կարող է տարվա մեջ 1-2 ամիս, ինչ-որ եղանակային պայմանների պատճառով, թուրքական լոլիկ էլ հայտնվի, բայց կարող է հայկականն էլ իրենց մոտ հայտնվի: Սա պետք է մասնագիտական քննարկման դրվի, կլինեն մեզ համար հազարավոր դրական և բացասական բաղադրիչներ: Բացասականի մասով ամեն ինչ պետք է անենք, որ մրցունակ դառնանք, որովհետև այդ դեպքում այլ երկրներում էլ կկարողանանք վաճառել մեր ապրանքը: Գնահատողը պետք է լինի Էկոնոմիկայի նախարարությունը, բայց իմ կարծիքով, Թուրքիայի առաջին 100 կմ շառավղով հատվածները ավելի շատ ինտեգրվելու են հայկական տնտեսությանը, և շատ հնարավոր է՝ առևտուր լինի: 

- Այսինքն, թուրքական ապրանքը չի՞ գրավի հայկական շուկան: 

- Հայկականը փոքր շուկա է։ Այդ շուկան այսօր բավականին շատ արտահանումներ ունի նաև այնտեղ, որտեղ թուրքականն էլ է մրցում: Դա նշանակում է, որ հայկականը մրցունակ է: Եթե արտասահմանում հայկական ապրանքը մրցունակ է, ինչո՞ւ պետք է իր երկրում մրցունակ չլինի: Ռուսաստանում իրացման մասնագետներն ասում են, որ իրավիճակն այսպիսին է. երեք պետության ապրանքներ սուպերմարկետներում մրցում են՝ հայկականը, թուրքականն ու իսրայելականը: Որքան ես գիտեմ, ասում են՝ որ ապրանքային տեսքով հայկականը մի քանի օր ավել է մնում: 

- Շուտով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումն է տեղի ունենալու: Թուրքիայի, Ադրբեջանի, նաև Հայաստանի հռետորաբանությունը ի՞նչ է կանխորոշում, Ձեր կարծիքով։ 

- Քաղաքական ու դիվանագիտական հարթակներում սովորաբար մի հռետորաբանություն է հնչում, բանակցային սեղանի շուրջ նստած՝ հռետորաբանությունն այլ է։ Հայաստանը շատ մեծ պոտենցյալ ունի, միայն մի բան պետք է գիտակցել, մարդը պետք է աշխատի ինքն իր վրա, լինի մրցունակ, ստեղծի հավելյալ արժեք, և այդ ամենի արդյունքում Հայաստանը կունենա հզոր բյուջե, շատ լավ կրթություն, առողջապահություն, բանակ, և մենք երջանիկ կապրենք, որովհետև շատ լավ հայրենիք ունենք, բոլորս պետք է սիրենք հայրենիքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1985 դիտում

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած