Երևան
12 °C
34 տարի Գյումրու ավտոկայանի 104 տնակային ավանի երկաթե տնակներում ապրող, երկաթից ամուր նյարդեր ու քայքայված առողջություն ունեցող գյումրեցիների հյուրերն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին: Եկել էին՝ տեղում խնդիրներին ծանոթանալու, լուծման տարբերակները մշակելու:
Տնակներից ձերբազատում, վթարային և վթարավտանգ շենք-շինություններում առկա խնդիրների գույքագրում, դրանց կարգավիճակի, ինչպես նաև՝ անօթևանների թվի հստակեցում, խնդրի կարգավորման տարբերակների քննարկում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ Գյումրի այցելած պատգամավորական խումբն այս հարցերի պատասխանների որոնման հնարավորությունները հստակեցնելու նպատակով այցելեցին նաև Տիգրան Մեծի 5, Իսահակյան 9-րդ, Անտառավան 26 վթարային շենքեր: Երեքն էլ 3-րդ աստիճանի վթարայնություն ունեն, բնակեցված են։
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 91 վթարային շենք-շինություն կա, որոնցից 88-ը Գյումրիում է գտնվում: Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։
Այս պահին կիսափուլ Տիգրան Մեծի 5 շենքում 8 ընտանիք է բնակվում, փլվող ամեն բնակարանի հետ շենքի մյուս բնակիչները հեռացել են: Ապրում են կա՛մ բարեկամների տանը, կա՛մ վարձակալած բնակարաններում: Այս շենքը ենթակա է ամրացման-վերականգնման:
«Մեկ շքամուտքն ամրացված է, մյուսների մասով որևէ բան արված չէ: Այս շենքի մասով տրամադրվածությունները և մոտեցումները, նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի, որը վերջերս էր այցելել Գյումրի, հանգում են շենքի ամրացման գործընթացին:
Կան շենքեր էլ, որոնք քանդման են ենթակա, և անօթևանության խնդրի լուծումը տվյալ շենքերի բնակիչների համար լինելու է բնակարանի գնման վկայագրի տրամադրումը: Օրինակ՝ Անտառավան 26 շենքը»,- մանրամասնեց մարզպետը:
Պատգամավորները եղան նաև Իսահակյան 9 շենքում: Այստեղ բնակիչները դեմ են շենքի քանդմանը և բազմաթիվ անգամ մերժել են ԲԳՎ-ի տրամադրման առաջարկները: Որպես տարբերակ նշում են նույն տեղում նոր շենքի կառուցման հնարավորությունը:
«Քաղշինկոմիտեի նախագահի հետ այցելել ենք այստեղ, հանդիպել բնակիչների հետ, բայց իրենց հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական ոչինչ այս պահին ասել չեմ կարող»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:
Իսահակյան 9-ում այս պահին 26 ընտանիք է ապրում:
Ներկա պահին, ՀՀ վարչապետի հանձնարարականով, Շիրակի մարզպետարանը Գյումրու համայնքապետարանի հետ ամբողջացնում են տնակների թիվն ու տվյալները: Մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տնակների թվի նվազում են արձանագրել: Դրանց թիվը պակասել է 30-ով:
«Մոտավորապես 2769 տնակ կա Գյումրիում, հստակեցման աշխատանքները կամփոփվեն մարտի 10-ին: Ժամկետի ավարտին կունենանք հստակ թիվ: Պետությունը պարտավորվածություն չունի 88-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների նկատմամբ, սակայն եթե ՀՀ քաղաքացին անօթևան է, ապա փուլային լուծման պարագայում որևէ ժամանակահատվածում իր խնդիրը ևս լուծվելու է: Այո, կան ընտանիքներ, որոնք անօթևանի կարգավիճակ չունեն, կան ընտանիքներ, որոնք բնակարան ունեցել, բայց վաճառել են: Մենք այստեղ տնակների թիվն ենք ֆիքսում և խնդիր ունենք Գյումրին ազատել տնակներից, սա է մոտեցումը»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Գյումրին տնակներից ազատելու և անօթևանության խնդիրը հավանաբար լուծվելու է սոցիալական բնակարանների տրամադրման ճանապարհով: Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում փաստեց, որ նախորդ տարիներին, երբ անօթևան ընտանիքներին բնակարաններ են հատկացվել, տնակների քանդման ակտեր չեն եղել, և տնակային թաղամասերն այդ կերպ մնացել են:
Տնակների հաշվառման գործընթացի վերջնաժամկետը մարտի 10-ն է:
Այցի շրջանակներում պատգամավորներն այցելեցին նաև «Գյումրի» բժշկական կենտրոն, Շիրակի պետական համալսարան և Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Շիրակի մարզում աշխատանքային մեկ օրը պատգամավորներն ավարտեցին Աշոցքի «Կոճոռ» թաղամաս և Արթիկի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ այցով:
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT