Երևան
12 °C
ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և ԱրՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։
Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն:
2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
Բռնությամբ, ծառայողների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններով զուգորդված հանցագործությունների պատճառներից ու պայմաններից շարունակում է ակտուալ մնալ ներքին փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ զինծառայողների ոչ պատշաճ վերաբերմունքը:
Առանձնացնելով այս խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև ԶՈՒ-երում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է: Նա հանձնարարել է դատախազներին՝ ցանկացած նման դեպք, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման տեսանկյունից, դարձնել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա, արդյունքներից ելնելով՝ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմնին:
Նույն պահանջը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտված դեպքերի հետ կապված՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 12-ով վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 6 քրեական գործ՝ 14 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մի մասով ընթանում է նախաքննություն: Նա անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը:
Խորհրդակցության ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև 2020թ. Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներին առնչվող գործերի քննություններին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են Զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել: Նա հանձնարարել է առաջնորդվել ոչ այնքան յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուր զինծառայողի գործողություններին գնահատական տալու մոտեցմամբ, այլ դատախազական ցուցումներով, հանձնարարություններով քննությունն ուղղորդել մարտական գործողությունների ղեկավարման, կառավարման, պաշտպանության կազմակերպման խնդիրների, այդ մակարդակում կատարված հանցավոր արարքների և դրանց հետևանքների բացահայտմանը: Առաջին հերթին դա անհրաժեշտ է հետագայում այդպիսիք թույլ տալու հնարավորությունը բացառելու համար:
Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածավալ քրեական գործի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իրավասու մարմինների առջև դրված է Ադրբեջանի պաշտոնատար անձանց արարքներին տրվող քրեաիրավական գնահատականներն անհերքելի, ամուր և միջազգային իրավական հարթակներում օրինականության և թույլատրելիության առումով որևէ կասկած չհարուցող ապացույցներով ամրապնդելու խնդիր: Չնայած դրանց հիման վրա արդեն իսկ Ադրբեջանի կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, սակայն դրանց շրջանակն ընդլայնվելու է: Նա հանձնարարեց արագացնել նաև այս գործընթացը:
ՀՀ գլխավոր դատախազը կանգ է առել նաև 2020թ. աղետաբեր պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու արդյունքում շփման գծում տեղի ունեցած բախումների, դրանց հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարումներին առնչվող քրեական գործերի վրա: Նա նշել է, որ կոնկրետ մարտական իրավիճակում գերեվարված և քրեական հետապնդման ենթարկվող ցանկացած զինծառայողի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի բացառապես տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու արդյունքում՝ ելնելով արդարության և արդարադատության շահերից:
Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք՝ ինչպես քրեական գործերով ի հայտ բերված՝ զորահավաքային զորակոչի ոլորտում առկա համակարգային խնդիրների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակներում կայազորների դատախազությունների դատախազների կողմից կատարված ուսումնասիրություններով վեր հանված՝ առաջնագծում զինծառայողների ծառայության և կեցության պայմանների, կահավորման, անհրաժեշտ ինժեներա-տեխնիկական աշխատանքների բավարարության խնդիրների շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT