Երևան
12 °C
Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը խոսել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերի մասին։ Նա հայտարարել է, որ եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։
«Եթե հարցը այդպես է դրված, պետք է մտածել՝ ո՞նց անենք, որ Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը լինենք, ոչ թե, ասենք, ինչ-որ աղքատ ռեգիոն, որոնք կան Ռուսաստանում։ Եթե մենք նորից դառնում ենք մեծ երկրի մի մաս, մի շարք հարցեր կան, որոնց պիտի անդրադառնանք, օրինակ՝ ո՞նց անենք, որ մեր լեզուն պահպանենք և այլն»,- ասել է Վարդանյանը։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սկուտեղի վրա մատուցող Ռուբեն Վարդանյանը, բնականաբար, պատահական չի արել այս հայտարարությունը, այն հետապնդում է հեռակա շահեր՝ նպատակ ունենալով քաղաքական դիվիդենտներ շահել։ Չնայած որ քաղաքականությամբ զբաղվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունից հետո վերջինս տարօրինակ ձևով է հանդես գալիս քաղաքական դաշտում, հազվադեպ է աչքի ընկնում քաղաքական հայտարարություններով, իսկ ավելի շուտ կարծես թե ինչ-ինչ գործընթացներով պայմանավորված է ներկայանում հանրությանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կազմում Թաթարստան դառնալու Վարդանյանի հայտարարությանը, ապա կարելի է ասել կորած ենք, եթե Թաթարստանն է Ռուբեն Վարդանյանի համար էտալոն, իսկ Հայաստանը Թաթարստան դարձնելը՝ բաղձանք։
Միևնույն ժամանակ, երբ աշխարհում ձգտում են հասնել զարգացած երկրների ու քաղաքակիրթ ժողովուրդների մակարդակին, Ռուբեն Վարդանյանը մատնանշում է Թաթարստանը։ Թող ներեն Թաթարստանի բնակիչները, սակայն Թաթարստանը հաստատ այն բաղձալի կետը չէ, որին պետք է ձգտի Հայաստանը, և, բարեբախտաբար, ոչ էլ Ռուբեն Վարդանյանն է որոշելու Հայաստանի ինքնիշխանության հարցը, քանի որ սա «Տրոյկա դիալոգը» չէ, որի ղեկավարն էր սույն անձը: Սա Հայաստան պետությունն է, որի տերը հայ ժողովուրդն է։
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ էին հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Համլետ Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT