Ներկայացվածից վատ պայմաններ, գնային անհարկի բարձրացումներ․ վարձով բնակարան տրամադրողների շրջանում իրարանցում է

Հայաստանյան անշարժ գույքի շուկայում վարձակալությամբ տրվող բնակարանների հետ կապված խնդիրը դեռ չի լուծվում, ավելին՝ օրեցօր նոր դեպքեր են ի հայտ գալիս, իսկ բողոքողների ու իրավիճակի զոհ դարձած անձանց շղթան գնալով մեծանում է։ Խնդիրը վերջին օրերին էլ ավելի է խորացել՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ այդ երկրների որոշ բնակիչների Հայաստան գալով:

«Հայկական ժամանակ»-ը մեկ տասնյակից ավելի անձանց հետ է խոսել, որոնք վերջին շրջանում բախվել են անտուն մնալու խնդրին․ բնակարանի տերերը վարձակալներին առանց հստակ հիմնավորման ու պատճառաբանության պարզապես ասել են՝ ազատեն բնակարանը։ Զրուցել ենք նաեւ այն անձանց հետ, որոնք վարձակալած բնակարանից հեռացել են նախնական արժողությամբ գնի բարձրացումից հետո։ Բնակարանի տերերն առաջարկել են կա՛մ կրկնակի վճարել, կա՛մ մի քանի օրվա ընթացքում լքել այն:

Մեր զրուցակիցներից Էրիկա Գրիգորյանը նախ՝ տուժել է ամսավճարով վարձակալությամբ վերցված բնակարանի պատճառով, ապա՝ նաեւ օրավարձով։

«Բնակարանը վարձակալել եմ մոտավորապես 4 ամիս առաջ, 180 հազար դրամ վարձ էի վճարում։ Ի սկզբանե այնպես էինք պայմանավորել, որ ես իրենց դեպոզիտ (- խմբ. կանխավճար) չէի տվել։ Այս ամիս՝ վարձը մուծելու օրը, եկավ ոչ թե այն անձը, որի հետ ես պայմանավորվել էի եւ բնակարանը վերցրել, այլ նրա հայրն ու ասաց, որ դեպոզիտ չեմ տվել, 180 հազար դրամ վարձավճարի հետ 180 հազար դրամ էլ դեպոզիտ վճարեմ»,- պատմեց Էրիկա Գրիգորյանը։

Աղջիկը բնակարանի տիրոջն ասել է, որ պատրաստ չէ կանխավճար վճարել, ինչից հետո բնակարանի տերն ասել է, որ վարձակալը տունն ազատի: Ավելին՝ նա անգամ ասել է, որ պատրաստվում են ավելի թանկ արժեքով այն վարձակալությամբ տրամադրել ռուսներին:

Բնակարանատերը հաջորդ օրվանից ժամային որոշակի պարբերականությամբ թակել է տան դուռն ու շտապեցրել, որ աղջիկը իրերը դուրս բերի։ Էրիկան այժմ օրավարձով բնակարանում է ապրում, որպեսզի փողոցում չմնա։ Նա ստիպված է օրը 17 հազար դրամ վճարել՝ մինչեւ կկարողանան բնակարան գտնել, ինչը, իր համոզմամբ, այդքան էլ արագ լուծելի հարց չէ:

Անշարժ գույքի կառավարմամբ զբաղվող «Էյրիս» ընկերության հիմնադիր տնօրեն Ռոզա Ղռեջյանը, որը շուկայում բավականին երկար տարիների փորձառություն ունի, խորքային ծանոթ է խնդիրներին ու բացերին: Նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջին հայտնի իրադարձություններից տուժել է նաեւ ինքը: Ղռեջյանը նշեց, որ ապրում է կենտրոնում, բնակարանը 120 հազար դրամով 7-8 տարի առաջ է վարձակալել: ՌԴ-ում ապրող բնակարանատերը վերջերս ասել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով 40 հազար դրամով թանկացնում է վարձավճարը։

«Ընկերներիցս մեկն էլ ասաց, որ սփյուռքահայ իր բարեկամները վարձակալած են եղել 300 դոլարով, տան տերը զանգահարել, մի քանի օր ժամանակ է տվել՝ բնակարանն ազատելու։ Ասել է, որ 650 դոլարով պայմանագիր է կնքել ՌԴ-ից եկած անձանց հետ։ Ընկերներիցս մյուսն էլ, որը երիտասարդ աղջիկ է, 150 հազարով էր վարձակալել, տան տերը զանգահարել եւ ասել է՝ կա՛մ 300 հազարով ես վարձակալում, կա՛մ քեզ 10 օր ժամանակ՝ ազատիր բնակարանը, որովհետեւ նման գնով վարձակալել ցանկացող կա»,- ասաց զրուցակիցը։

Նրա խոսքով՝ եթե մոտ 10 օր առաջ գործակալները կամ շուկայում գործունեություն ծավալող անձինք կկարողանային վարձով բնակարանների որոշակի գնային սանդղակ ներկայացնել, այսօր դա անհնար է:

Ըստ Ղռջյանի՝ այս լրջագույն խնդիրը վերացնելու եւ վարձակալության բեռը թեթեւացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են խելամիտ հիպոթեքային պայմաններ: Մարդիկ, որոնք այսօր վարձակալությամբ են բնակվում, կկարողանան տուն գնել հնարավորինս մեղմ պայմաններով, ասում է նա: Ռոզա Ղռեջյանը նաեւ նկատեց՝ եթե այսօր Հայաստանում գործող կառուցապատող ընկերություններն ու բանկերը կշռադատված մոտեցում ցուցաբերեն, կարող են շահույթով դուրս գալ բոլոր կողմերը։

Նրա դիտարկմամբ՝ երրորդ հիմնական կետերից է նաեւ մարդկանց մարզեր ուղղորդելու պայմանը․ «Հյուրերի մեծ մասն ազատ գրաֆիկով հեռավար աշխատողներ են։ Կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան բնակվել Երեւանին հարակից վայրերում: Այս առումով մենք կկարողանանք զարգացնել նաեւ մարզերը, այնտեղի բնակիչներն էլ որոշակի աշխուժություն կտեսնեն իրենց մոտ։ Խոսենք, ներկայացնենք նաեւ մեր հայրենիքը Երեւանից դուրս՝ բոլոր անկյուններից։ Դրանով կթուլանան նաեւ ծայրահեղ լարվածությունն ու ֆինանսական բումը մայաքաղաքում»։

Նկատենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խնդրի վերաբերյալ բողոքների բարձրաձայնումից հետո որոշել է հավաքել Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած կամ տուժած անձանց տվյալները, վեր հանել դրանք եւ տրամադրել ՀՀ ոստիկանությանը։

Նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մարդիկ, որոնք բնակարան վարձակալելիս խաբեության զոհ են դարձել, կարող են դիմել իրենց:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց, թե հայտարարությունը տեղադրելուց հետո քանի՞ դիմում-բողոք են ստացել, հիմնականում ի՞նչ բնույթի խնդրի առաջ են կանգնում վարձակալները։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2 օրում ստացել են շուրջ 10 դիմում։

«Հիմնական խնդիրները վերաբերում են բնակարանային վատ պայմաններին, որոնք բացահայտվել են վարձակալությունից օրեր անց։ Արձանագրվել են նաեւ վարձավճարի չարդարացված բարձրացումներ, այլ դեպքեր»,- նշեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նաեւ հայտնեցին, որ Էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները: «Մարտի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։ Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list.am կայքում բնակարանների կրկնօրինակումն է»,- մանրամասնեցին նախարարությունից։

Խարդախություններից զերծ մնալու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է նաև ընկերությունների ցանկ, որոնց հետ իրենք գտնվում են անմիջական կապի մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5914 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք