Երևան
12 °C
«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբն օրերս նշում էր հոբելյանական 30-ամյակը: Երաժշտական ներկայացման ղեկավարն էր Սոնա Հովհաննիսյանը, որը եւ 30 տարի առաջ հիմնադրել ու մինչ օրս ղեկավարում է «Հովեր»-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սոնա Հովհաննիսյանին շնորհվեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշան:
Ստացած մրցանակի կարեւորության, հայկական մշակույթի եւ այլ թեմաների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Սոնա Հովհաննիսյանի հետ:
- Տիկին Հովհաննիսյան, օրերս ՀՀ նախագահի կողմից «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանացաք: Այն սպասվա՞ծ էր Ձեզ համար:
- Մրցանակն ինձ համար սպասված չէր. հոբելյանական համերգի ժամանակ ինձ հանձնվեց պատվավոր շքանշանը, որի համար երախտապարտ եմ: Այն շատ պարտավորեցնող է, եւ կարծում եմ՝ միայն իմը չէ. այդ մրցանակը մեր ամբողջ երգչախմբի վաստակն է:
- Հայաստանում կարծիք կա տարածված, որ մրցանակները մարդուն, առավել ևս՝ արվեստի գործչիչներին, պարտավորեցնում են, որոշակիորեն սահմանափակում: Ըստ Ձեզ՝ այդպե՞ս է:
- Պետությունն իր առաջնահերթությունները կարևորում է շքանշաններով և կոչումներով։ Կոչումները, կարծում եմ, վաղ թե ուշ կվերանան՝ որպես խորհրդային շրջանի ատրիբուտներ։ Ինչ վերաբերում է շքանշաններին և մրցանակներին, միանգամայն ընդունելի խրախուսական ձևեր են իմ կարծիքով, որոնք գնահատում են պարգևատրվողի ստեղծագործական գործունեությունն ու վաստակը, ինչն անձամբ ինձ երբևէ չի կաշկանդել և սահմանափակել։ Դա ընդամենը գնահատում է եւ որեւէ կապ չպիտի ունենա այս կամ այն քաղաքական իրադարձության հետ. ինչպես հացթուխն է իր գործին, այնպես էլ՝ երաժիշտը։
- Մեր օրերում կարծես թե բարձրակարգ մշակույթը հետին պլան է մղվել, առաջ են բերվել, շատերի բնորոշմամբ, հեռուստատեսային ցածրաճաշակ հումորը, երգն ու երաժշտությունը: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են պետք անել: Եվ եթե դուք էլ եք այդ կարծիքին, ապա, ըստ Ձեզ, այս ամենը ընդարձակվելու միտում ունի՞:
- Ամեն տեսակ երաժշտություն կա՝ ֆոնային, զվարճանքի, ժամանցային, որոնք նույնպես լինում են որակյալ և անորակ։ Պրոֆեսիոնալ, ակադեմիական ոլորտը, որով զբաղված են երաժիշտ-պրոֆեսիոնալները, ևս որակապես և բովանդակային առումով լինում է տարբեր։ Այսօր մեր հասարակությունը փոքր քայլերով ընթանում է զարգացման ճանապարհով։ Կարևորվում է գիտելիքը։ Մեր երկիրը դժվարին, ծանրագույն փորձություններով անցավ, և դեռ երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար։ Իրականությունը «եթեներ» չի հանդուրժում, և աշխարհը շարունակում է անհանգիստ լինել։ Վատատեսությունն ու բացասական երևույթների շեշտադրումը, կարծում եմ, խորացնում են մեր դժվարությունները։ Անգամ համավարակի պիկերի ժամանակ երաժշտական խմբերը աշխատել են փոքր կազմերով, բացօթյա տարածքներում, միայն թե գործը կանգ չառնի։ Այլ երկրներում երաժիշտների համար ծայրահեղ վիճակ էր ստեղծվել, ինչից մեզ հնարավոր եղավ խուսափել։
- Դուք, որպես Կոնսերվատորիայի ռեկտոր, ամենօրյա շփում ունենալով երիտասարդների հետ, տեղյակ լինելով նրանց նախասիրություններին, ինչ եք նկատել՝ ի՞նչ ոճի երաժշտություն են նախընտրում. գուսանական, աշուղական, ժողովրդական երգերը հետաքրքրո՞ւմ են նրանց, թե՞ դրանք աստիճանաբար դուրս են մղվում մեր մշակութային կյանքից:
- Կոնսերվատորիան երաժշտական համալսարան է, ուր գալիս են սովորելու ժողովրդական, ջազային և փոփ երաժշտությամբ հետաքրքրված երիտասարդները ևս։ Հայ ժողովրդական երաժշտության և ֆոլկլորագիտության ամբիոնն աչքի է ընկնում առանձնահատուկ ջերմ մթնոլորտով, իրենց գործի նկատմամբ հոգատար վերաբերմունքով։ Հայ ժողովրդական երաժշտամտածողության ակունքն ամուր ձեռքերում է՝ հանձինս կոնսերվատորիայում դասավանդող վաստակաշատ դասախոսների։ Այդուամենայնիվ, կոնսերվատորիան առաջին հերթին դասական-ակադեմիական կրթության առաքելություն ունի։ Գործիքային մասնագիտացման ուսանողները օրական տասնյակ ժամեր իրենց գործիքի հետ են, երաժշտության մեջ և լավ գիտեն, որ միայն նվիրման և աշխատանքի միջոցով է հնարավոր հաջողել, և օժտվածությունը բավարար չէ երաժշտության բնագավառում լուրջ արդյունքների հասնելու համար։ Որքան էլ շատ են խնդիրները, հարյուրամյա կոնսերվատորիան այսօր էլ ներկայանում է իր լավագույն շրջանավարտներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT