«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քրեակատարողական ծառայությունը:

Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է  ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության  նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է․ «Եվրոպական միությունը ճանաչում է վերջին տարիներին քրեակատարողական համակարգը բարեփոխելու՝ դրանց թափանցիկությունը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ապահովելու նպատակով ներդրված Հայաստանի ջանքերը։ ԵՄ-ը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը»։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադառնալով բարեփոխումներին, ընդգծել է, որ այս համակարգի գործարկումը պարզապես տեսահսկման համակարգերի ներդրում չէ, այն գաղափարապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգի թափանցիկ և հաշվետու կառավարմանը:

«Միջազգային գործընկերների և նաև նախարարության արձանագրումն է, որ մենք ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարող են լինել միջանձնային բռնության, հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ, ուստի բնական է, որ այս ամենի համար առաջնային պատասխանատուն՝ քրեակատարողական հիմնարկը, պետք է արձանագրի և համապատասխան քայլեր իրականացնի։

Բացի այն հանգամանքից, որ մենք պաշտպանում ենք ազատությունից զրկված անձին, սա թույլ է տալիս, որ հասկանանք՝ ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում ՔԿՀ-ում, որովհետև ի վերջո գտնվելով այստեղ, նա պետք է դրսևորի իրավահպատակ  վարագիծ և կատարի հիմնարկի օրինական պահանջները։ Ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնին օպերատիվ կառավարման կենտրոնը նաև հնարավորություն կտա վերհանել ոլորտային խնդիրները ու ապահովել դրանց հասցեագրումը»։

Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, և արձանագրել, որ այս տեսախցիկների առակայությունը հնարավորություն է տալիս վերահսկել թե՛ ազատությունից զրկված անձանց, թե՛ ծառայողներին, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը խախտած անձը պատասխանատվության կենթարկվի։

Առաջիկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը ևս կունենա արդի տեսահսկման համակարգ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1632 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ