Թատրոններն այցեքարտ են մեր քաղաքի, մեր մարզի համար. Շիրակի մարզպետն ընդունել է Գյումրու թատրոնների ղեկավարներին

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Ինձ համար շատ հաճելի է ձեզ հանդիպել, քանի որ մեր մարզի համար ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը շատ կարևոր է և ես, որպես Շիրակի մարզպետ, խիստ գնահատում և առանձնակի ակնածանքով եմ վերաբերվում ձեր գործունեությանը։ Կարծում եմ՝ միասին մենք շատ բան կկարողանանք անել և այս հանդիպումն հենց այդ նպատակն ունի՝ առավել առարկայական դարձնել մեր համագործակցությունը, համատեղ ջանքերով գնալ խնդիրների լուծման ճանապարհով։

Բոլորիդ հետ առանձին հասցրել եմ խոսել ու լսել ձեր մտահոգությունները, հիմա էլ պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը և վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք բարձրացված հարցերի լուծման գործում։

Թատրոնի, որպես ապրող օրգանիզմի գործունեությունը, շատ եմ կարևորում, քանզի թատրոններն այցեքարտ են մեր քաղաքի, մեր մարզի համար»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Արվեստագետները շնորհակալություն են հայտնել ջերմ ու անմիջական  ընդունելության համար՝ կարևորելով մարզային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու համագործակցության պատրաստակամությունը։

«Շնորհակալ ենք բարեկամական վերաբերմունքի համար, մենք դա զգացել ենք և եթե անգամ բացթողումներ էլ կան մեր համագործակցության մեջ՝ կշտկենք, քանզի զգում ենք նաև ձեր պատրաստակամությունը։ Մեր թատրոնի գործունեությունը ներկայացնելու կարիք չկա՝ տեղեկացված եք, նաև խոսել ենք մեր խնդիրներից, խոսքս թատրոնի պատուհանների ու որմնանկարի մասին է։ Այս խնդրին անդրադառնում եմ 4-5 տարի, ձեզ գրավոր դեռ չեմ դիմել, հաստատ կդիմեմ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տիկնիկային թատրոնի տանիքի նորոգման խնդրին, Մտորումների թատրոնի առաջիկա անելիքներին, ինչպես նաև արվեստագետներին պետական պարգևներ, պատվավոր նոր կոչումներ շնորհելուն վերաբերող հարցերի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35712 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել