Թյուրիմացություն է եղել, օրեր հետո կգնամ Պապյանի մոտ. Ղազանչյանը՝ «Արտավազդի» նոմինացված անունները չկարդալու մասին

Երեկ՝ մարտի 27-ին, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել. երկու տարբեր անվանակարգերում նոմինացված Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիան՝ «Օրփեոս եւ Էվրիդիկա» օպերային ներկայացմամբ, ոչ միայն մրցանակի չի արժանացել, այլեւ մրցանակակիրների անուններն ընթերցելիս իրենց անունը չի էլ հնչել:

Այս ամենը խիստ զայրացրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգուհի, «Օրփեոս եւ Էվրիդիկա» օպերայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանին:

Պապյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նշված է՝ ներկայացումը «Արտավազդի» որ անվանակարգերում էր նոմինացված: Նա լուսանկարին կից նաև գրառում է արել:

«Պարզվում է՝ Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել: Ամիսներ առաջ «Արտավազդ»-ի հայտ ես ներկայացնում, ընտրվում երկու նոմինացիաներում: Հետո հրավիրվում են, սիրով ներկա ես գտնվում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին, և պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից՝ առանց նվազագույնը տեղյակ պահելու: Ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել: Ամոթ: Փակե՛ք ձեր գրասենյակը…

Հ.Գ. Ի միջի այլոց, մինչ այս պահը մենք «Արտավազդ»-ի կայքում նոմինացված ենք»,- գրել է Պապյանը:

Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի տնօրինությունն ու ողջ անձնակազմը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, սակայն, ինչպես ստուդիայի տնօրեն Հայկ  Վարդանյանն է նշում, շնորհավորանքների ու ծափերի փոխարեն արժանացել են ներկաների հարցական ու զարմացած հայացքներին: «Մեր գործընկերների ու հյուրերի հետ գնացել էինք դահլիճ՝ այդ մրցանակաբաշխությանը մասնակցելու, եւ բոլորով սպասում էինք մեր անվանը: Երբ արդեն մեր նոմինացիայի հերթը հասավ, մնացած անունների կողքին մերը չկարդացին, հասկացանք, որ տարօրինակ ու մութ բան է կատարվել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը:

Վարդանյանը նաեւ նկատեց՝ չի կարող ասել՝ կատարվածն անփութությա՞ն, թե՞ դիտավորության նշան է, բայց լուրջ սխալ է:

«Մրցանակաբաշխության կազմակերպիչն ասել է, թե իբր մենք հայտն ենք ուշ ներկայացրել, ինչը, իհարկե, սուտ արդարացում է: Ներկայացման տեսագրություն ենք ներկայացրել ու ասել, որ եթե դրա առկայությունը բավարար չէ, մենք պատրաստ ենք բեմադրությունը եւս մեկ անգամ կազմակերպել: Քանի որ խաղացանկային ներկայացում չէ, ֆիլհարմոնիկ նվագախումբն էր նվագակցել մեզ: Եթե այդ պահանջը դրվեր, պատրաստ էինք կազմակերպել»,- ասաց տնօրենը:

Նա նաեւ նկատեց՝ իրենց վրդովմունքի պատճառը ոչ թե մրցանակ չստանալն է, այլ այն, որ իրենց մինչեւ վերջ վստահեցրել են, թե նոմինացված են ու տեղյակ չեն պահել, որ վերջին պահին հեռացրել են:

Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են՝ ինչն է եղել պատճառը. «Եթե որեւէ դիտավորություն է եղել մեր ներկայությամբ մեզ ինչ-որ տեղ ինչ-որ բանի համար պատժելու, դա արդեն այլ տեղ տանող խոսակցության թեմա է: Սակայն դեռ ոչինչ չգիտենք, պիտի հետաքննություն արվի ու պարզվի: Չի կարող ժյուրիի որոշումը ուրբաթ օրը հրապարակվել, եւ դրա հաջորդ օրը վերացական նիստ լինել: Դա ոչնչի չնմանվող սուտ արդարացում է»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ եթե իրենց պատշաճ իրազեկեին, ապա ո՛չ կբողոքեին, ո՛չ էլ կվիճարկեին:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Նա նշեց՝ քանի որ որոշումը գրեթե մեկ օր առաջ է կայացվել, եւ անչափ լարված վիճակում է եղել (փորձեր, միջոցառման պատրաստություններ), ժամանակի սղության պատճառով չի կարողացել հենց այդ օրը զանգել ու նախազգուշացնել:

«Դա իմ բացթողումն է եղել, որի համար շատ եմ ափսոսում: Ես պիտի ամեն ինչ թողնեի ու գնայի Հասմիկի հետ ինքս խոսեի, որպեսզի ամեն ինչ ճիշտ ու հասկացված լիներ»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:

Նա նաեւ նշեց, որ ամեն դեպքում ժյուրին որեւէ սխալ բան չի արել. «Ժյուրիի կազմը երբեք միանգամից որոշում չի կայացնում. մարտի 26-ին երրորդ անգամ հավաքվեց Օպերային թատրոնում, որովհետեւ այնտեղ փորձեր էին ընթանում»:

Ղազանչյանի խոսքով՝ «Արտավազդ»-ի կանոնակարգով տեսագրություններ չեն ընդունում, այլ միայն կենդանի կատարումներ: «Փորձեցի լավության կամ բացառության կարգով իրենց էլ ընդգրկել, բայց հետո ժյուրին որոշում կայացրեց այս տարի ներկայացումը հանել, այն պայմանով, որ հաջորդ տարի կրկին ընդգրկենք»,- ասաց Ղազանչյանը:

Ըստ Թատերական գործիչների միության նախագահի՝ ինքը օգնականի միջոցով պայմանավորվել էր այսօր լրատվամիջոցներից մեկով անդրադառնալ կատարվածին, սակայն երեկոյան տեսել է, որ սոցցանցերում այդ ամենի մասին արդեն տարածվել է: «Իմ գնալն ու եղելությունը ներկայացնելն անիմաստ դարձան, եւ ես չեղարկեցի»,- ասաց Ղազանչյանը:

Նա նաև բացառեց այն ենթադրությունները, թե դիտավորությամբ է արվել: Դիտավորության ոչինչ չկա, պարզապես կա բացթողում եւ թյուրիմացություն: «Այս ամենից հետո էլ իմ վերաբերմունքը Հասմիկ Պապյանի հանդեպ բացարձակ չի փոխվել, ես նրան համարում եմ մեր ազգի նվիրյալներից մեկը: Թող որոշ ժամանակ անցնի, ինքս կգնամ իր մոտ ու կփորձեմ ամեն ինչ հարթել»,- եզրափակեց Ղազանչյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37985 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել