Երևան
12 °C
2022 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում երրորդ ու հաջորդ երեխաների ծնվելու դեպքում ամսեկան 50 հազար դրամի չափով ընտանիքը ստանում է աջակցություն:
Ծրագրից օգտվելու համար հիմնական պայմաններից մեկն այն է, որ ծնողները, երեխաները բնակության համար պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում: Կարևոր է նաև, որ աջակցություն ստանալու դիմումի օրվանից նրանք գտնվեն Հայաստանում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ աջակցություն ստանալու դիմումը ընտանիքը կարող է թղթային տարբերակով ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն: Կարող են դիմել նաև էլեկտրոնային տարբերակով, սակայն ոչ բոլորը.
«Առցանց դիմում չեն կարող ներկայացնել այն քաղաքացիները, որոնց կամ իրենց երեխայի անձը հաստատող փաստաթուղթը օտարերկրյա է, և մեր տեղեկատվական շտեմարանով անձին նույնականացնել հնարավոր չի լինի: Անձը պետք է նույնականացման համար ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր: Ընտանիքում մյուս երեխաների սերման փաստը ևս ՀՀ-ի ծննդյան վկայական չէ, այլ դատական ակտ կամ օտարերկրյա պետության կողմից տրամադրված փաստաթուղթ»:
Ամսական 50 հազար դրամի աջակցության համար այս պահի դրությամբ առկա է 1335 ընդունված դիմում: Դիմում գրելուց 10 օր հետո է որոշում կայացվում՝ տա՞լ ընտանիքին աջակցությունը, թե՞ ոչ:
«Երբ աջակցությունը նշանակվում է, այն իրականացվում է բանկերի միջոցով, բացառապես անկանխիկ եղանակով: Անձը կարող է ընտրել այն բանկը, որտեղից ինքը ցանկանում է ստանալ գումարը: Ծառայությունը տվյալ բանկ է ուղարկում անձի տվյալները, և միասնական սոցիալական ծառայության տվյալների հիման վրա բանկը հաշիվ է բացում ու քաղաքացուն տրամադրում անվճար բանկային քարտ»,- նշեց Միքայելյանը:
Աջակցության ծրագրից ընտանիքն օգտվում է այնքան ժամանակ՝ մինչև լրանում է երեխայի 6 տարեկանը: Մասնագետը բացատրեց՝ աջակցությունը կարող է չտրամադրվել ընտանիքին, երբ երեխան ՀՀ-ի հաշվառումից դուրս է եկել, դադարել է նրա կամ ընտանիքի քաղաքացիությունը ՀՀ-ում: Կարող է դադարել նաև, երբ ծնողն է մահանում, կամ երբ երեխաները հայտնվում են մանկատանը կամ մնում են առանց ծնողական խնամքի:
Նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետը ներկայացրեց նաև, թե էլ ո՞ր դեպքում կարող է մերժվել անձի դիմումը:
«Օրինակ՝ երբ քաղաքացին դիմում է առցանց տարբերակով ու ինչ-որ փաստաթղթեր պակաս է ներկայացնում, կամ դիմումը ներկայացնելու ընթացքում պարզվում է, որ ընտանիքի երեխան կամ ծնողը ՀՀ-ում չեն գտնվում կամ երեխաների փաստաթղթերը չեն ներկայացնում: Կարող է պարզվել նաև, որ երեխաներից մեկը գտնվում է մանկատանը»,- նշեց Միքայելյանը:
Անձը պետք է նաև տարեկան մեկ անգամ ներկայանա բանկ և հայտարարություն ստորագրի, որ ինքը գտնվում է Հայաստանում: Չստորագրվելու դեպքում վճարումը դադարեցվում է: Ծնողը վեց ամիս ժամանակ ունի, որպեսզի ներկայանա բանկ, ստորագրի, որից հետո նորից կվերականգնվի աջակցություն ստանալու կարգը:
Նախարարության ներկայացուցիչը շեշտեց՝ եթե չկա որևէ հիմք անձին աջակցություն չտրամադրելու համար, ապա նա անպայման կստանա դա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT