Տեղումնաշատ մարտն ինչ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության վրա. վաղվանից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Մոտ օրերս սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ՝ 8-9 աստիճանով բարձրացում: Ապրիլ ամսին այն նորմայից բարձր կլինի, տեղումները՝ նորմայից պակաս: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Հայաստանում արեւադարձային տաք հոսանքների ներթափանցմանն ու առաջիկայում սպասվող կլիմայական փոփոխություններին:

«Ունենալու ենք սովորականից տաք ապրիլ, եւ թափվելու են ավելի քիչ տեղումներ, ինչը բնորոշ է մեր կլիմայական պայմաններին: Առաջիկա 4-5 օրերին տաք հոսանքների ներթափանցումը շարունակվելու է»,- վստահեցրեց Սուրենյանը:

Նրա հաղորդմամբ՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում հատկապես ապրիլի 2-3-ն ընկած ժամանակահատվածում: Այսօրվա համեմատ՝ Արարատյան դաշտում կհասնի մինչեւ 28 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչեւ 35, իսկ Տավուշի ցածրադիր հատվածներում՝ մինչեւ 28-30 աստիճանի:

ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով, սակայն, ապրիլի 5-ից հետո ջերմաստիճանը մի փոքր՝ 2-3 աստիճանով նվազելու է, բայց դրանից հետո ևս կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ:

Հիշեցնենք՝ այս տարի մարտն աչքի ընկավ խիստ ցածր ջերմային ֆոնով եւ բացառիկ առատ ձյան տեղումներով։ Սուրենյանից հետաքրքրվեցինք, թե տեղումնաշատ ու նորմայից ցուրտ մարտն ի՞նչ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության եւ պտղատու ծառերի վրա, որոնք արդեն փթթել էին, իսկ որոշները՝ ծաղկել: Վերջինս նշեց, որ ցուրտ մարտն առանձնապես ազդեցություն չի ունեցել պտղատուների վրա:

«Պետք է նշեմ, որ մտահոգվելու առիթ չկա, որովհետեւ պտղատուների 90 տոկոսն այդ ժամանակ ծաղկած չէին: Ծառերի ծաղկումը նոր է սկսվում, հատկապես՝ Արարատյան դաշտում, եւ առաջիկա երկու օրերին կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում: Ինչ վերաբերում է Տավուշի եւ Սյունիքի հովիտներին, ապա այնտեղ լոկալ ծառատեսակների որոշակի ծաղկում կար, դրանք ամեն տարի էլ այդ ժամանակահատվածում բացվում են, եւ ամեն տարի էլ մարտի առաջին եւ երկրորդ տասնօրյակում այդ հատվածներում ունենում ենք ձյան տեղումներ: Ծառատեսակներն ադապտացված են նման բնակլիմայական պայմաններին»,- ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ ծառերի պտղատվությունը դեռեւս մի շարք գործոններից է կախված, այն է՝ առաջիկայում ցրտահարություն, կարկտահարություն կլինե՞ն, թե՞ ոչ. «Շատ գործոններ կան, այս պահին գնահատել, թե ինչպիսի՞ բերքատվություն կլինի, մի փոքր սխալ է: Սակայն փաստը կարող ենք արձանագրել, որ սառը մարտը բացասական ազդեցություն չի թողել պտղատուների վրա: Եթե կանխատեսվում է ջերմաստիճանը նորմայից բարձր, ենթադրվում է, որ ցուրտ ներխուժումներ քիչ ենք ունենալու, ինչն էլ, բնականաբար, իր դրական ազդեցությունը կունենա բերքատվության վրա»:

Նկատենք նաեւ, որ տեղումնաշատ կլիմայական պայմաններին հետեւել է հանրապետության գետերում մարտի 31-ից ապրիլի 1-ը ջրի ելքերի մեծացումը, առանձին գետերում՝ զգալի: Ավելի վաղ ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել էին, որ առանձին գետերում կանխատեսվում են ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ եւ հեղեղումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6976 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել