Դատապարտյալին վաղաժամկետ ազատելու ստորադաս դատարանների որոշումը հիմնավոր չէ. Վճռաբեկը բավարարել է Դատախազության բողոքը

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ մի գործով դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է այն բավարարելու վերաբերյալ կարևոր որոշում՝ հատկապես ՔԿՀ-ներում դատապարտյալների վարքագծի գնահատման տեսանկյունից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի  38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ (սպանությունը առանձին դաժանությամբ), 7-րդ (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 8-րդ կետերով (սպանությունը՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը), 3-րդ (ավազակությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), և 4-րդ կետերով (ավազակությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 268-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին 2020թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատել էր պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետով ազատազրկումը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան:   Դատարանը գտել էր, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում ուղղման ճանապարհը բռնած լինելու առումով:

Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրինական ուժի մեջ էր թողնել որոշումը, ինչի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:

Գործում առկա՝ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի վարքագծի, առողջական վիճակի վերաբերյալ փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով ՀՀ դատախազության գրեթե բոլոր հիմնավորումների հետ, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ՔԿՀ-ում մնալու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի մասին քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցներում նշված կարևոր հանգամանքներ:

Մասնավորապես, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում դատապարտյանը չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին:

Այսինքն, ըստ էության, ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության ստուգման շրջանակում դատախազական ակտերով արտահայտած այն հստակ մոտեցմանը, որ խրախուսանքի բացակայության, կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելու պայմաններում տևականորեն կարգապահական տույժերի չենթարկվելը չի կարող գնահատվել որպես դատապարտյալի այնպիսի վարքագիծ, որը կարող է հիմք դարձվել նրան մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթաց իրականացնելու համար:

Մինչդեռ տվյալ դեպքում, դատապարտյալը պատժի կրման ընթացքում նույնիսկ 5 անգամ ենթարկվել էր կարգապահական տույժի:

Ավելին, Վճռաբեկ դատարանը կատարել է ևս մեկ կարևոր ընդգծում առ այն, որ կոնկրետ իրավիճակներում դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքներում ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում նա կարող է ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներում:

Վճռաբեկ դատարանը նաև էական նշանակություն է տվել նախկինում, այսինքն՝ մինչև դատավճռով ազատազրկման ենթարկվելը դատապարտյալի վարքագծին՝ նրա ուղղման աստիճանը որոշելու, վաղաժամկետ պայմանական ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու, նոր հանցանք կատարելուց զերծ մնալու մասին հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ  տվյալ անձը մեկ անգամ արդեն պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի մի մասը կրելուց, սակայն հետո կատարել է դիտավորյալ, ծանրացուցիչ հանգամանքներում նոր համասեռ հանցագործություն:

Ելնելով նշված և այլ իրավական գնահատականներից՝ դատարանը եզրահանգել է, որ պատժի կրումից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն եղել, նրանք պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները և արդյունքում թույլ են տվել էական խախտում՝ օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել դատապարտյալ Գ. Դավթյանի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1648 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ