Երևան
12 °C
30-ամյա Անահիտ Սարգսյանն արդեն 8 ամիս է՝ ծառայության է անցել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայությունում: Ամուսնացած լինելու եւ երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքը նրան չի կաշկանդել մասնակցել Պարեկային ծառայության համար նախատեսված դասընթացներին, ապա աշխատանքի անցնել՝ երկարաժամկետ հեռանկարով: Անահիտը ծառայությունն իրականացնում է մայրաքաղաքում:
Իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության, հայ իրականության մեջ կնոջ աշխատել-չաշխատելու վերաբերյալ ընդունված կարծրատիպերի եւ ընտանիքն ու ծառայությունը համատեղելու և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի զրույցը Անահիտի հետ՝ ստորեւ.
- Անահիտ, ինքնակա՞մ որոշեցիք ծառայության անցնել ոստիկանության համակարգում, թե՞ որեւէ մեկից առաջարկ էիք ստացել:
- Ես իրավաբանություն եմ սովորել, ապա՝ քաղաքացիական կյանքից անցել իրավական ոլորտ՝ ծառայության: Մինչ այդ, բավականին երկար եմ մտածել, ծանր ու թեթեւ արել, բայց վերջնական որոշումս հստակ էր: Ընդունվելուց առաջ գիտակցում էի՝ որտեղ եմ ընդունվում, եւ ինձնից ինչ է պահանջվելու: Ծառայությունս սիրով եմ կատարում: Կարծում եմ՝ սա այն գործն է, որ եթե գոնե մի փոքր քիչ սիրես, ապա չի հաջողվի, արդյունքը դրական չի լինի:
- Մեր իրականության մեջ կա ընդունված կարծրատիպ, որ ուժային կառույցներում, այդ թվում՝ ոստիկանությունում, աշխատելը կանանց համար չէ: Բախվո՞ւմ եք այդ կարծրատիպերին: Ձեր ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին որոշումը:
- Ընդունվելուց առաջ ամուսնուս հետ եմ խորհրդակցել: Ուրախությամբ պիտի փաստեմ, որ թե՛ նա, թե՛ մյուս բոլոր հարազատներս ողջունել են որոշումս: Ամուսինս էլ ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ինձ ինչ-որ չափով ծանոթ էր՝ ինչ է ասել ծառայություն: Անգամ, երբ դեռ ծառայության մեր գրաֆիկին ծանոթ չէի, պատկերացնում էի, որ կարող են տարբեր խնդիրներ առաջանալ: Պատրաստ էի նաեւ նրան, որ հնարավոր է՝ օրեր լինեն ուշ տուն գնալու կամ առհասարակ չգնալու: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտեցել այս ամենին՝ հստակ գիտակցելով, որ սա սովորական ժամային գրաֆիկով աշխատանք չէ: 24 ժամ ես հասանելի եմ:
Ինչ վերաբերում է մեր իրականությունում ընդունված կարծրատիպերին, որ կինը ոստիկանությունում կամ ուժային կառույցում տեղ չունի, այո՛, կան այդ կարծրատիպերը: Սակայն պիտի նշեմ, որ Պարեկային ծառայությունում անչափ կարեւորվում է կնոջ ներկայությունը: Ես նաեւ այն կարծիքին եմ, որ այս համակարգում մեր ներգրավվածությունն ինչ-որ առումներով նաեւ զսպող գործոն ունի. դեռ չեմ հիշում դեպք, երբ իրավախախտին մոտենամ, ու նա բորբոքվի: Կարծում եմ՝ այստեղ նաեւ որոշիչ է կին լինելու հանգամանքը:
- Բայց վերջերս հայտնի դարձավ, որ երկու տղամարդ կոնֆլիկտ էին ունեցել պարեկների հետ, բանը հասել էր նրան, որ բռնություն էին գործադրել կին պարեկի նկատմամբ:
- Ինձ հետ նմանատիպ դեպք չի եղել: Սակայն չեմ կարող չարձանագրել՝ քանի որ մեր ծառայությունը նոր է, այն հատկապես սկզբնական շրջանում այնքան էլ ընդունելի չէր քաղաքացիների համար: Նրանք զարմացած էին նայում, երբ կին ծառայողն էր մոտենում, վարորդական իրավունք կամ փաստաթղթեր պահանջում: Սկզբում բախվում էինք չհասկացված լինելու խնդրին: Հետպատերազմական իրավիճակում էլ ավելի բարդ էր. շատ քաղաքացիների մոտ ագրեսիվ վարքագիծ էր նկատվում: Մեզ բացատրվել է, ասվել, որ, անկախ ամեն ինչից, պիտի քաղաքացու կողքին լինենք: Երբ հետիոտնային ծառայության եմ դուրս գալիս, փորձում եմ ավելի հաճախ շփվել մեր քաղաքացիների հետ, հասկանալ՝ ինչ տրամադրություն է տիրում: Իհարկե, դժգոհություններ կան, ցավ կա պատերազմից հետո չամոքվող, եւ այդ ցավը մեր բոլորինն է:
- Իսկ աշխատանքը, անձնական եւ ընտանեկան կյանքը համատեղելիս հաճախ ինչպիսի՞ դժվարությունների եք բախվում:
- Փորձում եմ այնպես անել, որ անձնական կյանքս ու երեխաներիս հասանելիք ժամանակը ճիշտ օգտագործեմ: Գրաֆիկն այնպիսին է, որ ստիպված չենք ամբողջ օրը համակարգում լինել՝ 8-ժամյա ծառայություն է: Մնացած ժամանակը փորձում եմ այնպես տնօրինել, որպեսզի կատարեմ իմ պարտականություններն ու լինեմ լիարժեք մայր ու կին, նաեւ՝ որպես հարս, քանի որ ապրում ենք ամուսնուս ծնողների հետ:
- Ասում են՝ կանայք ավելի փխրուն են. Ձեզ համար դժվար չէ՞ դրսում երկար ժամանակ ոտքի վրա կանգնելը կամ հաճախ ոչ տնային պայմաններում պատրաստած սնունդ ուտելը:
- Սովորում ես, նախ, մենք ֆիզիկական պատրաստվածություն ենք անցնում, միշտ մարզվում ենք: Ինչ վերաբերում է սնվելուն, ապա, բնականաբար, ունենք նաեւ ընդմիջման ժամ, եւ, փառք Աստծո, մայրաքաղաքում կան բոլոր պայմանները՝ առողջ սնվելու համար: Այդ առումով չեմ բողոքում: Եվ հետո, սա այն աշխատանքն է, որտեղ թույլ սեռ ասվածը չի գործում:
- Հուլիսին կլրանա Պարեկային ծառայության ձեւավորման 1 տարին: Այս ամիսների ընթացքում կանանց ներգրավվածությունը մեծացե՞լ է համակարգում, թե՞ փոփոխության չի ենթարկվել:
- Մոտ 5 տասնյակ կին պարեկային ծառայողներ ունենք միայն Երեւանում: Գնալով նրանց ներգրավվածությունն ավելանում է: Մեծամասնության անունից կարող եմ վստահ ասել, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր կատարած աշխատանքի կարեւորությունը: Մենք հանրապետության սրտում՝ Երեւան քաղաքում հասարակական կարգն ենք ապահովում, կարգավորում երթեւեկությունը, օգնում քաղաքացիներին, առաջին բուժօգնություն ցուցաբերում եւ այլն: Կատարվում է լայնածավալ աշխատանք, ինչը բոլորիս համար պատվաբեր ու անչափ պատասխանատու գործ է:
- Անահիտ, քանի որ այսօր ապրիլի 7-ն է, ինչպես ընդունված է ասել՝ Մայրության եւ գեղեցկության տոնը, հետաքրքիր է՝ ինչ եք կարծում՝ կանայք մեր երկրում գնահատվա՞ծ են:
- Իմ օրինակով ասեմ. պարտադիր չէ, որ լինի միամսյակ կամ կանաց տոն, որպեսզի ինձ գնահատված զգամ, ես արժեւորված եմ՝ լինելով սիրված կին ու մայր: Սիրելի ամուսին եւ լավ երեխաներ ունենալն արդեն ամենօրյա տոն է: Բոլորս էլ տեսնում ենք՝ անկախ մեր հորդորներից, որ առանձնահատուկ ոչինչ չենք ուզում, այնուամենայնիվ, մեր երեխաները, ամուսինները ձգտում են այդ օրն առանձնահատուկ մի բան անել, ինչը, բնականաբար, լավ է: Սակայն պիտի կնոջ յուրաքանչյուր օրն ու ժամը գեղեցիկ դարձնել: Իհարկե, դա պիտի փոխադարձ լինի, երկկողմանի սիրո ու գնահատված լինելու զգացողություն պիտի լինի, ինչն էլ մեր կյանքն ավելի ներդաշնակ ու գունեղ է դարձնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT