Ցածր եկամտաբերությունը կապ չունի պետության կենսաթոշակային համակարգի ուղղությամբ իրականացվող գործողության հետ. Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը «ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգին, ֆոնդերի կառավարմանն ու եկամտաբերության խնդրին:

«Վերջին 2 օրերին շատերի կողմից քննարկվում է Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունը, և մասնավորապես ուշադրության է արժանացել 2022-I եռամսյակի բացասական եկամտաբերությունը։ Մինչ եկամտաբերության խնդրին անդրադառնալը՝ նախ ամփոփ ներկայացնենք, թե ինչպիսի կառուցվածք ունի Կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչպես է այն գործում։
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված 2 կազմակերպություն. ֆրանսիական ծագումով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիան»։

Ակտիվների այս կառավարիչներն ունեն տասնամյակների պատմություն ու փորձ, կառավարում են ահռելի ծավալների ակտիվներ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի՝ փաստենք, որ օրինակ Amundi-ին աշխարհի ակտիվների ամենախոշոր կառավարիչների 10-նյակում է, շարքում է այնպիսինների կառավարիչների, ինչպիսիք են ամերիկյան JPMorgan Chase & Co.-ն, Goldman Sachs-ը, գերմանական Allianz-ը, շվեյցարական UBS-ը և այլն։ Ամունդիի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ $2 տրիլիոն։

Հայաստանում Amundi-ACBA Asset Management-ը և C-Quadrat Ampega Armenia-ը մասնակիցներիս և պետության կողմից կատարված հատկացումներն ուղղում են որոշակի եկամտաբերություն ունեցող ակտիվներ, կառավարում դրանք՝ նպաստելով ֆոնդերի միջոցների աճին։

Կառավարիչները կուտակային միջոցները կառավարում են 3-ական ֆոնդերում՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։ Միջոցների մոտ 98%-ը գտնվում են պահպանողական ֆոնդերում։
2021-IV եռամսյակի ամփոփված տվյալներում կուտակային ընդհանուր միջոցները կազմել է ավելի, քան 480 մլրդ դրամ ($1 մլրդ), որում մոտ 390 մլրդ-ը մասնակից-պետություն վճարած հատկացումներն են, իսկ 90 մլրդ դրամը ձևավորվել է ներդրումներից բերած եկամուտներից։

Այսինքն համակարգը վերջին 8 տարիներին ապահովում է դրական եկամտաբերություն, չնայած, որ եղել են և դեռ կլինեն ժամանակահատվածներ, երբ այն բացասական արդյունք կգրանցի, որի պատճառների և գործոնների մասին կխոսենք ստորև։

Ներդրումների շուրջ 67%-ը ՀՀ դրամով տեղաբաշխված է Հայաստանում՝ պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում և կորպորատիվ թղթերում, իսկ մնացած շուրջ 33%-ը՝ արտարժույթով (հիմնականում USD և EUR) արտասահմանյան արժեթղթերում, այդ թվում՝ մասնավոր խոշոր կազմակերպությունների բաժնային արժեթղթերում, պարտքային արժեթղթերում և այլն։
Այստեղ շատ կարևոր է արձանագրել արտարժույթով կատարված ներդրումների այն փաստը, որ կենսաթոշակային ֆոնդերում գոյացած միջոցները հաշվետվություններում (այդ թվում՝ յուրաքանչյուրիս մասով ձևավորվող) արտահայտվում են ՀՀ դրամով, այսինքն նախորդ ժամանակահատվածի համեմատ փոխարժեքի տատանումը կարող է դրամային արտահայտությամբ առաջացնել բարձր եկամտաբերություն և հակառակը։

Փորձենք օրինակով ներկայացնել. դիցուք եռամսյակի տվյալներով Վահեի կենսաթոշակային հաշվին առկա է 5 մլն դրամ, իսկ հաշվետու օրվա դրությամբ դոլարի փոխարժեքը 517 դրամ է, և այլ գործոններն անփոփոխ լինելու պարագայում, եթե հաջորդ եռամսյակի հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքը գրանցի 476 արժեքը, ապա Վահեն կունենա բացասական եկամտաբերություն՝ -130,851 դրամի չափով (հաշվի առնելով, որ Վահեի միջոցների 33%-ը կամ 1,65 մլն դրամի միջոցները ներդրված են արտարժութային ակտիվներում, որը նախորդ եռամսյակում կազմել է $3,191՝ 517 դրամ փոխարժեքի պայմաններում): Հետևաբար, եկամտաբերության մասին տեղեկատվությունը ստանալիս պետք է ուշադրություն դարձնել և համեմատական տանել վերջին և դրան նախորդող եռամսյակների հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքների միջև. էական տատանումը էական ազդեցություն կունենա եկամտաբերության վրա։
Այսօր, կուտակայինի մասնակիցներս, անուղղակի ձևով բաժնետերեր ենք այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Google-ը, Honda-ն, Samsung-ը, Nestle-ն և շատ ու շատ համաշխարհային հսկաներ։

Թե ինչպես է աշխատում արժեթղթերի շուկան՝ կարծում եմ շատերն արդեն պատկերացում ունեն, դրանք ֆինանսական տարբեր գործիքների միջոցով ապահովում են որոշակի եկամտաբերություն, ինչպես նաև բաժնետոմսի գնի բարձրացում՝ նաև գնաճով պայմանավորված, սակայն ամենատարբեր պատճառներով ամենահզոր կազմակերպության արժեթղթերը կարող են նույնիսկ գնանկում գրանցել՝ պատճառ կարող է դառնալ ՀՀ տնտեսությունում և համաշխարհային տնտեսություններում բարձր գնաճերը, վատատեսական սպասումները, շուկայում անկայունություններն ու անորոշությունները, պատերազմները, տեխնոլոգիական փոփոխությունները, սանկցիաները, ընդհուպ մինչև անհիմն բամբասանքներն ու դատական խոշոր հայցերը, օրինակները բազմաթիվ են։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ ցածր կամ նույնիսկ բացասական եկամտաբերությունը որևէ կապ չունի պետության՝ կենսաթոշակային համակարգին ուղղությամբ իրականացվող գործողությունների հետ, և պետությանն ուղղված քննադատություններն ու մեղադրանքները ֆոնդերի միջոցների տնօրինման, կառավարման, և դրա հետևանքով գրանցած եկամտաբերության հարցում հիմնազուրկ են, իսկ երկարաժամկետ հատվածում եկամտաբերությունը եղել է և կլինի կայուն դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1520 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը